Home / Canadahye  / Արդյո՞ք լուծարվել է Սփյուռքի նախարարության վարչական մարմինը, որի անդամները տարբեր երկրների հայ համայնքների հեղինակավոր անձինք էին. Հարութ Սասունյան

Արդյո՞ք լուծարվել է Սփյուռքի նախարարության վարչական մարմինը, որի անդամները տարբեր երկրների հայ համայնքների հեղինակավոր անձինք էին. Հարութ Սասունյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լոս Անջելես (Նորանոր) _ Տարբեր գաղթօջախներում Սփյուռքի նախարարության նախկին ներկայացուցիչները՝ խորհրդականներ կամ վարչական մարմնի ներկայացուցիչներ, 5 ամիս է՝ իրենց գործառույթները չեն իրականացնում: Վարչական մարմինը, որը գործում էր արդեն 10 տարի, տեղյակ էլ չէ, թե արդյո՞ք դադարեցվել են իր գործառույթները, ի՞նչ ճակատագիր է սպասվում: Այս մասին Noranor.ca-ի հետ զրույցում ասաց ամերիկահայ հայտնի գրող, հասարակական գործիչ, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, ով 10 տարի եղել է վարչական մարմնի անդամ:

 

Այսօր Սփյուռքի նորանշանակ նախարարը հայտարարում է Սփյուռքի նախարարությունում ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտության մասին. Այս մասին նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց ԱԺ-ի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ ասելով, որ քննարկվում է սփյուռքում ներկայացուցիչներ ունենալու հարցը, իսկ թե ինչ ներկայացուցիչներ ունենալու մասին է խոսքը, նշեց, որ նրանք քաղաքական որևէ գործառույթ չեն իրականացնելու, չեն նույնացվելու դեսպանատներում գործող ներկայացուցիչների հետ, այլ զուտ հետաքրքրվելու են համայնքային կյանքով:

 

Կա՞ անհրաժեշտություն նոր ներկայացուցիչներ ունենալու, ինչո՞ւ է դադարեցվել վարչական մարմնի գործունեությունը, որն, ըստ էության, գրեթե նույն գործն էր կատարում, արդյո՞ք նոր նախարարը փորձում է այսպիսով շարունակել նույն գործունեությունը՝ նախկին կադրերին փոխարինելով յուրայիններով, այս հարցերի շուրջ զրուցել ենք Հարութ Սասունյանի հետ:

 

ՈՉ ՄԻ ԼՈՒՐ, ՈՉ ՄԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Սասունյանը վերջին հարցի վերաբերյալ վստահ չէ, ասում է.

 

Նախարությունը ճիշտ չի անում, որ այդ մարդիկ, որ 10 տարի ծառայել են, այդ մարդոց պաշտոնական նամակ ուղարկվի այն մասին, կփոխարինենք ուրիշներով

 

«Չեմ կարող ասել, որ փոխարինում են իրեն մարդկանցով, դրա համար պետք է իմանամ՝ ովքեր են նորերը, և եթե կապ ունեն նախարարի հետ, ինչ կապ ունեն: Միակ բանը, որ ուզում էի աել, որ նախարությունը ճիշտ չի անում, որ այդ մարդիկ, որ 10 տարի ծառայել են, այդ մարդոց պաշտոնական նամակ ուղարկվի այն մասին, կփոխարինենք ուրիշներով, որ նախարարի որոշումն է, նախարարն այդ իրավունքը ունի, բայց ոչ մի հաղորդակցություն չենք ստացել: 10 տարի ծառայելե ետք ոչ լուր, ոչ մի տեղեկություն»,-ասում է Սասունյանը:

 

5-6 ամիս է, որ ժողով չի եղել, ենթադրում եմ, որ վարչությունը գոյություն չունի

 

Նա ներկայացնում է, թե ինչով էր այս տարիներին զբաղվում վարչությունը: Այն մի կառույց էր, որի անդամները Հայաստանի ու տարբեր երկրների հեղինակավոր անձինք էին՝ գիտնականներ, ակադեմիկոսներ և այլն: «Այդ վարչությունը ամիսը անգամ մը ժողով էր անում, անոնք, որ դուրսը ապրում են, սկայպով միանում էին, բայց 5-6 ամիս է, որ ժողով չի եղել, ենթադրում եմ, որ վարչությունը գոյություն չունի, բայց ավելի քաղաքավարի կլիներ՝ լուր ուղարկվեր, որ լուծարում ենք»,-նշում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիրը:

 

10 ՏԱՐԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Իսկ թե բացի ժողովներից, ինչ գործնական աշխատանքներ է կատարել վարչությունն այս 10 տարիների ընթացքում, Սասունյանն ասում է.

 

Ես իմ կարծիքը հայտնում էի, բոլոր ծրագրերին մեր կարծիքը հայտնում էինք, իրենք նկատի ունենում էին հետագայում

 

«Քանի որ մարդիկ ապրել են տարբեր համայնքներում, կարծիք են տվել, տեղեկություն տվել են, ես այցելել եմ Հայաստան, ժողովներին ներկա էի կամ ուղարկում էին օրակարգը, ես իմ կարծիքը հայտնում էի, բոլոր ծրագրերին մեր կարծիքը հայտնում էինք, իրենք նկատի ունենում էին հետագայում»:

 

Նշում է, որ քաղաքական գործառույթներն էլ իրականացնում էին դեսպանատներում աշխատող քաղաքական պաշտոնյաները: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում է, որ ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտություն կա:

 

Երևան նստելով՝ չեն իմանում՝ ինչ է տեղի ունենում համայնքներում

 

«Եթե ուզում է ներկայացուցիչներ ունենալ, լավ գաղափար է, ես կարևոր եմ համարում այդ մարդոց կապը, որովհետև այդ մարդիկ լավագույն իմանում են համայնքների կացությունը, դեպքերը, անձնավորությունները, Երևան նստելով՝ չեն իմանում՝ ինչ է տեղի ունենում համայնքներում, լուրեր կարդալով կամ տարին մեկ անգամ այցելությամբ նույն ազդեցությունը չունի, իրենք լավագույն իմանում են և կարող են ճիշտ լուծումներ անել, կարող են իրեց կարծիքը տալ»,-կարծում է ամերիկահայ գրողը:

 

Ուզում է ինքը օգտակար ընել, հավատում է իր պաշտոնին և գործունեության

 

Իսկ նոր նախարարը արդեն այցելել է Լոս Անջելես, տպավորությունները դրական են, ասում է. «Մի քանի ելույթներին ներկա եղա, խելացի ու խանդավառ երիտասարդ մըն է, հայտնի է, որ ուզում է ինքը օգտակար ընել, հավատում է իր պաշտոնին և գործունեության, հույսով եմ, որ լավ գործեր կանի, բայց հիմա կանխահաս է դատողություն ընել»:

 

Իսկ թե իրականում ինչու վարչական մարմինը չի շարունակում գործառույթները, Noranor.ca-ը կփորձի պարզել նաև նախարարության միջոցով: