Home / Armenia  / Կանադան շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ Սերժ Սարգսյանին

Կանադան շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ Սերժ Սարգսյանին

 

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստիա Ֆրիլանդը շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ ասելով. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու և Հայաստանի ժողովրդին՝ խաղաղ իշխանափոխության կապակցությամբ: Մենք հույս ունենք, որ վարչապետ Փաշինյանը կամրապնդի ժողովրդավարական արժեքները և կշարունակի սերտորեն համագործակցել Կանադայի հետ»:

 

Կանադան այն երկրների թվում է, որը մինչ «Թավշյա հեղափոխությունը» Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու առիթով չէր շնորհավորել նախկին նախագահին: Այդ երկրների շարքում են նաև  Գերմանիան, Լիտվան, Սլովակիան, Ուկրաինան, Իրանը, Իտալիան:

 

Ի դեպ, Կանադան անցնող տարիներին էլ ՀՀ նախագահներին չի շնորհավորել ընտրվելու առիթով, մինչդեռ չի մոռացել շնորհավորել Հայաստանի անկախության տարեդարձը կամ ուղերձներ հղել Հայոց Ցեղասպանության հիշատակման տարելիցների կապակցությամբ: