Home / Canadahye  / Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը Նիկոլ Փաշինյանից ստացել են ՀՀ անձնագրեր

Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը Նիկոլ Փաշինյանից ստացել են ՀՀ անձնագրեր

 

Երևան (Նորանոր) _ Այս օրերին Հայաստանում են կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն ու դերասանուհի Արսինե Խանջյանը: Սփյուռքահայ հայտնի արվեստագետները հայրենիք են ժամանել Արսինե Խանջյանի հոբելյանը նշելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին:

 

Հիշեցնենք, որ կանադահայ ամուսինները վերջին տարիներին մշտապես նախկին իշխանությունների դեմ պայքարի գործողություններին էին մասնակցում, հատկապես Արսինե Խանջյանն աչքի էր ընկնում հայտարարություններով ու ազատ-արդար ընտրություններ անցկացնելու կոչերով, իսկ Թավշյա հեղափոխության օրերին ժամանել էր Հայաստան՝ աջակցելու պայքարի դուրս եկած քաղաքացիներին:

 

Կանադահայ գործիչները այսուհետ Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են, իսկ 10 տարի առաջ նրանք կացության իրավունք են ստացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից: