Home / Canadahye  / Տորոնտոյի քաղաքային խորհրդում Ուորդ 41 շրջանի խորհրդական է նշանակվել հայազգի Միգանուշ Մկրտիչյանը

Տորոնտոյի քաղաքային խորհրդում Ուորդ 41 շրջանի խորհրդական է նշանակվել հայազգի Միգանուշ Մկրտիչյանը

 

Տորոնտո (Նորանոր) _ Տորոնտոյի քաղաքային խորհուրդը հայազգի իրավաբան Միգանուշ Մկրտիչյանը նշանակվել է քաղաքապետի խորհրդական՝ լրացնելով Ուորդ 41 շրջանից պաշտոնը լքած խորհրդական Չին Լիի կողմից թափուր մնացած տեղը,-տեղեկացնում է Global News-ը:

 

Լին այս պաշտոնը թողել էր մայիսի 8-ին, տեղական ընտրություններում որպես Օնտարիոյի Scarborough North շրջանում Լիբերալ կուսակցության թեկնածու առաջադրվելու նպատակով: Նա պարտվեց Օնտարիոյի առաջադիմական պահպանողական կուսակցության թեկնածու Ռայմոնդ Չոյին: Լին մինչ հրաժարական տալը որպես տարածքային խորհրդական՝ պաշտոնավարալ է երեք ժամկետ:

 

Քաղաքային խորհուրդը որոշեց լրացնել տեղը ոչ թե ընտրություններիօ անցկացման, այլ նշանակման եղանակով, քանի որ ներկայիս ժամկետը ավարտվում է նոյեմբերի վերջում: Հոկտեմբերի 22-ին տեղի կունենան տեղական ընտրությունները:

 

Աշխատակազմի հաշվետվության համաձայն, 25 անձ դիմում է ներկայացրել այս պաշտոնում ընտրվելու համարՆրանցից միայն միայն 4-ն են ընտրվել:Մկրտիչյանը հաղթող է ճանաչվել վեցերորդ քվեարկությունից հետո, 20 ձայնով: Նա Սքարբորգ քաղաքի բնակչուհի է, խոսում է հայերեն, ֆարսի, ֆրանսերեն, իսպաներեն եւ ռուսերեն լեզուներով: 34-ամյա Մկրտիչյանը փաստաբան է: