Home / Canadahye  / Արցախի հարցում ԱՄՆ ծրագիրը՝ Ջոն Բոլթոնի միջոցով և Հայաստանի համար լավագույն հակահարվածը՝ տնտեսության հզորացում. Էդիկ Բաղդասարյան

Արցախի հարցում ԱՄՆ ծրագիրը՝ Ջոն Բոլթոնի միջոցով և Հայաստանի համար լավագույն հակահարվածը՝ տնտեսության հզորացում. Էդիկ Բաղդասարյան

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները անցումային այս ժամանակահատվածում ուշադրության կենտրոնում պահելով, Noranor.ca-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել վտանգները, որոնք առաջ են քաշում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները: Ներկայացնում ենք հարցազրույցը կանադահայ պատմաբան Էդիկ Բաղդասարյանի հետ, ում անդրադարձն այս անգամ օրեր առաջ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցին է վերաբերում, Արցախի վերաբերյալ քաղաքական շրջանակներում հնչած մտահոգություններին:

 

ՆՈՐԱՆՈՐ Պարոն Բաղդասարյան, ներկա իշխանության ընդդիմախոսները Արցախյան հարցի վերաբերյալ լուրջ վտանգներ են տեսնում, ասելով, որ Նիկոլ Փաշինյանն օգտվելով ժողովրդի վստահությունից, կարող է համաձայնությունների գնալ Արցախի հարցում: Դուք այդ վտանգը տեսնո՞ւմ եք, հատկապես Ջոն Բոլթոնի այցից և վերջինիս որոշ շեշտադրումներից հետո: Արդյո՞ք տեղին են մտահոգությունները:

 

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Բոլթոնը ինչո՞ւ է գալիս Հայաստան, Բոլթոնը հենց այդ «գաղտնի ձեռքեր»-ի ներկայացուցիչն է, եկավ, ասաց, որ սա են ուզում: Իսկ ի՞նչ են ուզում, ինքը 25 տարվա մեջ քանի անգամ այս հարցը բարձրացրել է, որովհետև սրանք ի՞նչ են ուզում հայ ժողովրդից, Ցեղասպանությունը ինչո՞ւ կատարեցին… Իրականում թուրքերը չկատարեցին, հրահանգվեցին, այն ժամանակ Եւրոպան էր, հիմա էլ նույնը, Ամերիկան է ղեկը վերցրել իր ձեռքը: Սպառնալիք էր Բոլթոնի այցելությունը, ի՞նչ սպառնալիք. Երկար ծրագիր կար 18-րդ դարի վերջից հետո, երբ որ Ռուսաստանը մեծն Պետրոսի ժամանակաշրջանից սկսեց բարգավաճել ու տարածվել, Եւրոպացիները տեսան, որ շատ ուժեղ թշնամու հետ գործ ունեն, դրա համար իրենց ծրագրերի մեջ ներառեցին մի դրվագ, որպեսզի կարողանան ռուսական գերիշխանությունը սահմանափակել, դրա համար մտածեցին Ռուսաստանը շրջափակել կանաչ կամ իսլամական գոտիով, հետո տեսան, որ թուրքական ցեղեր են ապրում այդ  շրջանում, մտածեցին միացնել բոլոր այս ազգություններին, ուժեղ, թուրքական իսլամական միասնական պետություն ստեղծել կամ պետությունների միություն, որ կանխեն Ռուսաստանի առաջխաղացումները, ընդհանուր ծրագիրը սա էր, եղավ ցարական ժամանակաշրջանում, եղավ սովետմիությունը, այդ ժամանակ էլ եկան, ասին՝ անաստվածներ են, (մինչդեռ իսկական աստված չճանաչողները իրենք են, իսկական աթեիստները եթե գտնեք, պետք է Ամերիկայում գտնեք, նույնը Եւրոպա): Այդ ծրագիրը գործադրելու համար հայ ժողովուրդը մեջտեղը պետք է զոհվի, ինչպե՞ս պետք է անկախություն  ձեռք բերի, նայում ես այսօր միակ պաշտպանը ո՞վ կլինի. Ռուսաստանը՝ որպես քրիստոնյա երկիր, ցարական ժամանակվանից, ուրեմն երկար պատմություն ունի, ազատագրական պայքար եղավ, աշխատեցին, որ հայ պետականույունը ստեղեն:

 

ՆՈՐԱՆՈՐ Ի՞նչ է կամենում ներկա փուլում Ձեր նշած «գաղտնի ձեռքեր»-ն իրականացնել և ինչպե՞ս:

 

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Որ գան Մեղրի շրջանը տան թուրքերին, Նախիջևանը հայերի ձեռքից հանեցին, ամենը ծրագրի մաս է կազմում, Նախիջևանը միացած է Թուրքիային, այդ շրջանը հանձնեն նրան, դրա փոխարեն Արցախի Հյուսիսային շրջանները հանձնեն Հայաստանին, դա էր ծրագիրը, և միանան Ադրբեջանին, և Ադրբեջանի միջոցով այլ շրջաններ ձեռք գցեն, իրենց ծրագիրը գործածեն:

 

Հիմա մենք ինչ էլ անենք, այդ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելով՝ ոչ մի արդյունք չի ունենա, մյուս կողմից էլ Հայ Դատն ու Ցեղասպանության ճանաչումը եղել են աղբյուր մեր ավանդական կուսակցությունների համար, ինչպե՞ս են գոյատևում նրանք. աղբյուրից մեկն էլ դա է՝ այդ անվան տակ ժողովրդից փող են շորթում, կամ կտակում են ոմանք ունեցվածքը, բայց եթե այսպես էլ շարունակվի, մինչև աշխարհի վերջը Հայկական հարցը չի լուծվի, Հայկական հարցը լուծելու մի ճանապարհ կա, որ Հայաստանի մեջ բնակչությունը շատանա, տնտեսությունը ուժեղանա, արդյունաբերությունը զարգանա, զենք պատրաստի, տարբեր բժշկական գործիքներ պատրաստի, տարբեր բնագավառներում, բնակչությունը շատ արագ կաճի, չեմ ասում միանգամից, հազարավոր մարդիկ կվերադառբնան Հայաստան սփյուռքից:

 

Մեկ տարի չկա փոփոխությունը, և շատ շատերը դիմում են, որ գան, տեղեկացա, 3000 դիմող կա, 3000 ընտանիք դիմում են, որ փոխադրվեն Հայաստան: Հիմա այդ վիճակի մեջ են, բայց պատկերացրեք այն զարգացած Հայաստանը, որ աշխատատեղերը լինեն, ամեն ինչով ապահովված լինի: Հայ ժողովուրդը զարգացած է, ամենազարգացած ժողովորդը տարածաշրջանում, հիանալի բան կլինի, երբ որ տնտեսապես զարգանա, մեր բանակն ավելի ուժեղ կլինի: Ինքներս կսարքենք օդանավերը, կործանիչները, ի՞նչ դժվարություն, ծրագրում, անում ես գործը, միտքը ունենք, թե՛ Հայաստանի մեջ, թե աշխարհով մեկ ունենք մասնագետները, պետք է բերենք օգտվենք, միայն թե պետք է ազգային իշխանություն գործի վրա լինի, ոչ թե ազգամոլական, ո՛չ, ազգային-ժողովրդական:

 

Եթե ուժեղ տնտեսություն ու բանակ ունենանք, ուժեղ քաղաքականույսւն էլ կունենանք, հիմա թող եւրոպացիները, որ թուրքերին են պաշտպանում, իրենք կձգտեն մեզ հետ բանակցել, թե Ամերիկան, թե Եւրոպան, թե Թուրքիան: Ժողովուրդը կշատանա, երբ որ շատանա, բնականաբար պատերազմ կլինի, որովհետև մենք տարածքի կարիք կունենանք, տարածքն ի՞նչ է. Մեր նախկին տարածքները, շատ երկար ճանբապարհ է, եթե այսօր սկսենք, գուցե 100 տարի կարիք ունենանք, բայց կունենանք արդյունք: