Home / Canada  / Տորոնտոյում մարտից մայիս ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի վաճառքի տեմպերը հասել են նվազագույնին

Տորոնտոյում մարտից մայիս ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի վաճառքի տեմպերը հասել են նվազագույնին

 

Տորոնտո (Նորանոր) _Անշարժ գույքի շուկայում վաճառքի տեմպերը դանդաղում են, հատկապես հունիսի առաջին երկու շաբաթներին դա նկատելի է եղել՝ պայմանավորված ակտիվ սեզոնի ավարտով: Այս մասին տեղեկացնում է 24torontonews.com կայքը:

 

Կանադայի անշարժ գույքի ասոցացիան տեղեկացրել է, որ մարտից մայիս ընկած ժամանակահատվածում վաճառքի տեմպերը հասել են նվազագույնին վերջին 9 տարիների կտրվածքով: Իսկ հիմա, երբ մոտենում է ավելի հանգիստ ամառային սեզոնը, կարելի է սպասել շատ ավելի մեղմ շուկայական պայմանների գոնե մինչև սեպտեմբեր ամիս:

 

Միևնույն ժամանակ տարեկան կտրվածքով վաճառքի տեմպերը զգալիորեն բարելավվել էին, այսպիսի պատկեր արձանագրվել էր 12 ամիսների կտրվածքով: Սակայն սա հիմնականում պայմանավորված է եղել անցյալ ամռանը տեղի ունեցած դանդաղեցումով, այլ ոչ թե 2017թ-ի առաջին կիսամյակի շուկայում ստեղծված իրավիճակով, երբ վաճառքների ծավալը հասել էր գագաթնակետին: Վաճառքները նվազել են -3 և -2 տոկոսով՝ համապատասխանաբար ամբողջ տարածաշրջանում եւ Տորոնտո քաղաքում:

 

Առավել ևս երբ վաճառքի անկումն ավելի զգալի է դառնում նախորդ ամիսների հետ համեմատությամբ, երբ ակտիվությունը նվազում է -9-ից մինչև -29 տոկոսով բոլոր տեսակի բնակարանների մասով: