Home / Canadahye  / 23-ամյա մոնրեալահայ Սևան Ռեզյանը, Հայաստանում մնալու նրա որոշումն ու ֆրանկոֆոնիան, որի շնորհիվ հանդիպեց Կանադայից Հայաստան ժամանած ընկերներին

23-ամյա մոնրեալահայ Սևան Ռեզյանը, Հայաստանում մնալու նրա որոշումն ու ֆրանկոֆոնիան, որի շնորհիվ հանդիպեց Կանադայից Հայաստան ժամանած ընկերներին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Ֆրանկոֆոնիան միավորում է լեզվակիրներին ու ոչ միայն. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը առիթ է, որպեսզի ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում ապրող ֆրանսախոսները, այլև աշխարհով մեկ սփռված հայերը հանդիպեն միմյանց հայրենիքում, զրուցեն, պատմեն, կիսվեն տպավորություններով:

 

Ֆրանսախոս Քվեբեկում ծնված ու մեծացած 23-ամյա Սևան Ռեզյանը գիտեր, որ ի վերջո ապրելու է Հայաստանում, բայց երբեք չէր պատկերացնի, որ մի օր գալու է հայրենիք ու որոշելու է այլևս չվերադառնալ: Այս տարեսկբին «Դեպի Հայք» հիմնադրամի միջոցով ժամանեց Հայաստան, իսկ երբ լրացավ ժամանակը, այլևս հասկացավ, որ իր տունը Երևանն է, թեև ծնողներն ապրում են Քվեբեկում:

 

Այսօր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով Սևանի ընկերները Երևանում են, ջերմ ողջագուրանքներ, հիշողություններ ու պատմություններ, հետաքրքիր ժամանց ու անցած օրերը վերապրելու գեղեցիկ առիթ. Այս ամենը գրավիչ է Սևանի համար, բայց ոչ այնքան, որ մտածի Քվեբեկ վերադառնալու մասին: Ներկայացնում ենք երիտասարդ կանադահայի ու Հայաստանի նորաբնակի պատմությունը իր իսկ մեկնաբանությամբ՝ պարզ, անկեղծ, հակիրճ:

 

6 ԱՄՍՈՎ

Հունվարին եկել էի 6 ամսով Դեպի Հայք հիմնադրամով ու սիրահարվեցա Հայաստանին, ուզեցի մնալ այստեղ, 6 տարի առաջ երեք շաբաթվա եկել էի սկաուտության հետ, բայց դեռ փոքր էի, չէի կրնար մնալ:

 

Մտածում էի Հայաստան ապրելու մասին, ամեն մարդ կուզեր Հայաստան ապրել, բայց իրավ է, որ հունվարին որ եկա, ըսի՝ չէ, ես չեմ կրնար վերադառնալ:

 

Այդքան էլ հեշտ չէր, ծնողքս սկիզբը կըսեին՝ ետ եկուր, ետ եկուր, բայց երբ տեսան, որ շատ ուրախ էի հոս, ըսին լավ, օկ: Հիմա ընտանիքս Կանադա է:

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ

Սկիզբը կամավորություն կընեի, վերջը Ավրորա մրցանակաբաշխության մեջ սկսա կամավորություն ընել, հիմա էլ IDEA հիմնադրամ կաշխատիմ, Ավրորա մրցանակաբաշխությամբ:

Կանադայում համալսարանը գացել էի, քաղաքագիտության գծով:

 

Հնարավոր է աշխատել ու լավ ապրել Հայաստանում, եթե լավ գործ գտնես:

 

Քնի որ IDEA հիմնադրամին համար կաշխատիմ, կտեսնեմ, որ Հայաստանը լավ պոտենցիալ ունի, կարելի է աշխատել, զարգացնել շատերը կըսեն, որ կփոխվի, Հայաստանը կարելի է փոխել, որ հառաջանա:

 

Մենակ բանը, որ ինծի կնեղացնե, այն է, որ ամեն տեղ աղբ կա, բայց IDEA հիմնադրամը կօգնե, որ մաքրերնք:

Ես հույս  ունեմ, որ Հայաստանը լավ ապագա ունի, հեռանկարաներ կան:

 

ՀԱՐԱԶԱՏ, ԻՆՉՊԵՍ ԸՆՏԱՆԻՔԸ

Հայաստանը շատ ընտանեկան է, ամեն մարդ իրար մասին կմտածե, կուզե ապրիլ, ուրախանալ, Կանադա ամեն մարդ իր գործին ետևեն է, չկա ընտանեկան միջավայրը:

 

Միշտ ատանկ եղել է իմ ընտանիքիս մեջ, ջերմ, հարազատ, հոս եկա, մեծ ընտանիքի մեջ կզգամ ինքզինքս:

 

Աշխատանք, պտտիլ, շատ գեղեցիկ բաներ կան Հայաստան, որ տարիներ կառնե, մինչև տեսնես, շատ ընկերներ գտել եմ հոս, մտերիմ ընկերներ, որ առաջին վայրկյանեն ինծի ձեռք մեկնեցին: Հիմա ես 23 տարեկան եմ, պարզ ապրիմ կուզեմ, գործ ընել, սիրահարվել:

 

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ

Քանի որ ֆրանկոֆոնիա է, ես Քեպեքից եմ, Քեպեքն ամեն ընկերներիս մեջն է, ասանկ ուրախություն եկավ վրաս, որ Կանադայեն այսքան մարդ կա հոս, իրենց հետ զվարճանում եմ, աղվոր ժամանակ անցկացնում: