Այս ամռանը մասնակցե՞լ Կանադայում անցկացվելիք միջոցառումներին. Ձեզանից կարող է պահանջվել աշխատանքի թույլտվություն
Ոտտավա (Նորանոր) _ Ամռան գալստյան հետ Կանադայում սկսվում է փառատոնների, գիտաժողովների ու կոնվենցիաների շքերթը: Այս իրադարձությունները` որպես կանոն, բավական բարդ են և պահանջում են մեկ կամ մի քանի օտարերկրյա քաղաքացիների այցելություն Կանադա նախապատրաստական աշխատանքներին ներգրավվելու համար:
Այդպիսի անձանց պարտականությունները կարող են լայնածավալ լինել՝ ընդգրկելով միջոցառման կազմակերպման ու վերահսկման ողջ ընթացքը:Անկախ դերի կարևորությունից, նրանց մոտ կարող են հարցեր առաջանալ՝ կապված Կանադայում աշխատանքի իրավունքի հետ: Թե ինչ խնդիրներ կարող են ծագել և որ դեպքերում չի պահանջվում աշխատանքի թույլտվություն, մանրամասն պատմում է կանադական միգրացիոն ծառայության կայքէջը՝ CIC News-ը:
ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՆՈՒՅԹԸ
Առաջին հանգամանքը, ըստ որի որոշվում է, թե արդյո՞ք օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի աշխատելու Կանադայում, այն է, թե ինչ դեր ունի միջոցառման կազմակերպման գործում տվյալ անձը:
Եթե քաղաքացին կատարում է մի աշխատանք, որը նրանից պահանջում է ֆիզիկական ներկայություն կամ, այսպես կոչված, ձեռքի աշխատանք, ապա առաջին հերթին անհրաժեշտ է աշխատանքի թույլտվություն:
Այնպիսի միջոցառումներն, ինչպես օրինակ, դրանց վերահսկողությունն ու պլանավորումն է, հաճախ աշխատանքի թույլտվություն չեն պահանջում: Դա օգնում է օտարերկրյա քաղաքացուն խուսափել գործընթացի համար պահանջվող ժամանակի կորստին ու աշխատանքի պլանավորմանն առնչվող լրացուցիչ խնդիրներից:
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ «ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ»
Երկրորդ գործոնը, որը հաշվի է առնվում, այն է, թե միջոցառումը հանդիսանում է կանադակա”ն, թե՞ օտարերկրյա:
Եթե միջոցառումը ծանուցվում է կանադական կազմակերպության կամ կանադացու կողմից, ապա ամենայն հավանականությամբ պահանջվում է աշխատանքային թույլտվություն:
Մյուս կողմից, եթե օտարերկրյա կազմակերպությունն է իրականացնում միջոցառում, ապա աշխատանքի թույլտվություն չի պահանջվի:
ԳԻՏԱժՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Մեծամասամբ միջոցառումների ժամանակ լինում են առևտրականներ, ովքեր վաճառում են ներկրված կամ տեղական արտադրանք: Նման միջոցառումների մասնակիցները հանդիսանում են այդ վաճառականների թիրախային դեմոգրաֆիայի ցուցիչը, դրա համար միջոցառումը հիանալի առիթ է դառնում սեփական արտադրանքը իրացնելու համար:
Աշխատանքի թույլտվություն պահանջվո՞ւմ է, կախված է ապրանքի վաճառքից: Եթե դրամը փոխանցվում է, իսկ ապրանքը հասնում է գնորդին, ապա անհրաժեշտ է լինում ունենալ աշխատանքի թույլտվություն:
Իսկ եթե վաճառականը միայն պատվերներ է ստանում ու պայմանավորվում առաքման համար, ապա թույլտվությունից ազատվում է:
Ապրանքի ծագումը ևս կարևոր նշանակություն ունի, եթե այն կանադական ծագման է, ապա պահանջվում է աշխատանքի թույլտվություն, հակառակ պարագայում թույլտվությունը պարտադիր չէ: Իսկ ապրանքի ծագումը որոշելու համար հաշվի են առնում, թե որտեղ է այն արտադրվել:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Երբ օտարերկրյա քաղաքացին ժամանում է Կանադա՝ աշխատելու կամ իրադարձության ընթացքում ապրանք իրացնելու, կարող է շփոթության մեջ հայտնվել՝ տվյալ անձի համար անհրաժե՞շտ է աշխատանքի թույլտվություն, թե՞ ոչ: Չի բացառվում, որ Կանադայի միգրացիոն ծառայության աշխատակիցը ծանոթ չէ նշված մանրամասներին:
Հարկավոր է պատրաստ լինել խուսափելու համար ուշացումներից կամ աշխատանքի մերժումից, եւ հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս լավ խորհրդակցել միգրացիոն հարցերով փաստաբանի հետ: