Home / Canadahye  / Կանադահայ գործարար Վան Լափոյանը Հայաստանում կհիմնի նոր թաղամաս սփյուռքահայերի համար՝ խթանելով ոչ միայն բիզնեսը, այլև հայրենադարձությունը

Կանադահայ գործարար Վան Լափոյանը Հայաստանում կհիմնի նոր թաղամաս սփյուռքահայերի համար՝ խթանելով ոչ միայն բիզնեսը, այլև հայրենադարձությունը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Կանադահայ հայտնի գործարար, բնակարանների շինարարությամբ զբաղվող «ՎիԷյջԷլ դիվելոփմընթ» (VHL development) ընկերության հիմնադիր Վարուժան (Վան) Լափոյանը դեռ նախկին իշխանությունների օրոք էր որոշել Հայաստանում գործունեություն ծավալել: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կոչից ոգևերովել էր, Հայաստանում նույնիսկ հիմնել ընկերության մասնաճյուղը:

 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՄԱՍՏ ԱՌԱՋԱՐԿԸ

Գրանցված ընկերությունը, սակայն, դրանից հետո այդպես էլ անգործ մնաց: Գաղտնիքը շատ պարզ էր. կանադահայ գործարարի ոգևորությունը մարել էր, երբ ներդրում անելուց բացի, իշխանություններն արդեն Հայաստանում այլ առաջարկ էին ներկայացրել:

 

Չուզեցի ընել, որովհետև վախ կար, որ այսպիսի ներդրում չես կրնար ընել, երբ որ մեկը քեզի պիտի պաշտպանե

 

«Երբ որ ձևով մը ինծի հասկցրին, որ ներդրումը պետք է ուրիշների միջոցով պաշտպանված լինի կամ այդպես բանը մը, չուզեցի ընել, որովհետև վախ կար, որ այսպիսի ներդրում չես կրնար ընել, երբ որ մեկը քեզի պիտի պաշտպանե: Ես սխալ բան մը չեմ ըներ, ես ներդրում կընեմ, և ես անոր վրա կասեցրի, չշարունակեցի, ընկերությունս բացեցի, բայց ձգեցի եկա, հիմա ներկայիս սպասման մեջ եմ, որպեսզի տեսնեմ դատական հիմնակարգը անկախ պիտի ըլլա, թե ոչ»,-Նորանոր-ի հետ զրույցում պատմում է Լափոյանը:

 

ԲԻԶՆԵՍ ՄՈՏԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած 8 հոգանոց պատվիրակությունը հենց նրա տանն էր հավաքվել, քննարկում կազմակերպել: Լափոյանը, որ նաև Բիզնես Արմենիա ընկերության պատվավոր ներկայացուցիչն է Տորոնտոյում, այս նոր իշխանության երիտասարդ կազմի մոտ բիզնես-մոտեցումներ չի նկատել: Նրանք եկել էին ճանաչողական այցով, միաժամանակ հորդորել են ներդրում անել, բայց զուտ իրավիճակի ներկայացման, ուսումնասիրությունների բացակայության տեսակետից ներկայիս երիտասարդ իշխանավորների տեսակետը շատ չի տարբերվել նախորդից:

 

Ներկայիս շատ զորավոր անտիկոռուպցիա քայլեր կընեն, ինչի համար ուրախ ենք, քաջալերեցինք, բայց բիզնեսի գետնի վրա չեմ կարծեր, որ բան մը փոխվել է

 

«Միակ տարբերությունը ան, որ իշխանությունը փոխվեցավ, և ներկայիս շատ զորավոր անտիկոռուպցիա քայլեր կընեն, ինչի համար ուրախ ենք, քաջալերեցինք, բայց բիզնեսի գետնի վրա չեմ կարծեր, որ բան մը փոխվել է: Ներդրում որ կուզեք հաջողին, մեկ օրեն, մեկ ճամփորդությամբ չեն լուծվի: 5 մլն դոլարը որ որոշած էի ներդրում ընել, իրենց գալով չէ, որ որոշվեցավ, արդեն որ իշխանությունը փոխված էր, որոշեցի ավելցնել գումարը, իսկ իրենց մոտ որևէ կոնկրետ բիզնես պլան չկար, որ ըսեինք՝ բավական ուսոսւմնասիրել են և նորություն կա, և հետևյալ ուսումնասիրությունները ըրած են և հետևյալ ներդրումները կրնաք ընել, այսպես բան չկար».-ասում է Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչը:

 

Այս իրավիճակը Հայաստանում ներդրումների բացակայության գլխավոր պատճառն է, վստահ է Լափոյանը: Միայն հորդորում են, կանչում ներդրումներ անելու, բայց հստակ իրավիճակ չեն ներկայացնում, չի երևում աշխատանք, որի հիման վրա գործարարը կարող է վստահ լինել իր հաջողության մեջ:

 

Դժբախտաբար այս ամենը կառավարությունը չի աներ, միայն խոսքը կու տան, եղբայր աշխատեցեք, դյուրությամբ մարդիկ ներդրում կանեն, եթե դուք այսպիսի բաները տաք

 

«Պետք է կառավարությունը ձևով մը ուսումնասիրի՝ որ մարզերու մեջ կրնաս ընել և որոշ պլաններ ընե, որոնք կներկայացվին սփյուռքահայության, և սփյուռքահայությունը տեսնե, որ արդյունավետ է, գումարը շատ շուտ կտրամադրե: Ներդրում մեկ օրով չըլլա, ամիսներ կտևե կամ մեկ տարի՝ ինչպես, որն է շիտակ, ինչպես պիտի շինես, ով պիտի շինե, շատ կարևոր ուսումնասիրություն պիտի ընե. դժբախտաբար այս ամենը կառավարությունը չի աներ, միայն խոսքը կու տան, եղբայր աշխատեցեք, դյուրությամբ մարդիկ ներդրում կանեն, եթե դուք այսպիսի բաները տաք, մեծ եկամուտ կբերե, դյուրացրեք սփյուռքահայության գործը»,-կոչ է անում կանադահայ գործարարը:

 

Լափոյանը վստահ է, որ 8 մլն-ոց սփյուռքի առնվազն 10 տոկոսը 100-200հզր դոլարանոց ներդրման է պատրաստ, եթե իրավիաճկը տեսանելի լինի նրանց համար, այնինչ շատ հարցականներ են մնում: Ասում է.

 

«Պետք է կառավարությունը միջոցներ գտնի, որ ուսումնասիրեն վիճակը Հայաստանի, էկոնոմիստները ուսումնասիրեն, որ հետևյալ մարզերի մեջ հետևյալ ներդրումները կհաջողին, հետևյալ եկամուտները կապահովեն, շատ դժվար չէ, քիչ մը ժամանակ ու աշխատանք կպահանջե»:

 

ՀԱՅՐԵՆԱԴԱՅՁՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Այսօր ինքը, երբ պատրաստվում է Հայաստանում լուրջ ներդրում կատարել, կանգնած է այդ իրավիճակի առջև: Բայց մինչ այդ ներկայացնենք, թե որն է Լափոյանի նպատակը:

 

Սպասում եմ ավելի համերաշխ մթնոլորտի, սպասում եմ ընտրություններուն, որոնք հավանաբար պիտի լինեն մինչև գալ տարի

 

Եթե նախկինում նրա նպատակն էր մինչև 5 մլն դոլար ներդնել, ապա այսօր պատրաստվում է այն հասցնել 20 մլն դոլարի, միայն թե սպասում է երկրում իրավիճակի կայունացման: «Սպասում եմ ավելի համերաշխ մթնոլորտի, սպասում եմ ընտրություններուն, որոնք հավանաբար պիտի լինեն մինչև գալ տարի»,-ասում է նա:

 

Նպատակը դա է, որ թե ներդրում ընեմ, թե Հայաստանի գործատուները կաշխատին, և նույն ատեն ալ ամեն սփյուռքահայի համար երկիր վերադարձը լավ բան է

Ոչ միայն ներդրում, այլև նպաստ հայրենադարձության, սա է գործարարի նպատակը, վստահեցնում է. «Նպատակս այն է, որպեսզի կարենամ որոշ բնակարաններ շինել, որպեսզի սփյուռքահայերը գան, որ թոշակի պիտի անցնին, անոնց համար Հայաստան վերադարձի համար բան մը ընեմ ու ըսեմ իրենց՝ կրնաք գալ Հայաստան և ապրիլ Հայաստանի մեջ շատ հարմար պայմաններով և ձեր ունեցած դրամը կրնաք բանկի մեջ դնել և ապրել ձեր բնկարանների մեջ: Գան և իրենց օտար չեն զգա, իրենց երկիրն է, նույն ատեն սփյուռքահայեր ալ կան շուրջը: Նպատակը դա է, որ թե ներդրում ընեմ, թե Հայաստանի գործատուները կաշխատին, և նույն ատեն ալ ամեն սփյուռքահայի համար երկիր վերադարձը լավ բան է, որովհետև սփյուռքահայությունը կվերադառնան իրենց արմատները հոն կդնեն, զավակները, թոռները կսկսին գալ, Հայաստանի կապը զորանալ»:

 

ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսինքն՝ գործարարը մտադիր է կառուցել թաղամաս թոշակառու սփյուռքահայերի համար, ովքեր արդեն իսկ ունենալով որոշ դրամական խնայողություններ, ի վիճակի են գնել հարմարավետ բնակարանն ու հաստատվել Հայաստանում: «Դաշտի մը վրա կամ բլուրի մը վրա որ Արարատը կերևա, 200-300 տնակներ շինել և գեղեցիկ թաղամաս ստեղծել, խմբային կյանք, որ կրնան իրենց տներն ունենալ, այցելել, օպերա երթալ , այլ վայրեր և իրենք իրենց ձևով մը առանձին ապրելու և թոշակի կանչված մարդոց պես ապրիլ»,-ասում է բնակարանների շինարարությամբ զբաղվող ընկերության հիմնադիրը:

Դա չի լինի Երևանի կենտրոնում, բայց կենտրոնական հատվածում էլ ցանկություն ունի շինարարություն իրկանացնելու, միայն թե այդ դեպքում բարձրահարկ՝ մինչև 35 հարկանի շենքի կառուցման համար հատուկ թույլկտվություն է հարկավոր: այս հարցը դեռ պետք է քաղաքապետարանի հետ քննարկի:

Այս ամենը իրականացնելու համար դեռ մեկ տարուց ավելի կպահանջվի, պետք է ուսումնասիրություններ կատարի լրացնելու համար այն ամենը, ինչը չի արել կառավարությունը:

 

«Այսպիսի բաները արագ չըլլան, պետք է հողը գտնել, տարածք գտնել, հեռավորությունները ուսումնասիրել, ջուրի, կոյուղիի հնարավորությունները ուսումնասիրել, այիսնքն՝ այստեղ կեցած ատեն չես կրնար Հայաստան ներդրում ընել, որովհետև Հայաստանի մեջ որևէ մեկ կառավարությունը ուսումնասիրություն չի ըներ ներդրում ընելու համար, միայն կու գան ասելու, խոսելու թե ներդրում արեք, բայց դրա համար ուսումնասիրություն չկա»,ցավով շեշտում է հայտնի գործարարը: