Home / Canadahye  / Հատկանշական հաղթանակ. Պահպանողական կուսակցության թեկնածու Արիս Պապիկյանը՝ Օնտարիոյի նահանգային ընտրություններում հաղթած առաջին հայը

Հատկանշական հաղթանակ. Պահպանողական կուսակցության թեկնածու Արիս Պապիկյանը՝ Օնտարիոյի նահանգային ընտրություններում հաղթած առաջին հայը

 

 

Տորոնտո (Նորանոր) _ Պահպանողական կուսակցության անդամ Արիս Պապիկյանը հաղթել է Օնտարիոյի նահանգային երեսփոխանական ընտրություններո, իսկ նրա այս հաջողությունը աննախադեպ է: Այսպիսով նա դառնում է Օնտարիո նահանգի առաջին հայը, ով հաղթանակ է տանում նահանգային ընտրություններում: Հիշեցնենք, որ նա առաջադրվել էր Տորոնտո քաղաքի Սքարբորոու-Էջընկորթ ընտրատարածքում:

 

34 417 ընտրողներից նրա օգտին է քվերակել բացարձակ մեծամասնությունը՝ 17 384 քաղաքացի, երկրորդ տեղն զբաղեցրած Լիբերալ կուսակցության թեկնածուի ձայների քանակը կիսով չափ զիջում է Պապիկյանին տված քվերներին՝ 9733:

 

Հիշեցնենք, որ Արիս Պապիկյանը եղել է քաղաքացիական դատավոր, նա հանդես է եկել  մարդու իրավունքների, քաղաքացիական ակտիվության, արժեքներին ու ավանդույթների, հանդուրժողականության մասին դասախոսություններով: Քաղհասարակության ձևավորման գործում ունեցած ավանդի համար նա Կանադայի կառավարության կողմից պարգևատրվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու «Ոսկե հոբելյանի», «Հոբելյանական ադամանդ» մեդալներով, ինչպես նաև Կանադայի 125-րդ կոնֆեդերացիայի հուշամեդալով:

 

Ոչ միայն Պապիկյանը, այլև Օնտարիոյի առաջադիմական պահպանողական կուսակցության առաջնորդմ Դուգ Ֆորդն է հաղթել նահանգային ընտրություններում՝ առաջ անցնելով Նոր դեմոկրատական կուսակցության երկու առաջնորդներից՝ Անդրեա Հորվաթից եւ գործող վարչապետ Քեթլեն Վինից:

 

Տեղամասերը փակվելուց ընդամենը 15 րոպե անց արդեն Առաջադիմական կուսակցությունն ուներ առաջատար:

 

Ֆորդին հաջողվել է Օնտարիո նահանգում փոխել տրամադրությունները՝ ընտրողների զայրույթը հարուցելով լիբերալների դեմ, որոնք իշխանության էին վերջին 15 տարիներին:  Նա բազմնաթիվ խոստումներ է տվել ընտրողներին, որոնք պետք է նպաստեն նահանգի առաջխաղացմանը: