Home / Canadahye  / Կանադայի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի ձեռքբերումները. Պատվիրակության անդամ, Հայ ոսկերիչների միջազգային միության համահիմնադիր Պիեր Աքքելյան

Կանադայի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի ձեռքբերումները. Պատվիրակության անդամ, Հայ ոսկերիչների միջազգային միության համահիմնադիր Պիեր Աքքելյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Կանադայի վարչապետի այցը Հայաստան արդեն պատմություն է, Ջասթին Թրյուդոն եղավ այս երկրի առաջին վարչապետը, ով այցելեց Հայաստան, հարգանքի տուրք մարտուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, քննարկեց հայ-կանադական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տվեց խոստումներ:

 

Գնահատելով Կանադայի վարչապետի` Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներն ու միջոցառումները՝ նրան ուղեկցող կանադահայ գործիչները մեծ սպասումներ ունեն:

 

Պիեր Աքքելյանը «Հայ ոսկերիչների» հիմնադրամի նախագահն է (շվեյցարական ընկերության), Կանադայի ոսկերիչների միության նախկին նախագահը, Canadian Gem ընկերության հիմնադիրն ու ղեկավարը: Նա Կանադայի կառավարության անդամ, ժառանգության, պետական լեզուների և ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ջոլիի հրավերով միացավ կառավարական խմբին ու ժամանեց Հայաստան, այն, ինչ արձանագրեց այստեղ, դրական ակնկալիքների հույսեր են տալիս:

 

ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ

Դեռ 1996թ.-ի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ՝ Կանադայի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2004թ-ին Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը ճանաչեց է 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:  Աքքելյանը լավ է հիշում հայ համայնքի գործադրած ջանքերն այս գործում՝ ի դեմս սենատոր Ռեյմոն Սեթլաքուիի և պատգամավոր Սարգիս Ասատուրյանի:

 

Կրցան  համոզել, որ ընդունվի Հայոց Ցեղապանությունը Կանադայի կառավարության կողմե, հակառակ որ այդ ժամանակվա վարչապետը հակառակ էր

 

«Սենատոր Սեթլաքուին շատ մեծ դեր խաղցավ, որպեսզի սենատին մեջ անցնի: Նա ևս մեզ հետ Հայաստանում էր: Քանի որ մեր կառավարությունները չէին հաստատել Ցեղասպանության իրականությունը, ինքը իր ընկերներուն հետ աշխատելով՝ կրցավ հասնիլ, որ սենատը ընդունե գենոցիդը: Մյուս կողմեն ալ հայ երեսփոխան Սարգիս Ասատուրյանը և գաղութը աշխատեցավ, կրցան  համոզել, որ ընդունվի Հայոց Ցեղապանությունը Կանադայի կառավարության կողմե, հակառակ որ այդ ժամանակվա վարչապետը հակառակ էր,  ջախջախիչ ձևով անցկացուցինք»,-պատմում է  Աքքելյանը:

 

Ադիկա  կպարտինք Թրյուդոյին, որ եկավ և հարգեց մեր նահատակներուն հիշատակը, որը մեզի շատ մեծ պատիվ կբերե

 

Ցեղասպանությունն ընդունվեց, տարիներ ի վեր հասարակությունը սպասում էր որևէ վարչապետի կողմից իրողության վերահաստատման, այդ քայլը կատարեց Թրյուդոն: «Ադիկա  կպարտինք Թրյուդոյին, որ եկավ և հարգեց մեր նահատակներուն հիշատակը, որը մեզի շատ մեծ պատիվ կբերե»,-շեշտում է կանադահայ գործարարը:

 

Պիեր Աքքելյանը Թրյուդոյի՝ Հայաստանում տեղի ունեցած բոլոր հանդիպումներն է առանձնացնում, եղան խոստումներ, որոնց իրագործման հարցում պետք է հետևողական լինի հայ համայնքը:

 

Միայն լավ չէ հարաբերությունը Թրամփին հետ, եթե ոչ, ադիկա կրնար դեր խաղալ, բայց ուրախ եմ, որ կաշխատի մեզի հետ

 

«Խոստացավ, որ ակտիվորեն Ցեղասպանության ճանաչումին հարցում աշխատի մեզի հետ,  իրեն շրջանակներին  ուղղությամբ, միայն լավ չէ հարաբերությունը Թրամփին հետ, եթե ոչ, ադիկա կրնա դեր խաղալ, բայց ուրախ եմ, որ կաշխատի մեզի հետ»,-շեշտում է Հայ ոսկերիչների միջազգային միության համահիմնադիրը:

 

ՏՊԱՎՈՐԻՉ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Տպավորիչ էր Հայաստանի ցուցաբերած ընդունելությունը, ասում է. «Երբ որ մարդ մը կու գա, կը վայելե հայ ազգին ընդունելությունը, լավ ընդունվեցավ, դրական զգացումներով վերադարձավ, հոն ըլլալը, ժողովները, հանդիպումները, ինչ-որ ականատես եղա, հաճելի էր իր համար, ատիկա չի կրնար օգտակար չըլլալ նաև Ղարաբաղի հարցով»,-վստահ է Canadian Gem-ի հիմնադիրը:

 

Մեկ հարցում Կանադայի վարչապետը շռայլ չգտնվեց. Չէր կարող խոստում տալ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման վերաբերյալ, թեև հարցը ներկայացվեց, վարչապետը անդրադարձավ ու պարզորոշ հայտարարեց: Մեր զրուցակիցը հիշեցնում է.

 

«Չի կրնա խոստում տալ, քանի որ իսկապես իրեն ըսավ, որ բավական երկիրներու մեջ չունինք դեսպանատուն, ամեն երկիր կուզե, որ հոն բանանք, Կանադայի մեջ ժողովի առիթներ եղած են, ըսած են, որ քանի դեռ չունինք փոխադարձ ներդրումներ, դժվար է ստեղծել դեսպանատուն, մանավանդ Ադրբեջանի մեջ չկա»:

 

Կըսեն, որ բիզնես չկա, ինչո՞ւ ծախս ընենք, ըտավ՝ պետք է լավ աշխատինք, որ գործերու միջոցով բարելավենք աշխատանքները, որից հետո դեսպանատունը հաջողե

 

Անկախ դրանից, Աքքելյանը նշում է, որ իրենց աշխատանքները չեն դադարեցնելու Կանադայի իշխանության վերաբերմունքը փոխելու ուղղությամբ: «Դեսպանատան հարցը մեզի համար շատ-շատ կարևոր է, շատ տարիներու ընթացքին փորձինք ընել, քանի որ փոխհարաբերական գործերը ոչինչ են, միշտ ատիկա կբերեն հիմնական պատճառ, որ դեսպանատուն չբացեն, քանի որ կըսեն, որ բիզնես չկա, ինչո՞ւ ծախս ընենք, ըտավ՝ պետք է լավ աշխատինք, որ գործերու միջոցով բարելավենք աշխատանքները, որից հետո դեսպանատունը հաջողե»,-կարևորում է վարչապետին ուղեկցած կանադահայը:

 

Նա հատկապես կարևորեց վարչապետի մեկ ուղերձը ևս՝ նշելով. «Վարչապետն ըսավ, որ հարցեր են, որ միայն զգացական բանով չըլլա, պետք է սպասենք, և ըսավ, որ միայն փոքր գործերու մասին մի մտածեք, Կանադայում բավական մեծ ենթակառուցվածքների կարելիություններ կան, որ մտածեցեք»:

 

Կրցան այս ամբողջ հյուրերը ծանոթանալ բանի մը, որ աշխարհի մեջ չկա

 

Ընդհանուր առմամբ, Աքքելյանը կարծում է, որ հայաստանյան այցը արդյունավետ է եղել, տպավորիչ, բոլոր հանդիպումները, բայց հատկապես Թումոյում տեղի ունեցած բիզնես-ֆորումը առավել ազդեցիկ էր. Շեշտում է. «Կրցան այս ամբողջ հյուրերը ծանոթանալ բանի մը, որ աշխարհի մեջ չկա»: