Home / Canadahye  / Ինչպես է կանադահայ երգիչ Րաֆֆի Գավուքյանը տարեցտարի ավելի կապվում երեխաների հետ. կանադական լրատվամիջոցի անդրադարձը

Ինչպես է կանադահայ երգիչ Րաֆֆի Գավուքյանը տարեցտարի ավելի կապվում երեխաների հետ. կանադական լրատվամիջոցի անդրադարձը

 

Բրիտանական Կոլումբիա (Նորանոր) _ Կանադական CBC կայքը վերահրատարակել է մանկական երգերի հայտնի կատարող, կանադահայ երգիչ Րաֆֆի Գավուքյանի հետ անցկացված հարցազրույցը՝ 1979թ-ին: Առիթը տարիների դադարից հետ հայտնի երգչի նոր ալբոմի թողարկումն է: Կայքը պատմում է.

 

Րաֆֆին իր երկար ստեղծագործական տարիների ընթացքում շարունակում էր երգեր գրել՝ թարմացնելով իր երգացանկը, ճիշտ այնպես, ինչպես դա արեց այս ամռանը՝ նոր ալբոմի թողարկմամբ:

 

1979 թ-ի վերջում նա նկարահանվեց CBC-TV- ի եթերում, որպեսզի պատմի գերհագեցած տարվա մասին, որը լի էր համերգային շրջագայություններով, ինչպես նաև կիսվեց մի քանի մեթոդներով, որոնց շնորհիվ նա կուտակում է իր էներգիան երիտասարդ հանդիսատեսին ուրախացնելու համար:

 

Միևնույն ժամանակ նրա երրորդ ալբոմը՝ The Corner Grocery Store- ը, մեծ հաջողություն գտավ՝ հետևելով նախկին երկուսին՝ ,,Singable Songs for the Very Young’’ և ,,More Singable Songs’’- ին:

 

ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՈՐ ՆՄԱՆ ԼԻՆԵՔ ԺԱՆ ԲԵԼԻՎՅՈՒԻՆ

Եվ շատերը լսել էին այդ երգերը, քանի որ Րաֆֆին միայն մեկ տարում դրանք կատարել է 155 անգամ, իսկ տարին դեռ չի ավարտվել:

 

Տեղեկանալով երգչի զբաղված ժամանակացույցի մասին, Հարրի Բրաունն ասաց. «Դուք պետք է որ շատ նման լինեք Ժան Բելիվյուին», և Րաֆֆին համաձայնեց, որ դա եղել է հյուրախաղերի շատ ծանր փուլ:

 

«Դա յոգայի վարժությունների շնորհիվ է, որ ես կատարել եմ, կամ մեկ այլ բան, որովհետեւ այս տարի ես անսպառ էներգիա ունեի», – ասել է Րաֆֆին:

 

«ԵՍ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՄ»

 

Րաֆֆին խոսեց նաեւ այն մասին, որ ոգեշնչված և ոգեւորված էր 1979 թ.-ին Երեխայի տարով, այդ պատճառով անում էր ամեն ինչ, որպեսզի կարողանար պահանջված լինելու առաջադրանքը հաջողությամբ լուծեր: «Ես պարզապես ցանկանում եմ նրանց փոխանցել, որ ես իրենց կողմից եմ»:

 

ԲԵՄԱԿԱՆ ՀՈՂԱԹԱՓԵՐ

Բեմում իր հանգիստ ու թեթև ոճով հայտնի Րաֆֆին հպարտությամբ ցույց տվեց կոշիկները՝ մեկ զույգ հողաթափ:

 

Երգիչը CBC- ին պատմել է, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում յուրաքանչյուր բեմ բարձրանալիս նա այդ հողաթափերն էր հագնում:

 

Իսկ ինչպես է նա հետևում իրեն այսքան զբաղված տարում: Րաֆֆին խոստովանել է, որ փոքր-ինչ հանգստանալու է, նաև նշեց, որ մտադիր է ավելի շատ խորանալ վաղ մանկության տարիների մեջ:

 

ԵՐԵԽԱ «ԲԵԼՈՒԳԱՆԵՐ»-Ը ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ «ԲԵԼՈՒԳԱՆԵՐ»

Րաֆֆի Գավուքյանն ասել է, որ ինքն այնքան էլ հակված չէ հեռուստատեսության մեջ ներգրավվելուն, նախընտրում է այնպիսի ձևաչափ, որը թույլ է տալիս օգտագործել երևակայությունը

 

Ինչպես Րաֆֆին պատմում է CBC-in, նա մտադիր է նոր ալբոմ թողարկել: Եվ նորությունը ստացվեց 1980-ին նորություն կար, հաջողակ ,,Baby Beluga’’- ն էր:

 

Այսօր՝ իր առաջին թողարկումից ավելի քան քառասուն տարի անց, Րաֆֆին ունի նոր ալբոմ՝ ,,Dog on the Floor’’ որը հրապարակվել է 2018 թ.-ին` մեծահասակների համար, որն անվանել է «Բելուգայի աստիճանները», որպեսզի ուղեկցի իր երեխաներին դեպի բեմ: