Home / Canadahye  / Հետաքրքիր փաստեր, որոնք միավորում են Ֆրանկոֆոնիան, Հայաստանն ու Կանադան

Հետաքրքիր փաստեր, որոնք միավորում են Ֆրանկոֆոնիան, Հայաստանն ու Կանադան

Երևան-Մոնրեալ (Նորանոր) _ Noranor.ca_ը Ձեզ է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք միավորում են Հայաստանը, Կանադան և Ֆրանկոֆոնիան.

1.  2015թ-ից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է Միկաել Ժանը, ով ներկայացնում է Կանադան, նա կանադացի պետական գործիչ է, նախկին լրագրող: Նա երրորդ քարտուղարն ու առաջին կինն է այս պաշտոնում: Միկաել Ժանը եղել է Կանադայի` կարիբյան ծագմամբ առաջին գեներալ-նահանգապետը, երրորդ կինն այս պաշտոնում:

2. Նա Հայաստանի մասին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովիւ առաջին նիստի ժամանակ ասել է. «Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ: Հայաստանը հարուստ է իր սփյուռքով, որ տարածված է աշխարհով մեկ: Շառլ Ազնավուրն էլ այդպիսի մի հայ էր: Այսօր Հայաստանում է  Ֆրանկոֆոնիայի աշխարհը 5 մայրցամաքներից: Մեզ համար մեծ երջանկություն է հյուրընկալվել այստեղ: Ամեն ինչ հայոց հողում մեզ պարտավորեցնում է հիշատակել, միևնույն ժամանակ ամեն ինչ մեզ պարտավորեցնում է սթափ լինել»:

3. Կանադան ունի երկու ֆրանսախոս նահանգ՝ Քվեբեկը և Նյու Բրյունսվիկը, հետևաբար ՖՄԿ-ին անդամակցելու երկարամյա պատմություն ունի: 1987թ սեպտեմբերին Ֆրանկոֆոնիայի երկրորդ գագաթնաժողովն անցկացվել է Քվեբեկում, իսկ 1999թ. Կանադայի Նյու Բրյունսվիկ քաղաքում: 2008թ-ի հոկտեմբերին՝ դարձյալ Քվեբեկում:

4. Կանադան չի սատարում Միկաել Ժանին ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու հարցում: Ինչպես հայտնի է, գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրված են 2 թեկանծուներ՝ Միկաել Ժանը, ով ցանկանում էր վերընտրվել, և Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն, ում աջակցում է Ֆրանսիան ու նաև Աֆրիկյան միությունը:

5. 2008 թվականի հոկտեմբերին Քվեբեկ-Կանադայի գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ ասոցիացված անդամ, որից հետո ՀՀ ԱԳ նախարարը նշանակել է Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական՝ համակարգելու համար Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները:

 

6. Հայաստանի և Կանադայի միջև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցով իրականացվում են համագործակցային մի շարք ծրագրեր, ինչպես, օրինակ, համագործակցություն համալսարանների միջև, դպրոցներում ֆրանսերենի ուսուցմանն ուղղված ծրագրեր:

 

7. Ըստ Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ջոլիի՝ ՀՀ-ն ու Կանադան կարող են խորացնել համագործակցությունը տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ոլորտներում:

 

8. Կանադայի ֆրանսախոս նահանգներում ապրում է շուրջ 40 հզր հայ, այդ թվում՝ վերջին տարիներին Սիրիայից գաղթած հայերը: Գերակշիռ մասն ապրում է Քվեբեկում, Նյու Բրյունսվիկում հայ համայնք գրեթե չկա: Քվեբեկի հայերի թվում զգալի են պետական կառույցներում, համալսարաններում, բանկային և այլ համակարգերում աշխատողները, հայերին Մոնրեալում պաշտոններ են վստահվում նաև կառավարությունում, իսկ քաղաքացիներից ոմանք ընտրությունների ժամանակ իրենց քվեն տալիս են մոնրեալահայ թեկնածուներին: