Home / Canadahye  / Կանադայի հասարակության հրաշալի խճանկարը` Կանադահայոց թեմի նախաձեռնությամբ նկարահանված փաստագրական ֆիլմում

Կանադայի հասարակության հրաշալի խճանկարը` Կանադահայոց թեմի նախաձեռնությամբ նկարահանված փաստագրական ֆիլմում

 

Մոնրեալ (Նորանոր) _ Կանադահայոց թեմը Կանադայի կառավարության և Վանկուվերի  Lights and Shadows Productions ընկերության հետ համատեղ ստեղծել է Կանադայում կրոնական բազմազանության մասին կարճ փաստագրական ֆիլմ: «Բազմազանությունը ուժ է». ֆիլմի գաղափարն է, որի նկարահանումները տեղի են ունեցել ամենատարբեր համայնքներից բաղկացած Մոնրեալ, Տորոնտո, Վանկուվեր և Կալգարի քաղաքներում:

 

Ֆիլմի մասին նախաձեռնության հեղինակներից Կանադահայոց առաջնորդարանի ներկայացուցիչ Լևոն Իսախանյանը հարցազրույց է տվել բազմազանությունը խրախուսող Convivium կայքին՝անդրադառնալով ֆիլմի ստեղծման պատմության, նկարահանման ընթացքին ու գաղափարական առանձնահատկություններին:

 

Ի՞նչ պետք է անենք, որպեսզի այս երիտասարդ հավատացյալ կանադացիները միավորվեն

 

Լևոն Իսախանյանը ներկայացրել է, որ 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հռչակեց երիտասարդության տարի:  Այս առիթով Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Աբգար սրբազան  Հովակիմյանը կրոնական արարողություններ է անցկացրել տարբեր համայնքների ոչ միայն հայ, այլև այլ ազգերի ու կրոնների երիտասարդների շրջանում: «Մենք սկսեցինք մտածել՝ ի՞նչ պետք է անենք, որպեսզի այս երիտասարդ հավատացյալ կանադացիները միավորվեն»,-ասում է Իսախանյանը:

 

Արդյունքում ծնվում է «Տոնում ենք մեր բազմազանությունը» նախագիծը, որին իր աջակցությունն է հայտնում Կանադայի կառավարությունը:

 

Բավական տարբեր 4 քաղաքներում կան նաև ընդհանրություններ, վստահեցնում է Կանադահայոց առաջնորդարանի ներկայացուցիչը: Պատմում է, թե ինչպես են որոշում գնալ և հանդիպումներ անցկացնել տարբեր կրոնների ներկայացուցիչների հըետ: Բոլոր համայնքներում էլ քիչ չէ նաև հայ քրիստոնյաների ներկայությունը: Տեղի են ունենում միջեկեղեցական հանդիպումներ, հարցազրույցներ և այցեր երեկոյան երկրպագության վայրեր:

 

Նախագծի շրջանակներում աշխատում են 32 համայնքների եւ հինգ ինստիտուցիոնալ գործընկերների հետ: Շուրջ 220 մասնակիցներ են միացել նախագծին: Իսախանյանն ասում է.

 

Մենք բոլորս տարբեր ենք, և մեր տարբերությունը մեզ գեղեցկացնում է

 

«Երբ մենք կատարում էինք մեր հարցազրույցները եւ այցելում էինք երկրպագության տարբեր վայրեր, մենք ուզում էինք ինչ-որ կերպ ցույց տալ երկրպագության ասպեկտները, տարբեր համայնքների մոտ ավանդույթների նմանություններ էինք տեսնում: Օրինակ, մենք լսեցինք, որ բոլորն ասում են, որ  աղոթում են ոչ միայն իրենց, այլեւ բոլոր մարդկանց համար, բոլորի  բարօրության համար: Ես հիշեցրեցի, որ եթե մենք միեւնույնն լինեինք, այդ բազմազանությունը չենք ունենա: Մենք բոլորս տարբեր ենք, և մեր տարբերությունը մեզ գեղեցկացնում է: Երբ դուք հավաքեք մոզաիկայի տարբեր մասերը, կստանաք ամբողջական պատկերը: Հենց դա էլ ստեղծում է Կանադայի հասարակության այս հրաշալի խճանկարը»,-ասել է կանադահայ համայնքի ներկայացուցիչը: