Home / Canadahye  / Սփյուռք, բիզնես, ներդրումներ և առևտուր. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջին այցը Կանադա և քննարկվելիք հարցերը

Սփյուռք, բիզնես, ներդրումներ և առևտուր. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջին այցը Կանադա և քննարկվելիք հարցերը

 

Տորոնտո (Նորանոր) _ Հունիսի 26-ին այցով Կանադա է մեկնելու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունենալու կանադահայ պաշտոնյաների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Հունիսի 27-ին նախատեսված է հանդիպում Տորոնտոյի հայ համայնքի համայնքի հետ, որը կանցկացվի «Business Armenia» (Toronto Chapter) և Կանադա-Հայաստան բիզնես խորհրդի (CABC(Canada Armenia Business Council)) միասնական նախաձեռնությամբ: Միջոցառումը կրելու է «Ընտրել Հայաստանը. Նոր Հայաստան և նոր հնարավորություններ» խորագիրը: Միջոցառման հիմնական զեկուցողը լինելու է փոխվարչապետ Ավինյանը:

 

Սա կլինի Տիգրան Ավինյանի առաջին այցը Կանադա, որն ուղղված կլինի Սփյուռքի, բիզնեսի, ներդրումների և առևտրի զարգացմանը: