Home / Canadahye  / Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ

 

Օտտավա (Նորանոր) _ Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ հայ ժողովրդին հղած ուղերձում ասվում է.

 

Այս օրը մենք հանդիսավոր կերպով հավաքվում ենք` հիշատակելու հայ ժողովրդի ողբերգական կորուստը, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ: Այս օրը հարգում ենք նրանց հիշատակն, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրենց կյանքը և զոհ գնացին Ցեղասպանության: Մենք արժանին ենք մատուցում նրանց և նրանց ժառանգներին, որոնցից շատերն այժմ ապրում են Կանադայում:

 

 

Այս հանգամանքներում կանադացիները, անկախ կրոնական կամ էթնիկ պատկանելությունից, մասնակից են հիշատակման արարողությանը և վերահաստատում են  նվիրումն ու հավաստիքն այն բանի, որ մենք երբեք անտարբեր չենք մնում ատելության կամ բռնության ցանկացած դրսևորման հանդեպ:

 

Երբ մենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակն ենք հարգում, խնդրում եմ, միացեք մեզ ապագայի հանդեպ հույսով, խաղաղությամբ և փոխադարձ հարգանքով: