Home / Canadahye  / Կոլեկտիվ պատասխանատվություն ատելության, նախապաշարումների ու խտրականության բոլոր դրսևորումների դեմ. Հայոց Ցեղասպանության հիշատակումը Կանադայում

Կոլեկտիվ պատասխանատվություն ատելության, նախապաշարումների ու խտրականության բոլոր դրսևորումների դեմ. Հայոց Ցեղասպանության հիշատակումը Կանադայում

 

Մոնրեալ, Օտտավա (Նորանոր) _ Այսօր հայ ժողովուրդը նշում էր Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայաստանում և աշխարհի գրեթե բոլոր երկրներում ծաղիկներ են խոնարհում, խունկ ծխեցնում մեկ դար և երեք տարի առաջ թուրքական սրին զոհ գնացած հայերի հիշատակին, Հայաստանում տարիներ ի վեր չի դադարում մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ տարբեր երկրների հայաշատ համայնքներում հայերը քայլերթ կամ բողոքի ցույցեր են անցկացնում, ծաղիկներ խոնարհում Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանների առջև:

 

Կանադայում ամեն տարվա նման տեղի են ունեցել հիշատակման մի շարք միջոցառումներ, դրանք սկսվել են դեռևս ապրիլի 21-ից, իսկ այսօր հայաշատ համայնքներում տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել, որոնց մի մասին մասնակցել են պետական այրեր ու կանադացի պաշտոնյաներ:

 

Կանադան այն երկիրն է, որի կառավարությունը դեռ 2006թ-ին է վավերացրել Հայոց Ցեղասպանության մասին օրենքը, շատ նահանգներ ու առանձին քաղաքներ են օրենքներ ընդունել, Մարդու իրավունքների պաշտպանության թանգարանում ներկայացված են Հայոց Ցեղասպանության մասին նյութեր:

 

Մոնրեալ քաղաքում տեղի է ունեցել բազմամարդ միջոցառում, որին մասնակցել են այս օրերին Կանադայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Կանադայի ժառանգության նախարար Մելանիե Ջոլին, ՀՅԴ ղեկավար մարմնի անդամներ, քաղաքագետներ և այլն, ներկա են գտնվել հարյուրավոր կանադահայեր: Ելույթով է հանդես եկել ՀՅԴ Շրջանային հանձնախմբի անդամ Նորա Սողոյանը:

 

Եկեք հարգենք բոլոր այն մարդկանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն զոհ գնացին Հայոց Ցեղասպանությանը

 

«Այժմ, երբ մենք նշում ենք Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցը,

եկեք հարգենք բոլոր այն մարդկանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն զոհ գնացին Հայոց Ցեղասպանությանը: Այսօր տեղին է հիշատակել մեր կոլեկտիվ պատասխանատվության մասին ատելության, նախապաշարումների ու խտրականության բոլոր դրսևորումների դեմ պայքարում». Այսպիսին է կանադացի  նախարար Մելանիե Ջոլիի մոտեցումը Հայոց ցեղասպանության դեմ պայքարում:

 

Միջոցառմանը ներկա նախարարն ու մյուս մասնակիցները բարձրաձայնել են հայ ժողովրդի հանդեպ գործած ոճիրի ճանաչման ու հատուցման անհրաժեշտության մասին, Թուրքիայում այսօր էլ շարունակվող մարդու իրավունքների խախտումների մասին:

 

[facebook_post url=”https://www.facebook.com/TrikTrak.ca/videos/1644495295587743/UzpfSTMxMjQxNTc3ODg4NTMzNDoxNTI2NDQzMTE3NDgyNTg4/?timeline_context_item_type=intro_card_work&timeline_context_item_source=1238905799″ width=””]

 

Օտտավայում ևս բազմամարդ միջոցառում է տեղի ունեցել. Նախ երթ՝ հազարավոր մասնակիցներով, ապա բողոքի ցույց Կանադայում Թուրքիայի դեսպանատան առջև:

 

[facebook_post url=”https://www.facebook.com/TrikTrak.ca/videos/1644616985575574/” width=””]