Home / Canadahye  / Մոնրեալահայ վաստակաշատ բժշկուհին, ով Հայաստան այցելելու ժամանակ էլ չի ունեցել, հանգիստ կյանք է գտել «Արարատ բնակարաններում»

Մոնրեալահայ վաստակաշատ բժշկուհին, ով Հայաստան այցելելու ժամանակ էլ չի ունեցել, հանգիստ կյանք է գտել «Արարատ բնակարաններում»

 

Մոնրեալ (Նորանոր) _72-ամյա Լորիտա Հարությունյանը երկու զավակ ունի՝ ապահովված բոլոր պայմաններով ու հարմարություններով: Նրանց մեծ բնակարաններում ոչ թե տեղ չի գտնվել տարեց կնոջ համար, այլ ինքն է նախընտրել ապրել իր տարեկիցների հետ՝ նույնքան հարմարավետ շենքում: 8 ամիս առաջ երկար տարիների բժիշկ տիկին Լորիտան որոշեց տեղափոխվել ու ապրել տարեցների «Արարատ բնակարաններ» հաստատությունում:

 

ՄԵՆԱԿ ՄՆԱԼՈՎ

«Երեխեքս երկուսն էլ պսակվան գնացին, ու ես մենակ եմ, հետո եկա այստեղ, շատ հարմար է տեղը, կուզեմ, որ ժողովուրդը իմնանան, թե հայերը ինչ հանգիստ, մաքուր տեղ են սարքել մեզ համար, մոտավորապես 70 հոգի 7 հարկի վրա, ճաշերը շատ հարմար է, հանգիստ, ամեն կյանքիս հոգնածություն անցնում է»,-պատմում է Լորիտա Հարությունյանե;

 

Տարիներ առաջ,  երբ տղան ընդամենը 13 տարեկան էր, իսկ իր ծննդավայր Իրանում անհանգիստ իրադրություն, տիկին Լորիտան որոշեց Իրանում թողնել սեփական կլինիկան ու տեղափոխվել Իտալիա, «քույրիկս էր այնտեղ», ասում է, սակայն այդ երկրում երկար չապրեցին. Լեզուն չիմանալու պատճառով մասնագիտությամբ բժշկուհին չկարողացավ աշխատանք գտնել, հաջորդ երկիրը եղավ Կանադան, որտեղ էլ ամեն ինչ հեշտ չէր, սակայն որոշ ջանքերից հետո հաջողության հասավ: Պատմում է.

 

Շատ շուտ ճանապարհ ընկա ու սկսա գործերը, հետո բիզնեսի մեջ գնացի

 

«Կանադա որ եկա, որովհետև անգլերեն էր, կարողացա քննություններս հանձնել, բժշկականն էլ ընդունվելու համար մեկ տարի պետք է սովորես, որ բժշկական իրավունք ունենաս, հատուկ տեղեր՝ ծերանոցներում, հիվանդանոցներում կարենաս աշխատես: Շատ շուտ ճանապարհ ընկա ու սկսա գործերը, հետո բիզնեսի մեջ գնացի»:

 

ԲԻԶՆԵՍԻ ՀԱՋՈՂ ԸՆԹԱՑՔԸ

Ավելի քան 20 տարվա կյանք ունի արդեն բիզնեսը, բայց շարունակել էլ չի կարող, այն հանձնել է երիտասարդներին, իսկ ինքը որոշել հանգիստ կյանք վայելել, որի բոլոր հնարավորությունները կան այն հաստատությունում, որտեղ ապրում է:

 

Երեխեքս գալիս են, շփվում են, կյանքումս շատ եմ վազել, բայց հիմա հանգիստ եմ

 

«Շատ հանգիստ եմ, որովհետև այստեղ ամեն ինչս պատրաստ է, ճաշս պատրաստ, նախաճաշս պատրաստ, երեխեքս գալիս են, շփվում են, կյանքումս շատ եմ վազել, բայց հիմա հանգիստ եմ: Կան 90 տարեկան ծերեր, գալիս ճաշարան ուտում են, եթե պետք կա, տանում են իրենց սենյակը, եթե օգնության պետք կա, օգնում ենք»,-պատմում է երկար տարիների բժիշկը:

 

70 հոգի մարդ կային, բայց իրենց հետ երթալ-գալը չկար, ֆրանիսացի էին ամենքը, բայց այստեղ ամենքս հայ ենք

 

Իր տան միայնությունից հետո այս հաստատությունը՝ լի տարեկիցներով, իր հարազատ միջավայրն է համարում: «Երեխեքս ամուսնացան, գնացին, մենակ էի շենքի մեջում, ֆրանսիացիները կային, 70 հոգի մարդ կային, բայց իրենց հետ երթալ-գալը չկար, ֆրանիսացի էին ամենքը, բայց այստեղ ամենքս հայ ենք »,-ուրախությամբ է պատմում կինը, զավակներից հերու լինելն էլ հոգ չի համարում, գալիս են, երբ ցանկանա:

 

Իմ տարիքին են, իրարու հասկանում ենք, ֆիլմը նայում ենք, հարմար է մեր տարիքին

 

«Մենք բոլորովին այդ խնդիրը չունենք, որովհետև այստեղ շատ հարմար է ծերերի համար, զավակներս մեծ շենքեր ունին, որ երթամ մնամ, բայց ինձ համար այստեղ շատ հանգիստ եմ, իմ տարիքին են, իրարու հասկանում ենք, ֆիլմը նայում ենք, հարմար է մեր տարիքին: Երիտասարդներն իրենք են հավաքվում, չեմ ասում՝ երեխաներիցս հեռացել եմ, թոռնիկիս հետ եմ անցկացնում, բերում եմ, բայց էլի հանգիստ է, երբ երեխես գալիս է, տեսնում է, որ ճաշը պատրաստ է, ամեն ինչը լավ, երգիչ են բերում, նվագ են բերում, իմ տարիքիս համար, երխեքիս մոտ կերթամ, երբ հարմար լինի, գնում եմ իրենց ծնունդին, հավաքույթներին, բայց հոս իմ տարիքիս շատ հարմար է»,-հավաստիացնում է վաստակաշատ բժշկուհին:

 

Այս միջավայրում ամեն ինչ նույնիսկ հասարակ արեւտուր անելը հաճելի է, հետաքրքիր, վստահեգնում է «Արարատ բնակարաններ»-ի բնակչուհին՝ ասելով «Սիրուն ձեռնարկներ ունինք, ծրագրեր են կատարում, զբաղմունք շատ կա, միասին առևտուր են անում, սնունդ ենք բերում»:

ՀԱՅՐԵՆԻՔ ԱՅՑԵԼԵԼԸ՝ ԱՆԻՐԱԿԱՆԱՆԱԼԻ

Նրա համար անիրականանալի է եղել միայն մեկ բան` հայրենիք այցելելը. կյանքի թոհուբոհի մեջ չի էլ հասցրել այդ մասին մտածել, սակայն իր բաց թողածը լրացրել է որդին եւ, ով իմանա, գուցե մի օր էլ ինքը որոշի տեսնել Հայաստանը, բայց մինչ այդ հանգիստը վայելելով՝ հիշում է իր ապրած այն օրերը երբ իր աշխատանի շնորհիվ շրջադարձ էր կատարվում այլոց կյաքում: