Home / Canadahye  / Այսօր Խորհրդարանում հնչած պատասխանները ժողովրդավարության հաղթանակի դրսևորում էին. Ատոմ Էգոյանի ուղերձը հայ ժողովրդին

Այսօր Խորհրդարանում հնչած պատասխանները ժողովրդավարության հաղթանակի դրսևորում էին. Ատոմ Էգոյանի ուղերձը հայ ժողովրդին

 

 

Տորոնտո (Նորանոր) _ Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին համաժողովրդական շարժման, մինչ այսօր իրականացրած քայլերի կապակցությամբ, որում ասվում է.

 

Իմ քույրեր և եղբայրներ: Անկախ այսօրվա արդյունքներից, ես լի եմ ձեր ունեցած ձեռքբերումների համար հպարտությամբ: Դուք պատմություն եք կերտել, և աշխարհի հայացքը ձեզ է ուղղված: Առջևում սպասվող ճանապարհը խոչընդոտներով լի պիտի լինի, բայց ես` Սփյուռքի իմ բոլոր հայրենակիցների պես, այստեղ եմ` պատրաստ սատարել ձեզ հնարավոր բոլոր ձևերով: Հպարտացե’ք ձեր ձեռքբերումներով` ձեր իսկ խելամտության, ձեր սեփական ոգու նկատմամբ և մեր սիրելի Հայաստանում ավելի լավ կյանքի ձեր ցանկության հավատով և վստահությամբ: Դուք ինքներդ ձեզ հաստատեցիք` որպես ավելի լավ և ազնիվ ուղու արժանի ժողովուրդ: Մենք այստեղ ենք` պատրաստ այս ուղին ձեզ հետ անցնելու։ 

 


Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում և ողջ երկրում ուղիղ հեռարձակմամբ Խորհրդարանում հնչած պատասխանները ժողովրդավարության հաղթանակի դրսևորում էին: Ձեր միասնական ոգին այսօր արտահայտվեց և լսելի եղավ պետական մակարդակով: Դա արդեն մեծ առաջընթաց է:

 


Խալիլ Ջիբրանն ասում է. «Վախը բնակվում է ձեր սրտերում և Ո՛չ վախեցողների ձեռքում»։ Նախորդ շաբաթներին ես տեսա այս վախի հաղթահարումը և մեր միասնական ոգու դրսևորման հսկայական առաջընթացը: