Home / Canadahye  / Արիս Պապիկյանն ընտրվել է Կանադայի խորհրդարանի Արդարադատության քաղաքականության մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Արիս Պապիկյանն ընտրվել է Կանադայի խորհրդարանի Արդարադատության քաղաքականության մշտական հանձնաժողովի փոխնախագահ

 

Տորոնտո (Նորանոր) _ Կանադահայ խորհրդարանական, Առաջադիմական-պահպանողական կուսակցության կողմից առաջադրված և Սքարբորոու-Էջընկորթ ընտրատարածքից երեսփոխան ընտրված կանադահայ նախկին քաղաքացիական դատավոր Արիս Պապիկյանն ընտրվել է Կանադայի օրենսդիր մարմնի Արդարադատության քաղաքականության մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

 

Մանդատը ենթադրում է մասնակցություն այնպիսի որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են կառավարական կամ մասնավոր անձանց վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների իրավական կարգավիճակին:

 

Պապիկյանն առաջին հայն է Օնտարիոյի խորհրդարանում, ընտրվել հունիսի 7-ին՝ ձայների նկատելի առավելությամբ: