Home / Canadahye  / Մոնրեալի «Հայ տուն»-ը՝ որպես բացառիկ գործունեություն ծավալած կազմակերպություն, արժանացել է Քվեբեկի Ազգային ժողովի շքանշանին

Մոնրեալի «Հայ տուն»-ը՝ որպես բացառիկ գործունեություն ծավալած կազմակերպություն, արժանացել է Քվեբեկի Ազգային ժողովի շքանշանին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Գաղթականների միջազգային օրվա առիթով Մոնրեալի «Հայ տուն» կազմակերպությունում էին հավաքվել 18 երիտասարդներ և այն բանկի ներկայացուցիչները, որը վարկ էր տրամադրել կազմակերպությանը՝ գաղթական երիտասարդների ուսմանը նպաստելու նպատակով: Երիտասարդներ, ովքեր տարբեր մասնագետներ դառնալով՝ իրենց ծառայությունն են բերելու ոչ միայն Քվեբեկին, այլև հենց հայ համայնքին:

 

ՕԳՆԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

«Համայնքը զորավոր պիտի ըլլա, և այդ համայնքը պետք չունի մենակ հայ ըլլալու, կրնա օտար մը նեցուկ կանգնի մեր պես կազմակերպության, ծրագիր կգրենք, գումար կստանանք, և կրնանք նորեն եկողներու օգնել, 18-30 տարեկան 18 երիտասարդ, որ կրնանք կրթաթոշակով օգտակար ըլլալ, և ասպես Քեպեքը շսհած կըլլա, այդ հարստությունը պիտի քաղե վաղը համայնքը, ինչ լավ է, որ վաղը պիտի տեսնենք, որ այս համայնքի պարագային զորացնողը ըլլանք, մեր համայնքը զորացնենք երիտասարդներով»,-ի հետ զրույցում ասում է «Հայ տուն» կազմակերպության տնօրեն Նարոտ Օդաբաշյանը:

 

Սա «Հայ տուն»-ի ծրագրերից մեկն է միայն, իսկ հիմնական աշխատանքը այն շարունակական հովանավորչական գործն է, որ ստանձնել են երկար տարիներ և շարունակել Սիրիական պատերազմի հետևանքով Կանադայում ապաստան փնտրող հայերին ընդունելու ու նեցուկ կանգնելու գործում:

 

ՔՎԵԲԵԿԻ ԱԺ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Հենց այս աշխատանքները հաշվի առնելով՝ Քվեբեկի Ազգային ժողովը շքանշանով է պարգևատրել «Հայ Տուն»-ին, ինչպես նշվում է, «անոր տարած մարդկային մարզին մեջ հատուկ հանձնառության և հազարավոր գաղթական ընտանիքներու ընդունելության մեջ հրաշալի ներդրումին» համար: Պարգևը հանձնել է Բարձրագոյն ուսման պատասխանատու նախարար և Ութրըմոնի երեսփոխան Տիկին Հելեն Տավիտը։

Բացի հայ համայնքի կազմակերպությունից, ևս մեկ կառույց և հինգ անձինք են արժանացել ԱԺ-ի տարեկան մրցանակին: Սա մի պարգև էր, որը գնահատում է տարիներ ի վեր իրենց ներդրած ջանքերը, այն դժվարությունները, որոնք հաղթահարել է կազմակերպությունը մեծ թվով սիրիահայ գաղթականների դիմավորելիս ու տեղավորելիս:

 

ՄԵԿ ԱՄՍՈՒՄ 190 ՀՈԳԻ

Այսօր էլ այդ ամենօրյա աշխատանքը տարվում է, առանց տրտնջալու, ավելին, Նարոտ Օդաբաշյանը կարևորում է այս հարցում մոնրեալահայերի աջակցությունը՝ ասելով.

 

Առանց իրենց աջակցության մենք չենք կրնա տեղավորել 190 հոգի մեկ ամսվա մեջ, անոնք են, որ նեցուկ կկանգնին մեզի, մենք ալ իրենց

 

«Մեզի համար արդեն մեր աջակցողները իրենց ընտանիքներու անդամներ են, որ կօգնեն, առանց իրենց աջակցության մենք չենք կրնա տեղավորել 190 հոգի մեկ ամսվա մեջ, անոնք են, որ նեցուկ կկանգնին մեզի, մենք ալ իրենց, գոհունակություն է, երբ որ մեկ մը, որ տունը գտան, կահավորվեցան: «Հայ տուն»-ը գործի հարցերով կշարունակե, և մեզի համար մեծ ուրախություն է, եթե ամսվա մեջ 10 հոգի գործ գտան»:

 

Գոհունակություն՝ կատարած աշխատանքի համար և հպարտություն՝ նման կառույցը ղեկավարելու համար, զգացողություններն է նկարագրում Նարոտ Օդաբաշյանը: Հայ համայնքը ներկայացնելով՝ չի տարանջատում օտար պետական կառույցների դերն ու նշանակությունը իրենց աշխատանքը առանց լուրջ խոչընդոտների տանելու համար:

 

Գոհունակություն կբերե, որ այդ աշխատանքը կգնահատվի, և օտար նախարարություն այս տեսակ լույսով կրնա տեսնել, որ մեր աշխատանքը անհրաժեշտ է

 

«Մեզի համար մեծ վարձատրություն մըն է, որ կարևոր հաստատություններեն մեկը եղած ենք Քեպեքի մեջ, և ինծի համար որպես տնօրենուհի, մեծ հպարտություն եղած է ատիկա, որ մեր աշխատանքը, որը ոչ մերին համայնքով, բայց օտար՝ ըլլա մինիստրներ, նախարարություններ, կազմակերպություններ, որ մեզի կնշեն, մեզի պարծանք կբերե նման անձնակազմին՝ Խաժակին գործը, որ հովանավորության ծրագրերի համակարգողն է, վարչական անդամներու կամավոր գործը, անձնակազմը, որ կաշխատին ընտանիքներուն նեցուկ կանգնելուն, մեծ գոհունակություն կբերե, որ այդ աշխատանքը կգնահատվի, և օտար նախարարություն այս տեսակ լույսով կրնա տեսնել, որ մեր աշխատանքը անհրաժեշտ է»,-ասում է տնօրենը:

 

ԷՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԵՊԵՔԸ

Իսկ իրենց աշխատանքը երբևէ չի դադարում, տարվա առաջին կիսամյակում փոքր-ինչ նվազել էր սիրիահայերի հոսքը, բայց մայիսից դարձյալ ընթացք է տրվել դիմողների ընդունելության.

 

Էմիգրացիոն Քեպեքը քիչ մը աշխուժացավ այս երկու ամսվա ընթացքին, մայիս մեկեն մինչև հունիս՝ մինչև վաղը 191 հոգի եկած են

 

«Հովանավորության ծրագիրը կշարունակե, վաղը օդակայան ենք, քիչ մը դանդաղած էր վերջին 6 ամիսը, բայց նորեն հունիս-հուլիսին վերականգնվեցավ, շաբաթական եկող կար Սիրիայեն, մենք կշարունակենք մեր առաքելությունը: Էմիգրացիոն Քեպեքը քիչ մը աշխուժացավ այս երկու ամսվա ընթացքին, մայիս մեկեն մինչև հունիս՝ մինչև վաղը 191 հոգի եկած են»,-ներկայացնում է ԱԺ-ի պարգևին արժանացած կազմակերպության ղեկավարը:

Պարգևը մի շատ կարևոր ուղերձ էր պարունակում. այն տրվում էր նրանց, ովքեր բացառիկ գործունեւոյթուն են ծավալել քաղաքի համար: «Հայ տուն»-ի պատասխանատուն վստահեցնում է, որ ամեն ինչ անում են իրենց հանդեպ դրսևորած վստահությունը արդարացնելու համար: