Home / Armenia  / Կանադահայ Շամլյանների ամենամյա առաքելությունն Արցախում՝ վերաբացվել է «Արամ Մանուկյան» ճամբարը

Կանադահայ Շամլյանների ամենամյա առաքելությունն Արցախում՝ վերաբացվել է «Արամ Մանուկյան» ճամբարը

 

Արցախ (Նորանոր) _ Օգոստոսի 13-ից Շուշիում դարձյալ իր ամենամյա առաքելությունն է իրականացնում «Արամ Մանուկյան» ճամբարը, որն արդեն 14 տարի նախաձեռնել և իրականացնում են կանադաբնակ Հայդուկ և Աիդա Շամլյանները՝ իրենց զավակների հետ:

 

Ճամբարի նպատակն է արցախցի պատանիների մոտ ամրապնդել հայեցի դաստիարակությունը, սերը հայոց պատմության, մշակույթի, երգ ու պարի և այլնի նկատմամբ, նրանց մոտ զարգացնում են ամենատարբեր կարողությունները:

 

 

 

«Ճամբարին մասնակցող երեխաների և պատանիների գումարված ընդհանուր թիվն այս տարի հասած է արդեն 385-ի՝ բաժնված շաբաթական երկու խումբերի: Մի քանի տարիներե ի վեր, առանց որևէ դիմումի մեր այս հատուկ առաքելության կանոնավորապես թիկունք կկանգնին ընտանեկան և ընկերական հարազատ շրջանակի կարգ մը անդամներ, ոչ միայն Կանադայի մեջ, այլ աշխարհի ամեն կողմերե»,-վստահեցնում են Շամյլանները:

 

Նրանք կարծում են, որ ճամբարի առանձնահատկությունը կայանում է հենց նրանում, որ ամեն տարի նույն առաքելությամբ կարողանում են հարյուրավոր երեխաների համախմբել մեկ տանիքի տակ ու զարգացնել նրանց կարողությունները:

 

 

 

«Հարատևություն, կայունություն, անվհատ ու անայլայլ առաջընթաց՝ անկախաբար որևէ ժամանակավոր ու անցավոր հանգամանքներից, առանց ոչ մի կերպ ազդվելու որևէ իրարանցումից՝ կենտրոնացած մնալով էականին վրա, միայն օրինակ առնելով, սովորելով ու ներշնչվելով այն յուրահատուկ հայերից, որոնց իմաստասիրական նշանաբանն ու փաստացի ըմբռնողությունն է՝ «Մենք ենք մեր սարերը»,-ասում է Հայդուկ Շամլյանը: