Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին
Օտտավա (Նորանոր) _ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոնը այսօր հայտարարել է, որ հոկտեմբերի 11-ից 13-ը կմեկնի Երևան՝ Հայաստան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին,-այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:
Գագաթաժողովի թեման է «Համերաշխության միասնականություն, համամարդկային արժեքներ եւ հարգանք բազմազանության նկատմամբ. Ֆրանկոֆոնիան՝ խաղաղության և բարգավաճման աղբյուր»: Վարչապետը ընդգծում է գագաթնաժողովի ընթացքում միասին աշխատելու կարեւորությունը այնպիսի մարտահրավերի շուրջ, ինչպիսին է տնտեսական աճը, որոնք աշխատում են ի նպաստ բոլորի և ապահովում բազմազանությունն ու ներառումը:
Վարչապետ Տրյուդոն ընդգծել է նաև, թե որքան կարևոր է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը Կանադայում:
Գագաթաժողովից հետո վարչապետ Թրյուդոն կմասնակցի նաև երկրում երկկողմ այցին: Այն հնարավորություն կընձեռի քննարկել Կանադայի և Հայաստանի միջեւ կարևոր հարաբերությունները և ուսումնասիրել առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման համար ավելի սերտ համագործակցելու ուղիներ: