Home / Canada  / Կանադայի բնակչության թիվը գերազանցում է 37 մլն-ը՝ երկամյա ռեկորդային աճից հետո

Կանադայի բնակչության թիվը գերազանցում է 37 մլն-ը՝ երկամյա ռեկորդային աճից հետո

 

Օտտավա (Նորանոր )_ Կանադան թվերով

Կանադայի բնակչությունը հասել է 37 միլիոնի: Այս մասին այսօր հրապարակել է Կանադայի վիճակագրական ծառայությունը,  հրապարակած նոր տվյալներով բնակչության թիվն աճում է ավելի արագ, քան երբեւէ:

 

Պահանջվեց ընդամենը երկու տարի և երկու ամիս ժամանակ, որպեսզի բնակչության թիվն ավելանա մեկ մլն-ով, տեղեկացնում է CBC.ca կայքը:  Ապրիլի 1-ի դրությամբ այն կազմել էր 37,067,011: Դա ամենակարճ ժամանակահատվածն է նման տեմպերով բնակչության թվի աճի համար:

 

Համեմատության համար՝ Կանադայից պահանջվել էր 17 տարի՝ 1867-1884թթ-ը, որպեսզի ավելացնի իր առաջին կոնֆեդերացիայի միլիոնը՝ 3,46-ից հասցնելով 4,48 մլն մարդու:

 

Իր անկախության սկզբնական շրջանում՝ 50 տարվա ընթացքում Կանադային հաջողվել է բնակչության թիվն ավելացնել միայն  6,1 մլն բնակիչով, ևս 17 մլն-ով՝ վերջին 51 տարում: