Home / Canadahye  / Հանդիպումներ ու տարբեր ձևաչափերով քննարկումներ Տորոնտոյում. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցը Կանադա

Հանդիպումներ ու տարբեր ձևաչափերով քննարկումներ Տորոնտոյում. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցը Կանադա

 

Տորոնտո (Նորանոր) _ Հունիսի 26-28-ը Կանադայում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը, նրան ուղեկցել են Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, տրանպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ փոխվարչապետի գրասենեակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, Bussiness Armenia ընկերության ներկայացուցիչներ:

 

Փախվարչապետի այցի նպատակն էր ամրապնդել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ստեղծել նպաստավոր նախադրյալներ ու գործարարների համար վստահության մթնոլորտ ձևավորել Հայաստանում ներդրումներ կատարելու համար:

 

Այս նպատակով պատվիրակության անդամները տարբեր հանդիպումներ են ունեցել. Կանադահայ գործարարների խորհուրդի (Canadian Armenian Business Council – CABC), Համահայկական առևտրային ցանցի (ATN Global Armenian Chamber of Commerce) եւ Բիզնես Արմենիայի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել ճաշկերույթ, որի ընթացքում կանադահայ գործարարներին է ներկայացվել Սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունները, ներկայացվել է նոր իշխանությունների տեսլականը Սփյուռքի հետ կապերը զարգացնելու վերաբերյալ:

 

Այնուհետ Տորոնտոյի Հայ կենտրոնում տեղի է ունեցել փոխվարչապետի հանդիպումը տորոնտոհայերի հետ, որի ժամանակ քննարկվել են նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ երկքաղաքացիության, զինապարտության մասին օրենքը, ԵՄ հետ համագործակցության հնարավոր ուղիները և այլն:

 

Տեղի ունեցել  այլ պաշտոնական հանդիպումներ ևս: ՀՀ կառավարության անդամները հանդիպել են նաև Տորոնտոի քաղաքապետ Ջոն Թորիի հետ: