Home / Canada  / Դոնալդ Թրամփը Կանադան անվանել է «շատ փչացած», որով «շատ դժվար է զբաղվել» NAFTA-ի շուրջ բանակցություններում

Դոնալդ Թրամփը Կանադան անվանել է «շատ փչացած», որով «շատ դժվար է զբաղվել» NAFTA-ի շուրջ բանակցություններում

 

Օտտավա (Նորանոր) _ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գնահատելով Կանադայի հետ ազատ առևտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) շրջանակներում բանակցությունները, իր հյուսիսային հարևանի մասին խոսել է՝ օգտագործելով  «շատ դժվար է զբաղվել» և «շատ փչացած» արտահայտությունները, այս մասին պատմում է CTV News կայքը:

 

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում Թրամփը նույն մեղադրանքներն ուղղել էր նաև Մեքսիկայի հասցեին NAFTA- ի շուրջ շարունակվող  բանակցությունների վերաբերյալ:

 

«Նրանք երկար ժամանակ օգտվում են Միացյալ Նահանգներից, և ես բավարարված չեմ նրանց պահանջերով», – ասել է Թրամփը երկու երկրների ներկայացուցիչների մասին:

 

ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ

«Բայց ես կասեմ, որ ի վերջո մենք հաղթելու ենք, մենք հաղթելու ենք, և մենք մեծ հաղթանակ ենք տանելու», – ասել է ԱՄՆ նախագահը:

 

Երեք երկրները NAFTA- ի վերանայման ժամանակ ամիսներ շարունակ արգելափակվել են, և Թրամփը նշել է, որ իր առևտրային գործընկերները «շատ փչացած» են, ասել է. «Ինչ որ նրանք պահանջել են, արդար չէր»:

 

Սա գործարք է, որը կարևոր է մեր երեք երկրների քաղաքացիների համար

 

Պատասխանելով Թրամփի ելույթներին` Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդաուն նշել է, որ «Բոլոր բանակցությունները դժվարին են», և որ Կանադան կշարունակի աշխատել NAFTA նոր գործարքի վրա: «Սա գործարք է, որը կարևոր է մեր երեք երկրների քաղաքացիների համար»,-հայտարարել է նա:

 

Միևնույն ժամանակ Թրամփը ասել է, որ ԱՄՆ ավտոարտադրությունը «շատ ուրախ կլինի» Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի վերանայման արդյունքում: Նշել է, որ դա շատ շուտով  ակնհայտ կդառնա:

 

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ առաջիկայում ամերիկյան ավոտարտադրողների համար մեծ նորություն է սպասվում: