Home / Canadahye  / Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը մասնակցել է Տորոնտոյի Հայ կենտրոնի ամառային փառատոնին

Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը մասնակցել է Տորոնտոյի Հայ կենտրոնի ամառային փառատոնին

 

 

Տորոնտո (Նորանոր) _ Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը մասնակցել է Տորոնտոյի Հայ կենտրոնի ամառային փառատոնին: Հայազգի պատգամավոր Արիս Պապիկյանն այս առիթով ասել է. «Ուրախ էի հյուրընկալել Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդին Հայ համայնքային կենտրոնի ամառային փառատոնի շրջանակներում: Մասնակիցները բարձր գնահատեցին վարչապետ Ֆորդի այցը: Նրանք վարչապետ Ֆորդին ասացին, որ բարձր են գնահատում նրա քայլերը նախընտրական խոստումները կատարելու հարևցում եւ հայտնեցին նրան աջակցելու իրենց պատրաստակամության մասին»:

 

Ինչպես Պապիկյանն է փոխանցում, վարչապետ Ֆորդը տպավորված է եղել հայկական համայնքի աշխույժ գործունեությամբ: Զրույցի ժամանակ նա ասել է. «Հաճելի ժամանակ անցկացրի այսօր Հայ կենտրոնի Ամառային փառատոնի ժամանակ: Չափազանց հետաքրքիր գործունեություն եւ մշակույթի հրաշալի ներկայացում էր  Տորոնտոյի հայ համայնքում»:

 

Միջոցառմանը ներկա են գտնվել և վարչապետին ողջունել Հայ համայնքային կենտրոնի նախագահ Վաչե Քելոբոզյանը, Տորոնտոյի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մաթոսյանը, ԱԺ պատգամավոր Արիս Պապիկյանը (Scarborough-Agincourt), նախարար Ռայմոնդ Չոյը (Scarborough North):