Home / Canada  / Մենք ի՞նչ գիտենք և ի՞նչ չգիտենք Միսսիսոգայում հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյունի մասին

Մենք ի՞նչ գիտենք և ի՞նչ չգիտենք Միսսիսոգայում հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյունի մասին

 

 

Միսսիսոգա (Նորանոր) _ Հինգշաբթի երեկոյան Միսսիսոգա քաղաքի Հնդկական ռեստորանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է մոտ 15 մարդ:

 

Պայթյունից րոպեներ առաջ նկարահանող տեսախնցիկներն արձանագրել են երկու տղամարդու մուտքը ռեստորան, ովքեր և ոստիկանության կողմից որոնվում են՝ որպես կասկածյալներ:

 

Ոստիկանության աշխատանքները պայթյունի մեղավորների և պատճառների որոնման նախնական փուլում են: The Star կայքն առանձնացրել է նախնական տեղեկությունները՝ ի՞նչ գիտենք և ի՞նչ չգիտենք Միսսիսոգայի պայթյունի մասին խորագրի ներքո:

 

Ըստ այնմ.

  • Ոստիկանությունը որոնում է երկու տղամարդկանց, ովքեր  Հինգշաբթի օրը եղել են «Բոմբեյ Բհել» հնդկական ռեստորանի մոտ  տվյալ փողոցում, հինգշաբթի 10: 30-ի սահմաններում:
  • Բրամփթոնից 35-ամյա տղամարդը, Միսսիսոգայից 62 և 48-ամյա կանայք տեղափոխվել են հիվանդանոց ծանր վիճակում: Նրանց վիճակը կայուն ծանր է:
  • 23-69 տարեկան ևս 12 քաղաքացի է տուժել պայթյունի հետևանքով, նրանք մակերեսային վնասվածքներով տեղափոխվել են այլ հիվանդանոց: Բուժօգնություն ստանալուց հետո բոլորը դուրս են գրվել:

 

Նշենք, որ տեղի ունեցած պայթյունը ահաբեկչություն որակելու պատճառներ ու հիմքեր Միսսիսոգայի քաղաքապետարանն ու ոստիկանությունը առայժմ չունեն: