Home / Canadahye  / Հայաստանը՝ գերտերությունների բախման կետում կամ «Վարագույրի հետևից գործող ձեռքերը». Էդիկ Բաղդասարյան

Հայաստանը՝ գերտերությունների բախման կետում կամ «Վարագույրի հետևից գործող ձեռքերը». Էդիկ Բաղդասարյան

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Հայաստանի ներքաղաքական ինտրիգներից շատ ավելի կարևոր են ներկա հետհեղափոխական շրջանի արտաքին քաղաքական զարգացումները, որոնք, շատերի բնորոշմամբ, լուրջ սպառնալիքներ կարող են պարունակել: Մի երկիր, որն ունի երկու կարևոր խնդիրներ՝ մի դեպքում Հայկական հարցի, մյուս դեպքում՝ Արցախյան հիմնահարցի տեսքով, իրավունք չունի սխալվել ու գերտերությունների շահերին զոհել սեփական, առանց այն էլ՝ սահմանափակ տարածքները, զիջել որևէ հարցում:

 

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո հնչում են տեսակետներ, թե Հայաստանի նոր ղեկավարությունը կարող է տեղի տալ ու օգտվելով ժողովրդի վստահությունից՝ համաձայնությունների գնալ Արցախի հարցում, մյուս կողմից, վերջերս արտասահմանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանը կարծիք էր հայտնել Թուրքիայի նախագահի հետ զրուցելու, բարեկամորեն հարցը քննարկելու մասին, որի վերաբերյալ ևս արձագանքները միանշանակ չէին:

 

Հայաստանին սպառնացող վտանգների ու հնարավոր ելքերի մասին Noranor.ca-ի զրուցակիցն է Իրանում ծնված և մոտ 20 տարի առաջ Կանադա տեղափոխված հայ ճարտարագետ-պատմաբան Էդիկ Բաղդասարյանը, ով մասնագիտացած է հայ ժողովրդի պատմության ասպարեզում, հեղինակել և թարգմանել է հարյուրավոր գրքեր ու հոդվածներ, խմբագիրն է «Լույս» մշակութային ամսագրի և «Ապագա» հանդեսի:

 

ՆՈՐԱՆՈՐ Պարոն Բաղդասարյան, Դուք ի թիվս բազմաթիվ գրքերի, հեղինակել եք նաև «Հայկական հարցի մանիֆեստը», որտեղ լուծումներ եք առաջարկում, թե որո՞նք են ի վերջո Հայկական հարցի լուծման ուղիները, ումի՞ց են կախված, ի՞նչ անելիքներ ունեն Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող հայերը ու հայրենի իշխանությունները:

 

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Մենք արմատները պետք է ուսումնասիրենք, ես իմ գրքում արմատներն եմ ներկայացրել, ինչու առաջացավ Ցեղասպանությունը. սկիզբը 387թ-ին էր, երբ առաջին անգամ Հայաստանը բաժանվեց երկու մասի, հենց այն ժամանակ հայ ժողովուրդը վիրավորվեց, վերք ստացավ ու խոցվեց, և այդ վերքը մինչ օրս չի փակվել, տարբեր ժամանակներում քանի անգամ նորից բաժանվեց: Խնդիրները ի՞նչ են ներկայում, ընդհանուր առմամբ ցավոք սրտի միջազգային քաղաքականությունը Հայկական հարցի վերաբերյալ դրական մոտեցում չունի, պատճառները կարող են լինել ընդարձակ:

 

ՆՈՐԱՆՈՐ  Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այդ բարեկամական մոտեցումը հակասական մեկնաբանությունների արժանացավ, թե քանի դեռ Թուրքիան չի ընդունում, չի ճանաչում ու հատուցում, չպետք է նման մոտեցում ցուցաբերել, մյուս կողմից ընդունելի քանյլ են համարում: Դուք կարծո՞ւմ եք, որ այդքան դյուրությամբ կարող է փոխվել հարաբերությունների հունը, որն այդքան խորն ու վտանգավոր արմատներ ունի:

 

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Պարոն Սարգսյանը խորքային չի նայում հարցին, իհարկե հանդիպել-խոսելը չի խանգարում, բայց դա հարցի լուծում չէ: Եթե մենք 1000 օր, 10000 օր կամ 1 մլն օր էլ նստենք պարոն Էրդողանի և իր հաջորդների հետ ու խոսենք, ոչ մի արդյունք չի տա, որովհետև խնդիրը գալիս է Արևմուտքից, ես իմ գրքերում նշել եմ դրանք, որ ներկայում Հայկական հարցի իսկական պատճառը Եւրոպացիներն են եղել, հիմա էլ ամերիկացիները, ցավալի է իհարկե, ես կողմ եմ, որ հարաբերություններ ունենանք ամբողջ աշխարհի հետ, դսա իդեալական է, բայց իրականսւթյունը այլ բան է ասում: Հիմա օրինակ, Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է Ֆրանսիան, Կանադան, Ռուսաստանը, շատ երկրներ, նայեք, այս ճանաչումը ոչ մի արդյունք չի ունեցել մեր համար, մեկ կոպեկ ֆինանսական փոխհատուցում չի եղել, նպաստել է զուտ իրենց քաղաքական նկրտումներին, այսինքն՝ Հայկական հարցը կամ Հայ Դատը տարբեր ձև են անվանում, առիթ  է եղել այլ պետությունների համար չարաշահելու իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Օրինակ՝ վերջերս Եգիպտոսը խնդիր ունեցավ Թուրքիայի հետ ու հետո միայն մտածեցին, որ Հայկական հարց կա, սպառնացին, որ կճանաչենք, ինչի՞ համար, իրենք իրենց համար, չեն ճանաչում, որ գան հայերին օգնեն: Ֆրանսիան, ասենք, ի՞նչ է արել մեր համար քաղաքական տեսակետից, ոչինչ չի արել, եթե իսկապես սրանք մարդկության կողմնակիցն են, իրենց բոլոր կապերը կկտրեն Թուրքիայի հետ: Անո՞ւմ են: Ո՛չ:

 

Եւ քանի անգամ ֆրանսիացիները դաշունահարել են հայ ժողովրդիյն հետևից Կիլիկիայում և այլուր, գերմանացիները ավելի վատ, բայց ինչո՞ւ են ճանաչե,լ, որովհետև թուրքերի հետ խնդիր ունեն, ճանաչել են, որ նրանց ճնշման տակ դնեն:

 

Եթե ճիշտ են ասում, 20 մլն և ավելի բնակչություն պետք է ունենար մեր երկիրը, մնացել է երկու մլն, մի բուռ հայ ժողովրդին պարտականություն ունեն մարդկային տեսանկյունից, եթե մարդկության իրավունքների կողմնակից են, պիտի գան, և վարչապետն ասել էր, երբ ԵՄ-ը պետք է 150 մլն եւրոյով օգներ չէ՞, ավելացրել, դարձրել են 160 մլն, պարոն Փաշինյանը շատ լավ պատասխան տվեց՝ ասելով, թե այդ 10 մլն-ը մենք որևէ օլիգարխի թափ ենք տալիս, գրպանից թափվում է: Շատ լավ պատասխան տվեց, մենք երկար ժամանակ քաղաքական դեմք չենք ունեցել, որ կարողանա ճիշտ խոսել, այսինքն՝ հայ ժողովրդի շահերից ելնելով, ասելը մի բան է, կարողանալը՝ մեկ այլ հարց:

 

ՆՈՐԱՆՈՐ Այսինքն՝ այլ պետությունները բացի ճանաչումից, կարծում եք, որ պե՞տք է քայլեր կատարեն մղելու Թուրքիային փոխհատուցման, հաջորդ քայլին գնալու, բավարարելու հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքը:

 

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ  Այո, պարզապես, թե չէ ճանաչումն ի՞նչ միտք ունի, եթե ճանաչելով լինի, մենք էլ կասենք՝ մենք ձեզ չենք ճանաչում, եթե գործնական հիմք չունենա, ի՞նչ միտք ունի, մի պետություն անկախություն է հայտարարում, այլ պետություններ գալիս-ճանաչում են, միտքն ի՞նչ է, որ եթե ոտնձգություն լինի այդ երկրի նկատմամբ, պետք է գան, պատպանեն իրեն, չէ՞, այսինքն՝ ես ճանաչում եմ, որ անկախ ես, եթե մի արտաքին վտանգ սպառնա անկախությանը, ես պիտի գամ, որ պաշտպանեմ, չթողնեմ, որ խաթարվի, եթե ոչ, օդի մեջ խոսելն արժեք չունի, հիմա պարոն Սարգսյանը ուզում է Էրդողանի հետ խոսի, արդյունք չի ունենա, որովհետև ունի հրահանգողներ, ինքը հրահանգներ է կատարում և այդ վարագույրի հետև կանգնած են միջազգային ուժեր: Ես լսում եմ պարոն Մանուչարյանին, որ վարագույրի հետևի գաղտնի ձեռքերի մասին է խոսում, շատ ճիշտ է ասում, նհրանք են բոլոր հարցերը որոշում: Հիմա Էրդողանը ասենք թե ընդունի Հայոց Ցեղասխպանությունը, կարծում եք, որ գործնական քա՞յլ կկատարի, ոչ:

 

ՆՈՐԱՆՈՐ Այդ դեպքում ի՞նչը պետք է մղի այդ գործնական քայլին, վարագույրի հետևում գործող ուժերն ի՞նչ շահ պետք է ունենան Հայաստանից, որպեսզի հասնեն դրան՝ ստիպել Թուրքիային:

 

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Դուք իսկական բառն օգտագործեցիք՝ շահը, նրանց շահը նրա մեջ է, որ տեսնեն դիմացը մի ժողովուրդ կամ երկիր է, անկախ տարածքից, որ զարգացած է՝ ամեն տեսակետից, առաջին հերթին տնտեսական տեսակետից զարգացած, որ տնտեսական զարգացոըւմը կբերի քաղաքական զարգացման, որ միջազգային արենայում երևան է գալիս որպես մի ժողովուրդ:

 

25 տարի է՝ մեր ղեկավարությունը Հայաստանում, բսլորովին դեր չէր ունեցել, ինչքան բաներ պատահեցին՝ Իրաքը Սիրիան, Միջին Ասիան, Չինաստանը… Մեր ղեկավարոսւյսւնը մեկ բառով երևան չեկավ, չխոսեց, տեսակետ հայտներ, որ ինքն էլ գոյություն ունի, որպես երկիր, աշխարհում մի բան է կատարվում, մենք էլ մեր տեսակետը հայտնենք, ասենք, որ մենք էլ կանք, գոյություն ունենք:  Լևոն Տեր-Պետրոսյան, երկրորդ ու երրորդ նախագահն էլ, որ մեր պատմության մեջ մեծ խայտառակություն են: 600 տարի մենք պետություն չենք ունեցել, առաջին անգամ գալիս ենք, անկախանում ենք, մեր նախագահը հրաժարական է տալիս, դա մեծ խայտառակություն է, նշանակում է՝ մի բան այն չէ, եթե իսկապես ժողովրդական ղեկավարներ լինեն, կմնան ու կայուն վիճակ կստեղծեն, ներքին ու արտաքին, արտաքին հարաբերությունների մեջ մեծ փոփոխություններ կանեն, կծանոթացնեն ժողովրդին մյուսների հետ, կասեն՝ մենք գոյություն ունենք: 94թ-ի զինադադարից հետո հայ ժողովուրդը հաղթեց թշնամուն և այդպես խայտառակ պայմանագիր գրեցին՝ որպես զինադադար, այն ժամանակ պիտի բացատրեին, որ մենք հաղթել ենք, վ՛երջ, ուզում եք, այսպես է, չեք ուզում,շարունակենք: Թուրքերը եկան, իրենք խնդրեցին, որ զինադադար կնքենք, պետք է ամեն լավ առիթ օգտագործել, բայց սրանք ի՞նչ, շատ թույլ վերաբերվեցին:

 

Իմ կարծիքով, եթե ես իրավասություն ունենայի, կգայի, Հայաստանի դռները մեծ մասամբ կփակեի, ինչպե՞ս , կփակեի և կաշխատեի ազգային տնտեսություն ստեղծել, արտաքին բարեկամներ: Մենք չենք կարող երկրի դուռը բաց թողնել բոլորի համար, որ ամենավատ  մարդիկ էլ ներս են մտել, Հայաստանում աշխատում են: Պետք է ընդհանուր առմամբ Հայաստանում տնտեսություն զարգացնել,Հայաստանում մեծ տնտեսութուն կար,  սովետջական ռեժիմը մեծ տնտեսական ու արդյունաբերական ժառանգություն թողեց, սրանք անկախությունից հետո բոլորը փչացրին, վաճառեցին, ինքս էլ ականատես եմ եղել, հարյուրավոր գործարաններ փակել տվեցին, մի անգամ երկրորդ նախագահն էլ ասաց, որ այո՛ , մեր նպատակն է հասնել սովետական ժամանակվա տնտեսության, բայց ինչո՞ւ ամենը թալանեցին ու ծախեցին: Պետք է Հայաստանը դառնա ինդուստրիալ երկիր:

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ  …