Երևանում հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին
(Նորանոր) _ Ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպության շտաբում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժանն ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Երկու պաշտոնյաները քննարկել են օրակարգային գլխավոր հարցերը, անդրադարձել Կանադայի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության առավել առաջնահերթ ոլորտներին:
«Կանադայի աջակցությունը շատ կարեւոր է, քանի որ այն թույլ է տալիս ակտիվորեն շարունակել մեր գործունեությունը այս պրագմատիկ և կոնկրետ «Ֆրանկոֆոնիայի լուծումների» շուրջ, որը մենք զարգանում ենք ավելի քան երեք տարի»,-հանդիպման ժամանակ ասել է Միշել Ժանը:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այս տարի անցկացվելու է Հայաստանում, հոկտեմբեր ամսին, այս առիթով նախատեսվում են մի շարք երկրների, այդ թվում և Կանադայի առաջին դեմքերի այց Երևան:
«Ես շատ ուրախ եմ անձամբ այցելել և տեսնել այն գերազանց աշխատանքը, որ կատարում է Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը՝ ի դեմս գլխավոր քարտուղարի», – իր հերթին ասել է Ջասթին Թրյուդոն, ով նաեւ ողջունել է Կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումները:
Կանադայի վարչապետը նաև կոչ է արել Ֆրանկոֆոնիայի անդամ մյուս երկրների ղեկավարներին այցելել Գլխավոր քարտուղարին և հաստատել իրենց մասնակցությունը՝ վստահություն փոխանցելով Հայաստանում՝ Երևանում հոկտեմբեր ամսին անցկացվելիք գագաթնաժողովին ընդառաջ, որպեսզի նա կարողանա շարունակել ու ամրապնդելայն գերազանց աշխատանքը, որ ստանձնել է 2015թ-ի հունվարից: