Home / Canada  / Տորոնտոյի ողբերգությունը, վրաերթի հեղինակ ազգությամբ հայ Ալեք Մանուկյանն ու վարչապետ Ջասթին Թրյուդոյի ասուլիսը

Տորոնտոյի ողբերգությունը, վրաերթի հեղինակ ազգությամբ հայ Ալեք Մանուկյանն ու վարչապետ Ջասթին Թրյուդոյի ասուլիսը

 

Տորոնտո (Նորանոր) _ Ծաղիկներ, մոմեր, արցունքներ եւ կոտրված սրտեր. Տորոնտոհայերը շարունակում են հարգանքի տուրք մատուցել երկուշաբթի Տորոնտոյի Ռիչմոնդ Հիլլ ավանում տեղի ունեցած վրաերթի զոհերի հիշատակին:

 

Բնակիչները ծաղիկներ են խոնարհում, մոմեր վառում, մեծ, սպիտակ ստվարաթղթղերի վրա աջակցության եւ ցավակցական ուղերձներ գրում՝ ուղղված զոհերի հարազատներին: 

 

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցած ողբերգական վրաերթը խլել է 10 մարդու կյանք, պատահարի արդյունքում վիրավորվել է ևս 15-ը: Իսկ վրաերթը կատարել է ազգությամբ հայ 25-ամյա Ալեք Մինասյանը, ով բեռնատար մեքենայով դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ շարժվել է մայթով՝ հարվածելով ու մեքենայի տակ գցելով ավելի քան 2 տասնյակ քաղաքացիների: Այս մասին ասել է տեղական ոստիկանության ղեկավար Մարկ Սաունդերսը: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել բեռնատարի վարորդին, որքան էլ վերջինս սպառնացել է, թե զինված է և կկրակի նրանց վրա:

 

ՎՐԱԵՐԹ ՈՒ ԽՈՒՃԱՊ

Ականատեսները պատմել են դեպքի մանրամասների մասին՝ հայտնելով, թե որքան անսպասելի է եղել հետիոտների վրա բեռնատարի վրաերթը: «Ոչ հեռու մի երիտասարդ էր կանգնած, նրա ոտքն ամբողջովին ջախջախվեց: Մարդիկ խուճապի էին մատնվել, բոլորը փախչում էին»,-պատմել է նրանցից մեկը:

 

Մի աղջիկ ընդամենը 10 ոտնաչափ հեռավորության վրա էր, և այն ուղղակի ընթացավ աղջկա վրա

 

Մեկ ուրիշ ականատես ասում է. «Բոլորը հիանում էին արևի լույսով, ու հանկարծ հայտնվեց այդ բեռնատարը մայթի վրա: Մի աղջիկ ընդամենը 10 ոտնաչափ հեռավորության վրա էր, և այն ուղղակի ընթացավ աղջկա վրա: Համոզված եմ, որ նա մահացել է»:

 

Ո՞Վ Է ՄԻԱՆՍՅԱՆԸ

Կանադական լրատվամիջոցները ժամ առ ժամ թարմացնում են տեղեկությունները ցավալի դեպքի վերաբերյալ՝ փորձելով հասկանալ կատարվածի դրդապատճառները: Այն, որ Մինասյանի կատարածը ահաբեկչություն է, այս մասին հիմնավոր ու պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն կան վարկածներ, որոնցում պատմվում են, թե իբր Ալեք Մինասյանը մինչ այդ ուսումնասիրել է այլ ահաբեկչական պատմություններ:

 

Տեղեկությունների համաձայն՝ նրա մոտ երբևէ չի նկատվել բռնարարի վարքագիծ, աչքի չի ընկել քաղաքական, կրոնական և այլ կողմնորոշումներով

 

Ըստ սոցկայքերում նրա մասին տեղեկությունների՝ Մինասյանը 2011-18թթ-ին ուսանել է  Տորոնտոյի Սենեկա քոլեջում, որը մոտ է գտնվել դեպքի վայրին՝ Ռիչմոնդ Հիլլ-ին: CBC News կայքի փոխանցմամբ՝ Մինասյանը բնութագրվում է սոցիալապես անապահով, և չի բացառվում, որ սոցիալական խնդիրներն են դրա պատճառ դարձել: Տեղեկությունների համաձայն՝ նրա մոտ երբևէ չի նկատվել բռնարարի վարքագիծ, աչքի չի ընկել քաղաքական, կրոնական և այլ կողմնորոշումներով: Շրջանառվում է նաև այն վարկածը, թե իբր կանանց կողմից մերժված լինելն է եղել պատճառը: Սրա առիթ է հանդիսացել ֆեյսբուքում նրա կատարած մի գրառումը, որի իսկությունը ճշտում են իրավապահները:

 

ԹՐՅՈՒԴՈՆ ՉԻ ՄԵԿՆԻ ՏՈՐՈՆՏՈ

Դեպքի առնչությամբ այսօր լրագրողների հետ է հանդիպել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով տեղեկացրել է, որ այս օրերին նա չի մեկնի Տորոնտո, ասել է. «Կարծում եմ, այսօր բոլոր կանադացիները Տորոնտոյի հետ են, նրանք մեր սրտերում, մեր աղոթքներում, մեր մտքերում են: Ես, անշուշտ, կմկնեմ Տորոնտո, բայց այն ժամանակ, երբ դա իմաստ կունենա: Հենց հիմա այնտեղ շատ ակտիվ, շարունակական իրավիճակ է, եւ ես չէի ցանկանա որեւէ անձնակազմի ուշադրություն շեղել այն կարեւոր գործից, որը կատարվում է ինչպես զոհերի, այնպես էլ նրանց ընտանիքների եւ հետաքննության համար»:

 

Վարչապետը նաև շեշտել է ազգային անվտանգության տարրի բացակայությունը այս գործում, բայց անկախ դրանից՝ վստահեցրել է, որ ընթանում են հետաքննություններ: Նա իր խոսքում նաև ընդգծել է.

 

Մենք պետք է  կենտրոնացնենք այն ամենը, ինչ ունենք, ինչ կարող ենք, որպեսզի ապահովենք կանադացիների անվտանգությունը

 

«Ակնհայտ է, որ մենք պետք է շարունակենք մտածել փոփոխվող իրավիճակների մասին, որոնցում գտնվում ենք, անել ամեն ինչ, որպեսզի կանադացիներն ապրեն անվտանգ պայմաններում: Բայց մենք դա չենք կարող, քանի դեռ կանադացիները նախընտրում են ապրել ամենօրյա վախի մեջ այն պարագայում, երբ մենք մեր ամենօրյա աշխատանքն ենք տանում: Մենք պետք է  կենտրոնացնենք այն ամենը, ինչ ունենք, ինչ կարող ենք, որպեսզի ապահովենք կանադացիների անվտանգությունը, և մենք հավատարիմ ենք մնում ազատությանն ու արժեքներին, որոնք մենք՝ որպես կանադացիներ, գնահատում ենք»:

 

Իսկ Տորոնտոյի քաղաքապետը հորդորել է քաղաքացիներին հեռու մնալ դեպքի վայրից, տարածքում աշխատող գործարարներին էլ՝ փակել առևտրի օբյեկտները, դադարեցրել տվյալ հատվածում մետրոյի աշխատանքը:

 

Կարծեք տվյալ դեպքը ազգային անվտանգության հետ որևէ կապ չունի

 

Հանրային անվտանգության նախարար Ռալֆ Գոդալն  էլ նշել է, որ Կանադայի անվտանգության ռիսկի աստիճանը մնում է միջին մակարդակի:  Նա ասել է. «Տվյալ պահին գոյություն ունեցող բոլոր տեղեկությունները հաշվի առնելով՝ կարծեք տվյալ դեպքը ազգային անվտանգության հետ որևէ կապ չունի»:

 

Երկուշաբթի երեկոյան տված մամուլի ասուլիսի ժամանակ Տորոնտոյի քաղաքապետ Թորին շնորհակալություն էր հայտնել ոստիկանությանն ու վստահեցրել, որ այս պատահարը բոլորովին էլ Տորոնտոյի բնակիչների ապրելակերպի մասին չի վկայում:

 

Տորոնտոյի վարչապետ Քեթրին Ուիննը, կիսելով քաղաքապետի զգացումները, ասել է. «Այս սարսափելի իրադարձությունը, որն, ինչպես ասաց Թորին, չի հանդիսանում խորհրդանիշ այն բանի, թե ով ենք մենք, ինչպիսին է քաղաքը կամ նահանգը, բայց սա ողբերգություն է… Եւ մենք պետք է աշխատենք, կլինի շատ կսկիծ ու ցավ»: