Home / Canada  / Կանադայի կառավարությունը մայիսի 9-ին թողարկել է 3500 նոր հրավիրատոմս մշտական բնակության դիմողների համար

Կանադայի կառավարությունը մայիսի 9-ին թողարկել է 3500 նոր հրավիրատոմս մշտական բնակության դիմողների համար

 

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադայի ներգաղթի խնդիրներն ու ընթացակարգը լուսաբանող լրատվամիջոցները պատմում են մայիսի 9-ին թողարկված մեծ թվով հրավիրատոմսերի մասին: Մանրամասներ է փոխանցում կանադական միգրացիոն իրավաբանական ընկերության Canada Visa կայքը:

 

Կանադայի մշտական ​​բնակության Էքսպրես մուտք (Express Entry)-ի համակարգի թեկնածուների համար երկրի կառավարությունը մայիսի 9-ին թողարկել է 3500 նոր հրավիրատոմս:  Վիճակահանության գնահատման համակարգի նվազագույն միավորը վերջին տարում կազմել է 441:

 

Կանադայի Ներգաղթի,  փախստականների  և քաղաքացիության հարցերի նախարարությունը (IRCC) վերջին վիճակահանության համար փակ ընթացակարգ է սահմանել, որպեսզի ընտրի այն թեկնածուներին, ովքեր հայտ են ներկայացրել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 01:51:38 կամ դրանից հետո: Ըստ փակ կամ, այսպես կոչված, «կողպեքի» ընթացակարգի կանոնների՝ առաջնահերթություն կունենան այն թեկնածուները, ովքեր ավելի երկար են գտնվել համակարգում:

 

Սա նշանակում է, որ համապարփակ դասակարգման համակարգի (CRS) բոլոր թեկնածուները՝ 441-ից ավելի միավորով, ինչպես նաեւ նրանք, ովքեր մինչ այդ հայտ են ներկայացրել և արդեն ունեն 441 միավոր,  մայիսի 9-ին վիճակահանությանը մասնակցելու հրավիրատոմսեր (ITA) են ստացել:

 

Որպեսզի հնարավոր լինի մուտք գործել Էսպրես մուտք-ի համակարգի նահանգային փուլ, դիմորդները պետք է համապատասխանեն «Էքսպրես մուտք»-ի համակարգի միջոցով իրականացվող ներգաղթի երեք ծրագրերից որևէ մեկի չափանիշներին:

 

CIC News կայքն առավել մանրամասն ներկայացնում է մայիսի 9-ի վիճակահանությանը աղյուսակները: