Home / Armenia  / Ադրբեջանի «սև ցուցակը» ոչ թե հակաքարոզ Արցախի համար, այլ այցեքարտ

Ադրբեջանի «սև ցուցակը» ոչ թե հակաքարոզ Արցախի համար, այլ այցեքարտ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Ստեփանակերտ (Նորանոր) _ 2018թ-ի առաջին կիսամյակում ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելել Արցախ, քան 2017թ-ի ամբողջ տարվա ընթացքում: Եւ սա այն դեպքում, երբ 2017թ-ին ամենաբարձրն է եղել զբոսաշրջիկների թիվը: Այս ցուցանիշները ներկայացնում է Արցախի զբոսաշրջության վարչությունը:

 

2018 թվականի հունվար-մայիսին Արցախ է այցելել 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ:Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 102 տոկոսով:

 

Արցախում զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր եւ 1 զբոսաշրջային գործակալ: Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ՝ 11 հյուրանոցային համարով եւ 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:

 

Եւ սա այն դեպքում, երբ տարեցտարի Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակը» համալրվում է նոր ու նշանակալի անուններով:

 

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը 2013 թ.–ից այսպես կոչված «սև ցուցակում» է ներառում Արցախ այցելած անձանց։ Այդ ցուցակում ներառված են տարբեր երկրների պատգամավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, նկարիչներ, արտիստներ: Ամեն տարի այն համալրվում է նոր անուններով: Նրանց թվում կան նաև կանադացի պատգամավորներ, ովքեր անցած տարի էին այցելել ԼՂՀ:

 

Ասել է, թե այն որքան էլ միտված լինի Արցախի շուրջ հետաքրքրությունը նվազեցնելուն, վախի մթնոլորտ ձևավորելուն, հակառակ ազդեցությունն է թողնում:

 

ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ՝ ԱՅՑԵՔԱՐՏ

Ավելին, եթե պատերազմական գոտի ու չճանաչված Հանրապետություն լինելը վնասում է երկրի վարկանիշին, ապա «սև ցուցակը» այցեքարտի դեր է կատարում: Սա չի հերքում նաև Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

Սև ցուցակի մեջ ընդգրկվելը դարձել է պրեստիժի նման մի բան, դարձել է պետության պայքարի, բռնատիրության չընդունման մի ձև և սա էլ դարձել է ինչ-որ տեղ բրենդ

 

«Սև ցուցակի մեջ ընդգրկվելը դարձել է պրեստիժի նման մի բան, դարձել է պետության պայքարի, բռնատիրության չընդունման մի ձև և սա էլ դարձել է ինչ-որ տեղ բրենդ, մենք մի երկիր ենք, ուր այցելելով պայքարում են բռնատիրության դեմ՝ ի դեմս Ադրբեջանի»,-ասում է Բաբայանը:

 

ԱՅԼ ԳՐԱՎՉԱՄԻՋՈՑՆԵՐ

Բրենդ, որը կարող է դառնալ Արցախի այցեքարտը, այնպես, ինչպես հակամարտությունն է դարձել, սակայն ԼՂ իշխանություններն ամենաքիչն են ցանկանում, որ Արցախը գրավիչ դառնա այս եղանակով, այն դեպքում, երբ երկիրն այլ գրավչամիջոցներ ունի:

 

Մտավախություն կա չճանաչված լինելու պատճառով, Ադրբեջանի քարոզչությունը, պատերազմի սպառնալիքը, մյուս կողմից, երբ գալիս են, սիրահարվում են Արցախին

 

«Մենք ունենք գեղեցիկ բնություն, տեսարժան վայրեր, հյուրընկալ ժողովուրդ, շատ տարբեր բաներ,  Հայաստան-Արցախ-Սփյուռք այդ եռամիասնությունն օգտագործելով՝ աշխատենք այդ ուղղությամբ,-կոչ է անում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն ու, անդրադառալով հարցին, թե ինչն է գրավում ու վանում զբոսաշրջիկներին, պատասխանում,- Սկզբում ոչ թե վանում է, միգուցե մտավախություն կա չճանաչված լինելու պատճառով, Ադրբեջանի քարոզչությունը, պատերազմի սպառնալիքը, մյուս կողմից, երբ գալիս են, սիրահարվում են Արցախին, կա մաքուր, էկոլոգիապես մաքուր բնություն, էժան գներ, մեծ պխատմամշակութային ժառանգություն»:

 

Սա է պատճառը, որ տուրիզմի ենթակառուցվածքները զարգացնելիս իշխանությունների տեսադաշտում առաջին հերթին էկոտուրիզմն է, հետո միայն հյուրանոցային ցանցն ու ճանապարհները:

 

Վարդենիս-Մարտակերտը նույնպես նպասում է հոսքին, զարգացման ճանապարահով է գնում

 

«Ի՞նչն է հետաքրքիր,-ասում է արցախցի պաշտոնյան,- այցելուների թվում շատ են երեխաներ, մեծահասակներ, ինչը նշանակում է, որ այս անձինք վտանգ չեն զգում իրենց ընտանիքի անդամներին Արցախ բերելու հարցում: Այդ դինամիկան կպահպանվի և կկրկնապատկվի, դրան նպաստում է պետության քացղաքականությունը: Գիտեք, որ մեծ թափ է ստացել հյուրանոցների ցանցի ընդլայնումը, Վարդենիս-Մարտակերտը նույնպես նպասում է հոսքին, զարգացման ճանապարահով է գնում»: