Home / Canada  / Քվեբեկի լիբերալ կառավարությունը թափուր աշխատատեղերի անընդմեջ աճի խնդիրը լուծելու նպատակով քայլեր կանի ներգաղթը խթանելու ուղղությամբ

Քվեբեկի լիբերալ կառավարությունը թափուր աշխատատեղերի անընդմեջ աճի խնդիրը լուծելու նպատակով քայլեր կանի ներգաղթը խթանելու ուղղությամբ

 

Մոնրեալ (Նորանոր) _ Քվեբեկը ձեռնամուխ է եղել ներգաղթային համակարգի բարելավմանը՝ աշխատուժի պակասի խնդիրը լուծելու նպատակով, տեղեկացնում է կանադական CIC News կայքը:

 

Կանադայում 2018 թվականի առաջին եռամսյակում 462.000 աշխատատեղ է բացվել, Քվեբեկը եռամսյակային կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աճ է գրանցել:

 

2018թ-ի առաջին եռամսյակում Քվեբեկում թափուր աշխատատեղերի թիվն աճել է  25 հազարով` 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 37 տոկոսով:

 

ՈՒԹ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

Թափուր աշխատատեղերն ավելացել են Կանադայի ութ նահանգներում և երեք տարածքներում, առավելապես Քվեբեկում եւ Բրիտանական Կոլումբիայում:

 

Կանադայի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ սա յոթերորդ եռամսյակն էր, երբ Քվեբեկում անընդմեջ ավելանում է թափուր աշխատատեղերի քանակը, գերազանցապես արտադրության եւ սննդամթերքի ծառայությունների ոլորտների հաշվին: Մոնրեալը Քվեբեկի արդյունաբերական կենտրոնն էր, որտեղ արձանագրվում էր եռամսյակի ընթացքում ամենամեծ աճը:

 

Քվեբեկի գործազրկության մակարդակը եռամսյակի ընթացքում կազմել է 5,5 տոկոս՝ նախորդ տարվա 6,2 տոկոսի դիմաց:

 

ՆԵՐԳԱՂԹԻ ԽԹԱՆՈՒՄ

Համաձայն Քվեբեկի լիբերալ կառավարության՝ անհրաժեշտ կլինի 2024-ից ավելի քան մեկ միլիոն թափուր աշխատատեղեր լրացնել, հետևաբար ներգաղթի խթանումը կլինի դրա լավագույն լուծումը:

 

Այս նպատակով հաջորդ ամիս Քվեբեկի ներգաղթային համակարգում հատուկ փոփոխություններ կներկայացվեն, ներառյալ ներառյալ Expression of Interest համակարգը:

 

ԱՅԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ԵՎՍ

Թափուր աշխատատեղերն ավելացել են նաև Օնտարիո, Ալբերտա եւ Մանիտոբա նահանգներում: Բրիտանական Կոլումբիան հրապարակել է տվյալներ, որոնք քիչ են տարբերվում Քվեբեկի իրավիճակից՝ տեղեկացնելով 24000 աշխատատեղերի մասին, անցյալ տարվա համեմատ 36 տոկոսով ավելին է:

 

Կանադայի ամենաբազմամարդ նահանգի՝ Օնտարիոյի թափուր աշխատատեղերը 2018 թ. առաջին եռամսյակում աճել են 9800-ով, 5,7 տոկոսով ավելի 2017 թ-ի առաջին եռամսյակի համեմատ: Դրանց ավելի քան 40 տոկոսը գրանցվել են տրանսպորտի, արդյունաբերության, առողջապահության և սոցիալական ոլորտներում եղած պահանջարկի հաշվին:

 

Ալբերտա նահանգը նույն ժամանակահատվածում գրանցել է տարեկան  7500 աշխատատեղերի աճ, ինչը ևս 18,5 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: