Home / Canadahye  / Կանադահայ Գրիգոր Թաթուլյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե Արսինե Խանջյանը ԼԳՏԲ համայնքին պաշտպանելու կոչերի փոխարեն բազմազավակությունը խրախուսելու կոչեր աներ

Կանադահայ Գրիգոր Թաթուլյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե Արսինե Խանջյանը ԼԳՏԲ համայնքին պաշտպանելու կոչերի փոխարեն բազմազավակությունը խրախուսելու կոչեր աներ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ մշակույթի ու արվեստի բնագավառի աշխարհահռչակ գործիչների կողմից կոչ կամ հայտարարություն է հնչում՝ ի պաշտպանություն Հայաստանում ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների: Առաջինը տեղի ունեցավ հայտնի երգիչ Էլթոն Ջոնի կողմից, իսկ վերջերս կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն էր կարծիք հայտնել, որ Հայաստանում պետք է լուծվի միասեռականների իրավունքների հարցը:

 

Սա դեռ ամբողջը չէ: ՀՀ Արդարադատության նախարարությունը որոշել է շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծն, ըստ որի այս խմբի անձանց իրավունքների ոտնահարումը կարող է քրեական պատժի կիրառման պատճառ դառնալ:

 

Իրականում ինչպիսի՞ հետևանքներ ու վնասներ է պարունակում այս ամենը Հայաստանի համար, ի՞նչ իրավական ու բարոյական հիմքեր ունի: Այս հարցերի շրջանակներում Noranor.ca-ը զրուցել է կանադահայ քաղաքական-հասարակական գործիչ, ՍԴՀԿ Մոնրեալի վարչության ատենապետ Գրիգոր Թաթուլյանի հետ:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄ

Նա վստահ է, որ երկու հիմքերով էլ տվյալ նախագծի շրջանառությունը անընդունելի է: Եթե ՀՀ քրեական օրենսգրքում, այդ թվում՝ 197-րդ՝ խտրականության հոդվածում փոփոխություններ մտցվեն, դրանք կհակասեն Մայր օրենքի՝ Սահմանադրության մի շարք հոդվածների:

 

Երբ որ լրացուցիչ խումբի մը համար լրացուցիչ պաշտպանություն կպահանջե, արդեն Սահմանադրության խախտում է

 

«Հայաստանի Սահմանադրության երկրորդ գլխի 20-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է, 27-րդ հոդվածն անձնական ազատության մասին է, հոդված 41-ն ասում է՝ մտքի, խղճի և կրոնի ազատություն, այսինքն՝ այս ամբողջն ընդգրկում է ցանկացած խումբի, ցանկացած անձի ազատությունն ու կողմնորոշումը, երբ որ լրացուցիչ խումբի մը համար լրացուցիչ պաշտպանություն կպահանջե, արդեն Սահմանադրության խախտում է, որովհետև նման կարգ մը արևմտյան երկրներ այսպիսի առավելություններ կու տան՝ զուտ քաղաքական նկատառումներով է, քվեներ շահելու»,-ներկայացնում է Թաթուլյանը:

 

Սա նշանակում է, որ նմանատիպ նախագիծ անցկացնելով՝ առաջին հերթին հենց կառավարության ներկայացուցիչը խախտած կլինի Սահմանադրությունը:

 

Թավշյա հեղափոխությունից հետո երևում է ընթացքը, որ մարդկանց իրավունքները պաշտպանված են, լրացուցիչ պահանջներ ներկայացնելը տեղին չէ

 

Այն, ինչ նկատվում է Թավշյա հեղափոխությունից հետո, Թաթուլյանը կարծում է, որ այս խմբի անձանց կողմից ուղղորդված քայլեր են, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր քայլի պետք է արձագանք տրվի օրենքի փոփոխությունների մակարդակով: «Թավշյա հեղափոխությունից հետո երևում է ընթացքը, որ մարդկանց իրավունքները պաշտպանված են, լրացուցիչ պահանջներ ներկայացնելը տեղին չէ»,-ասում էնա:

 

ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

Եթե այլ երկրներում իշխանության կողմից սա քվեներ շահելու միջոց է, ապա Հայաստանի պարագայում կարող է և հակադարձ ազդեցությունն ունենալ իշխանության կողմից՝ արժանանալով հասարակական մեծ զանգվածների ընդդիմությանը:

 

Չի կարելի հայտնի երգչի կամ որևէ մեկի առաջարկածի ուղղությամբ պարտադիր քայլեր անել

 

«Ուրիշ երկիրներ, երբ որ այսպիսի նախագիծ առաջ են քաշում, դա պոպուլիստական և ընտրական քվեներ շահելու նպատակով է, երբ որ Սահմանադրությամբ ամրագրած է մարդու մտքի, խղճի ազատությունը, չեմ պատկերացնում անկե անդին ինչ կարելի է պահանջել: Իսկ նախարարի առաջ քաշելը պարզապես հաճոյանալու կամ անտեղյակության հետևանք է: Առաջին հերթին, ինչպես որ վարչապետը Սահմանադրության ոգով է առաջնորդվում, յուրաքանչյուրը պետք է այդ ոգով առաջնորդվի: Չի կարելի հայտնի երգչի կամ որևէ մեկի առաջարկածի ուղղությամբ պարտադիր քայլեր անել»,-կարծում է ՍԴՀԿ ատենապետը:

 

ԴԵՄ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

Այս նախագիծը լուրջ բախում կուինենա հայ հասարակության ավանդույթների հետ: Բարոյական արժեքները թույլ չեն տա հանրության լայն շերտերին հանգիստ ընդունել նման քայլը: Իսկ նման բան հայտարարելուց առաջ նախ պետք է առնվազն գոնե մեկ տարի ապրած լինել Հայաստանում, կարծում է մեր զրուցակիցը՝ նշելով.

 

Երբ մի բան ասում ես, դա ոչ Անգլիա է, ոչ Կանադա է, Հայաստան է

 

«Պետք է ծանոթանա գյուղերուն, գյուղերի բնակիչներին, շրջանների մշակույթին, ոչ թե պոպուլիստական խոսքեր արտահայտե: Մի քանի ամիս առաջ Էլթոն Ջոնը հայտարարություն ունեցավ, նաև Արսինե Խանջյանի կոչը, կնշանակե, որ այս խմբի մարդիկ երևի խնդրանքով դիմած են, որ հայատարություն ընե, որովհետև ներկա քաղաքական վիճակին որևէ հարց չի եղած, որտեղից որտեղ տարբեր ժամանակներ հայտարարություն են անում, կենթադրեմ, որ իրենց հատուկ դիմած են, որ ասեն, կենթադրեմ, որ առաջին հերթին Սահմանադրությունը պիտի հարգվի, երկրորդ՝ բարոյական առումով, երբ մի բան ասում ես, դա ոչ Անգլիա է, ոչ Կանադա է, Հայաստան է»:

 

Իսկ Հայաստանում նման քայլ անելուց առաջ հարկավոր է ոչ միայն ժողովրդական պայքարին մասնակցած լինել, այլև ապրած լինել այնտեղ: Թաթուլյանն ինքը, որոշ ժամանակ ապրելով Հայաստանում, համոզվել է դրանում: Ավանդույթներին ծանոթ լինելու համար հարկավոր է ներսից առնչվել դրանց:

 

«Ես կկարծեմ, որ շատ ավելի խորն է ավանդույթների ծանոթանալը, օրեօր կրնաս դրսեն լուրերին հետևիս, շարժումներուն մասնակցիս, այդ բոլորն առիթ չէ ավանդույթներին ծանոթանալու, հետևաբար այսօր տարբեր են, եթե ժամանակակից երիտասարդությունն այլ կերպ է մտածում, դա չի նշանակում, որ դա ամբողջ ժողովուրդի մտածելակերպն է«,-կարծում է մոնրեալահայ գործիչը:

 

Ինչ-որ խմբակներին պաշտպանող հայտարարություններ անելու փոխարեն բազմազավակ ընտանիքների պաշտպանությամբ հանդես գար

 

Իսկ Հայաստանում այսօր լուրջ խնդիր է ժողովրդագրական պատկերի փոփոխությունը, որն արդյունք է արատագաղթի, ծնելիության նվազեցման, հետաևաբար մորներալահայ գործիչը կարծում է. «Շատ ավելի ոգևորիչ պիտի լիներ, եթե ինչ-որ խմբակներին պաշտպանող հայտարարություններ անելու փոխարեն բազմազավակ ընտանիքների պաշտպանությամբ հանդես գար, որովհետև այսօր խնդիր է դա, և պետք է իր հնարավորություններն օգտագործի, որ քաջալերի բազմազավակությունը»: