Home / Canadahye  / ՀՄԸՄ խաղերում Վանկուվերի հաջողությունն ու Հայաստանում ելույթ ունենալու նորաստեղծ կառույցի ձգտումները

ՀՄԸՄ խաղերում Վանկուվերի հաջողությունն ու Հայաստանում ելույթ ունենալու նորաստեղծ կառույցի ձգտումները

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Վանկուվեր (Նորանոր)Լավալում անցկացված ՀՄԸՄ 48-րդ մարզախաղերին, որ նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին, առաջին անգամ մասնակցել են Վանկուվերի նորաստեղծ Հոմենեթմենի մարզիկները: Փոքր կազմով, բայց մեծ հաջողություններով են նրանք վերադարձել Կանադայի ՀՄԸՄ մրցումներից:

 

13-15 տարեկան պատանիների ֆուտբոլի հավաքականը գրավել է առաջին տեղը, առաջին մրցանակով է վերադարձել նաև վազորդուհիներից մեկը, վանկուվերահայերը նաև այլ մրցանակների են արժանացել, ինչպես օրինակ, վոլեյբոլի թիմը երկրորդ տեղն է գրավել, սակայն մարզական կարգերից առավել նորաստեղծ միության անդամներին ոգևորել է մեկ այլ մրցանակ:

 

 

ՏԻՊԱՐ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

«Ամենակարևորը գավաթը որ ունենք,  տիպար և  կարգապահություն մրցանակին արժանացանք, շատ հպարտ էինք և շատ ուրախ էինք ծանոթանալու մյուս մասնաճյուղերի հետ, և կհուսանք օր մըն ալ այս խաղերը մեր մոտ ունենալ»,-Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Լիզա Հոխիկյանը:

 

Լինելով երեք երեխաների մայր՝ Լիզան որոշում է ակտիվորեն ընդգրկվել հայկական կազմակերպությունների մեջ, այսպիսով երեխաները հայկական միջավայրում կմեծանան, արմատներին ավելի մոտ կլինեն: Վանկուվերում հիմա շատերն են այսկերպ մտածում, արդյունքը ՀՄԸՄ մասնաճյուղի հիմնումն էր, որն արդեն հասցրել է կարճ ժամանակում արդյունքներ ցույց տալ: Լիզա Հոխիկյանը մասնաճյուղի ատենապետն է:

 

Հիմա որ այս խաղերին իրենք ունեցան այս բոլոր հաղթանակները, իրենց ավելի ուժ ու կորով ստանցան, որ ավելի մարզվեն

 

Ներկայացնում է այն աշխատանքը, որ երեք ամիսների ընթացքում կարողացել են կատարել ՀՄԸՄ-ն: Բոլորն են աշխատել, որպեսզի կառույցը կայանա: «Երեք ամիս է, որ թրեյնինգ են անում, և ծնողները, որ աշխատում են,  կամավորներ են, և փորձառությունը ունեն այս խումբը կազմելու համար, բոլորն էլ իրենց գաղութների մեջ եղել են մարզիկներ, հիմա որ այս խաղերին իրենք ունեցան այս բոլոր հաղթանակները, իրենց ավելի ուժ ու կորով ստանցան, որ ավելի մարզվեն»,-վստահ է ատենապետը:

 

ԿԱՌՈՒՅՑԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

Այսօր արդեն կազմակերպությունը ընդլայնելու ծրագրեր են մշակում, համայնքը թեև փոքր է, բայց խնդիր չունեն նոր անդամներով համալրելու, սիրիահայերով բնակցված շրջանում շատ են ընտանիքները, որոնք փնտրում են հայկական կազմակերպություններ իրենց զավակներին մասնակից դարձնելու նպատակով: Լիզա Հոխիկյանը պատմում է.

 

Այա կազմակերպության մեջ տեղացիներն ու սիրիահայերը կարողանում են հեշտությամբ լեզու գտնել, մարզական կառույցը միավորում է բոլորին

 

«Մարզիկները մեզ են գտնում, Սիրիայից եկած 32-35 ընտանիքներ կան, մեզ են փնտրում, իրենց զավակներին են բերում, այս կազմակերպության մեջ տեղացիներն ու սիրիահայերը կարողանում են հեշտությամբ լեզու գտնել, մարզական կառույցը միավորում է բոլորին»,-վստահ է վանկուվերահայ կինը:

 

Հոմենեթմենն, ի տարբերություն այլ հայկական կազմակերպությունների, շատ ավելի նախընտրելի է ոմանց համար. Վստահ են վանկուվերահայերը, օրինակ Կլարա Հակոբյանը՝ ՀՕՄ Վանկուվերի մասնաճյուղի խորհրդատուն, ով ակտիվորեն ներգրավված է համայնքային կյանքում, կարծում է, որ պատանիներին շատ ավելի հեշտ է այս եղանակով կապել հայկականի հետ:

 

Այլ ուղիներով եթե ավելի դժվար է հայապահպաությունը կուլ տակը, ապա մարզվելու միջոցով ավելի հեշտ է

 

Այստեղ չեն ստիպում հայերեն գրել ու կարդալ, այստեղ մարզվում են՝ զուգահեռ իրենց մեջ կրելով հայեցի ոգին, ծանոթանալով հայկական արժեքներին, մրցումների նպատակով երբեմն ներկա լինել հայրենիքում: «Այլ ուղիներով եթե ավելի դժվար է հայապահպաությունը կուլ տակը, ապա մարզվելու միջոցով ավելի հեշտ է»,-համոզված է նա:

 

Պատմությունն ու մշակույթը չեն սերտում այստեղ դասագրքերի միջոցով, «Երբ որ պատանեկանի մեջ ես, անհրաժեշտ է, որ ավելի պատմությունից իմանաս», այնինչ այստեղ նման հմտություններ չեն պահանջվում:

 

ՆՊԱՏԱԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Հետևաբար կազմակերպության մասնաճյուղը զարգանալու, մեծ հնարավորություններ ունի, իսկ ատենապետուհին՝ Լիզա Հոխիկյանը, նոր հեռանկարային ծրագրեր է կազմել:

 

Պատրաստվում են Հայաստան գալ երկու տարի հետո, ՀՄԸՄ խաղերին արդեն սկսել են մարզվել

 

«Պատրաստվում են Հայաստան գալ երկու տարի հետո, ՀՄԸՄ խաղերին արդեն սկսել են մարզվել, ուզում ենք խումբն ավելի մեծացնել, պլաններ կան, ուրիշ մարզաձևերի, օրինակ՝ շախմատի մեջ փորձջելու երեխաների հմտությունները»,-ներկայացնում է ատենապետը:

 

Իսկ մասնաճյուղ հիմնելու համար խթան է եղել ոչ միայն համայնքի մեծանալը, այլև Հայաստանում անցկացված համահոմենեթմենական հավաքը, որին ներկա է գտնվել նաև վարչապետը: Տիկին Կլարան հավաստիացնում է.

 

Մենք շատ հպարտ ենք, որ մենք ՀՄԸՄ ընտանիքի մեջ ենք

 

«Մենք շատ հպարտ ենք, որ մենք ՀՄԸՄ ընտանիքի մեջ ենք, մենք նայում էինք բոլորս, որ վարչապետը մոտեցավ և ասաց՝ բարձրացիր ու բարձրացրու, սա ևս ոգևորեց մասնաճյուղ հիմնելու»: