Home / Canadahye  / Համազգային միության Ուսանողական ֆորում-2018-ի կանադահայ մասնակիցները՝ նոր Հայաստանի ստացած հարուստ տպավորություններով

Համազգային միության Ուսանողական ֆորում-2018-ի կանադահայ մասնակիցները՝ նոր Հայաստանի ստացած հարուստ տպավորություններով

 

Երևան (Նորանոր) _ Համազգային հայ կրթական ու մշակութային միությունը կրկին Հայաստանում միավորել է աշխարհի տարբեր երկրների հայ երիտասարդներին: Հուլիսի 6-ից ուսանողական ֆորումի մասնակիցները շրջում են Հայաստանի պատմական ու տեսարժան վայրերում: Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքաները ևս մասնակից են դառնում հայրենաճանաչության այս նախաձեռնությանը, այս տարի Կանադայից չորս երիտասարդներ են միացել ֆորումին, որոնց հետ Noranor.ca-ը հանդիպել է Երևանում:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Առաջինն, ինչ շեշտում էին կանադահայ 17-18 տարեկան ուսանողներն իրենց այս այցի ընթացքում, Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն են, որոնցով ոգևորվել են, ուրախացել, այժմ էլ Հայաստանում փորձում են տեսնել դրա ազդեցությունը:

 

Շատ մեծ քաղաքական փոփոխություններ կկատարվին Հայաստանեն ներս, և կուզեմ գիտնալ՝ ժողովուրդը գո՞հ է փոփոխություններեն

 

Մոնրեալ քաղաքից ժամանած 18-ամյա Արիանե Թասլակյանն ասում է. «Հիմա ես շատ գոհ եմ, որ այս ժամանակաշրջանին առիթ եղավ հոս գտնվելու, շատ մեծ քաղաքական փոփոխություններ կկատարվին Հայաստանեն ներս, և կուզեմ գիտնալ՝ ժողովուրդը գո՞հ է փոփոխություններեն, լա՞վ է արդեն իրավիճակը, Հայաստանի համար լավ ապագա պիտի սպասվի՞, պիտի բարգավաճի՞ այս ձևով, ու ուրախ եմ ու կուզեմ ականատես ըլլալ, արդեն կրցածնիս չափ կտեղեկանայինք Կանադայեն»:

 

Կանադայից Հայաստանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին են հետևել, դեռ փոքր հասակից ծնողները սերմանել են սեր հայերենի ու Հայաստանի նկատմամբ, հաճախել է Մոնրեալի Սուրբ Հակոբ վարժարանը, ուրախ է, որ հայի ինքնությունը իր համար հպարտության առիթ է եղել: Իսկ հիմա, երբ Հայաստանում է ու հնարավորություն ունի շփվելու այլ երիտասարդների հետ, փորձում է գնահատել մշակութային տարբերությունները:

 

Մինչև հիմա մեծ տարբերություններ չեմ տեսել և իսկապես կփափագիմ հայտնաբերել, որ Հայաստանեն դուրս՝ Սփյուռքի մեջ, նույնքան զորավոր կպահպանվի հայ մշակույթը

 

«Արդեն մեր խումբի մեջ ունինք Հայաստանեն մասնակցող երիտասարդներ, արդեն շատ հետաքրքրիր է տեսնել՝ ինչ դաստիարակություն ստացած են, արդյո՞ք իրենց մշակույթը շատ տարբեր է մերչ ստացած մշակութային արժեքներեն, մինչև հիմա մեծ տարբերություններ չեմ տեսել և իսկապես կփափագիմ հայտնաբերել, որ Հայաստանեն դուրս՝ Սփյուռքի մեջ, նույնքան զորավոր կպահպանվի հայ մշակույթը, և իրենք ալ նույնքան զորավոր կստանան հայեցի այս դաստիրակությունը, ինչպես մենք կստանանք»,-ասում է Մոնրեալում ապրող հայուհին:

 

Նա հիացմունքով է խոսում այն վայրերի մասին, ուր առիթ ունեցել են լինելու՝ Մայր Հայաստանի, Սասունցի Դավթի հուշարձաններ, Սարդարապատի հուշահամալիր, վերելք դեպի Արագած և պարզապես շփում հայաստանցիների հետ, որի շնորհիվ ավելի լավ կհասկանան այդ մշակութային տարբերությունները:

 

ՏՊԱՎՈՐԻՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ

Արդեն իսկ տորոնտոհայ Մինա Ծատուրյանն այդ առիթն ունեցել է, տպավորված է հայերի հոգատար վերաբերմունքով, պատմում է իր և տորոնտոհայ ընկերուհու՝ Դվին Գաթերջյանի հետ պատահած մի անցքի մասին:

 

Մի կին տեսավ մեզի, որ հետուառաջ քայլում էինք, ու անմիջապես եկավ, որ մեզ օգնի, ըտենց բան Կանադայում ոչ թե չի լինի, այլ ավելի քիչ կլինի

 

«Երկրորդ օրը ես ու Դվինը որ հասել էինք, Դվինի քեռիի տունը կորցրել էինք, ու մի կին տեսավ մեզի, որ հետուառաջ քայլում էինք, ու անմիջապես եկավ, որ մեզ օգնի, ըտենց բան Կանադայում ոչ թե չի լինի, այլ ավելի քիչ կլինի»,-պատմում է 18-ամյա հայուհին:

 

Թեև սա նրա երկրորդ այցն է Հայաստան, բայց առաջինի մասին շատ բան չի կարող պատմել, այս անգամ, վստահ է, ավելի շատ տպավորություններով կմեկնի ԿԱնադա, որտեղ ուզում է ապրել, կրթություն ստանալ, իսկ ամենաշատը հետաքրքրված է պատմությունով:

 

Որ լսում ենք մեր մեծ մամից ու մեծ պապից մեր ընտանյոք պատմությունը, շատ հետաքրքրիր է

 

«Միշտ պատմության հետ շատ հետաքրքրված եմ եղել, և հայկական պատմությունը ավելի մոտիկ է ինծի, որ լսում ենք մեր մեծ մամից ու մեծ պապից մեր ընտանյոք պատմությունը, շատ հետաքրքրիր է, որ լսում ենք՝ որտեղից են եկել, ինչպես ենհ իրենց կյանքն ապրել»,-ասում է տորոնտոհայ երիտասարդը:

 

Իմ ընտանիքում բոլորն ասում էին՝ շատ ենք նախանձում քեզի, ու ամենը ուզում են գալ

 

Հայաստան այցելությունը, կարծում է, յուրաքանչյուր սփյուռքահայի երազանքն է, իր ընտանիքի օրինակով է ձևավորվել իր այս մտածողությունը: Ասում է. «Մեր օրերը որ անցնում էին, որ գամ Հայաստան, իմ ընտանիքում բոլորն ասում էին՝ շատ ենք նախանձում քեզի, ու ամենը ուզում են գալ, չեմ կարծում, որ շատ հայ կա, որ չի ուզում Հայաստան լինի, բայց այո, կարծում եմ, որ իմ դասերս Կանադայում կվերջացնեմ, ու կուզեմ Հայաստան ապրել»:

 

ԵՐԱԶԱՆՔԸ` ՕԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Հայաստան ապրելու հեռանկարը տեսնում է նաև Դվինը, թեև վստահ է, որ ցանկության դեպքում Կանադայում էլ կարելի է օգտակար լինել հայրենիքին, իսկ դա իր երազանքներից մեկն է: «Կուզեմ ավելի իմ մասնագիտությամբս կարենամ օգնել Հայաստանին, չեմ գիտեր՝ ինչպես, բայց կարողանամ ընել, իմ գիտությունս հոս բերել և օգտակար ըլլալ կամ Կանադայից ալ օգնել, Սփյուռքեն, Կանադայի մեջ ալ շատ գործ կտարվի, որ Հայաստանին օգնե, շատ բաներ կազմակերպեն, ադանկ բաներով ալ կուզեմ օգնել»:

 

Հիմա ավելի լավ կհասկնամ հայկական պատմությունը, երկու տարի սորվել էի, բայց այդչափ չէի հիշե, իսկ տեսնելը շատ կտպավորե

 

Դվինը մինչ Հայաստան այցելելը բոլորովին այլ պատկերացում ուներ հայրենիքի մասին, պատկերացումները դրական չէին, բայց իրականությունը զարմացրեց: «Ավելի վատ էի պատկերացնում, բայց երբ որ եկա, շատ զարմացա: Հիմա ավելի լավ կհասկնամ հայկական պատմությունը, երկու տարի սորվել էի, բայց այդչափ չէի հիշե, իսկ տեսնելը շատ կտպավորե»,-նշում է ուսանողական ֆորումի Կանադայի մասնակիցը, ում համար տարօրինակ, բայց հաճելի է շուրջն այդքան շատ հայեր տեսնելը:

 

Թեև դեռ ժամանակ ունեն Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու, երկրի բարիքները վայելելու, բայց արդեն իսկ տպավորվել է հայկական եկեղեցիներով, ասում է. «Եկեղեցին որ գացինք՝ Սաղմոսավանք, շատ հետաքրքիր էր, թե ինչպես ամեն եկեղեցի ինչ արժեք ունի, ամեն մի մաս եկեղեցիի ինչի համար է, ադ ինծի շատ հետաքրքիր էր»: