Home / Armenia  / Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանադայի օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանադայի օրվա առիթով

 

Օտտավա (Նորանոր) _ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է.

 

«Հայաստանի և Կանադայի միջև ձևավորվել են ամուր և բազմաբնույթ կապեր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները ստեղծել են նոր, առավել բարենպաստ պայմաններ՝ մեր բարեկամական հարաբերու­թյուն­ներն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Լիահույս եմ, որ առաջիկայում դրանք կարտացոլվեն մեր երկրների քաղաքական երկխոսու­թյան և տնտեսական համագործակցու­թյան մեջ:

 

Մեր հարաբերություններում առանձնահատուկ դերակատարում ունի կանադա­հայ համայնքը, որը երկու երկրների միջև բարեկամության նորանոր կամուրջներ կա­պելու իր մշտական ջանքերով օրինակելի է ողջ հայկական սփյուռքի համար:

Սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանում: Վստահ եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր փոխգոր­ծակ­ցության մակարդակի առավել բարձրացմանը»: