Home / Canadahye  / Հայ ոսկերչությունը՝ բրենդ, ոսկերչության պատմությունը՝ ժառանգություն. Կանադահայ Պիեր Աքքելյանի՝ Հայաստանում իրագործելիք նոր գաղափարները

Հայ ոսկերչությունը՝ բրենդ, ոսկերչության պատմությունը՝ ժառանգություն. Կանադահայ Պիեր Աքքելյանի՝ Հայաստանում իրագործելիք նոր գաղափարները

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Երբ Հայաստան անկախացավ, կանադահայ Պիեր Աքքելյանը որոշեց առիթն օգտագործել ու աշխարհի հայ ոսկերիչներին միավորել մեկ տանիքի տակ: Հայրենիքը դրա համար լավագույն վայրն էր, ու որքան էլ դժվար լիներ, Աքքելյանն իր ընկերներից մեկի հետ կարողացավ իրականություն դարձնել գաղափարը. Ստեղծեց հայ ոսկերիչների միությունը:

 

Պիեր Աքքելյանը 1996-97թթ-ին եղել է Կանադայի ոսկերիչների միության նախագահը, առաջին հայազգի նախագահը, հայ ոսկերիչների միության համահիմնադիրն ու կանադական Canadian Gem ոսկերչական ընկերության ղեկավարը: Noranor.ca-ի հետ զրույցում նա պատմում է ոչ միայն այս ոլորտում իր ներդրումների, հայ ոսկերիչների միության անցած ճանապարհի ու այսօրվա խնդիրների մասին, այլև այն ներդրման, որ ունեցել են հարյուրամյակներ առաջ հայ ոսկերիչները համաշխարհային ոսկերչության զարգացման գործում:

 

ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՐԵՆԴ

«Ոսկեչությունը մեր հայ ազգի, մեր գեներին մաս կկազմե, չկա հայ մը, որ չունի ոսկերիչ ծանոթ մը, ազգական մը, բարեկամ մը, եղած է այն հայ ազգի կարևոր արհեստներից մեկը»-վստահություն է հայտնում Աքքելյանը, ապա շարունակում.

 

Եթե կարենանք ըսել, որ նշանտուքին մատանի դնելու սովորությունը սկսելուն պատճառ եղած էր հայ մըն, խենթանալիք կըլլա, դրամով չի քննվի ասոր գինը

 

«Մենք գիտենք՝ իբր ոսկերիչներ, որ 1477 թ-ին առաջին ադամանդե մատանին, որ անձ մը իրեն հարսին ձեռքը խնդրած է, Ավստրիայի պրինցը եղած է, երբ որ բարեկամի մը հետ սկսանք ֆոնդի գործերը մեջտեղ բերել, գտանք ոսկերիչը ու գտանք, որ ան երկու հայազգի ընկերներ ունի: Մինչև հոն հասած ենք, տակավին չենք գիտեր, որ մեկ անձն է իրեն ծախած ադամանդը, բայց գիտենք, որ հայ անձ մըն է: Եթե կարենանք ըսել, որ նշանտուքին մատանի դնելու սովորությունը սկսելուն պատճառ եղած էր հայ մըն, խենթանալիք կըլլա, դրամով չի քննվի ասոր գինը»:

 

Նման բազմաթիվ տեղեկություններ ու ավանդազրույցներ կան հայ ոսկերիչների մասին համաշխարհային պատմության մեջ, դրանց մի մասը փոխանցվել են բերնեբերան, որոշները հաստատվել: Հայերը հիմնականում ադամանդագործության մեջ են առաջատար դիրք գրավել, պատմում է Աքքելյանը: Նա կարծում է, որ այս պատմություններն այսօր ոչ միայն պետք է հաստատել, այլև դարձնել բրենդ ու հայ ոսկերչությունը զարգացնել:

 

Մեր նախնիները հաջողած են ու աս տեսակի գործեր են ըրած,  մեզի կմնա, որ փաստենք, ու աշխարհին այս լուրերը հասցնենք

 

«Մենք ունինք պատմական բրենդ, պետք է մշակենք ադիկա, որ աշխարհը գիտնա: Նույնիսկ հայերը չեն գիտեր, որ մենք ենք եղած ադամանդները բերողը եւրոպացիներուն, Անգլիայի մեջ բարեկամ մը ունիմ, որ, 5-6 տարի առաջ էր, հեռաձայն ընելով ինծի՝ ըսավ, որ՝ Պիե՛ր, ահավասիկ ադամանդի վրա գիրք կգրեմ, կկարդամ ադ մասին, ինչպե՞ս կրնամ գտնալ: Այսինքն՝ մեր նախնիները հաջողած են ու աս տեսակի գործեր են ըրած,  մեզի կմնա, որ փաստենք, ու աշխարհին այս լուրերը հասցնենք»,-ասում է հայ ոսկերիչների միության համահիմնադիր, ով որոշ ժամանակ ինչ-ինչ պատճառներով իր իսկ հիմնած միության հետ սահմանափակել էր շփումները, բայց այսօր կարծում է, որ կրկին գործելու ժամանակն է:

 

ՈՉ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵՆՔ, ԱՅԼ ԻՆՉԵՍ ՕԳՏՎԵՆՔ

Ինչ վերաբերում է միությանը, Աքքելյանը դժվարությամբ կարողացավ այն հիմնել ու պահպանել, խնդիրները շատ էին՝ սկսած կապի բացակայությունից ու բոլորին մեկտեղ հավաքելու դժվարություններից: Պատմում է.

 

«Սկիզբը շատը դժվար է, անհատական կապերով ամեն մեկ անձ գիտեր մեկ-երկու հոգի, որ ըլլա Եգիպոս, Հունաստան, Լոս Անջելես, ամեն մեկս քով քովի բերինք: Այսօր արդիական տեխնոգիաներով շատ դյուրին է, բայց 95-ին դժվար էր. ինտերնետ չկար, ֆաքսերով կապի մեջ կըլլայինք, լուր կու տայինք: Ադիկա առաջին դժվարությունն էր, հաջորդը  եղավ կազմակերպչական փորձերը, քանի որ աշխարհի ամեն կողմ տարբեր խումբերու կպատկանին հայ ոսկերիչները, դժվար էր ստեղծել միություն մը, որ համաշխարհային կենտրոնով կպահե, ստիպված եղանք տեղական օրենքներու ենթարկվիլ, ու շատ դժվար եղավ, անդամավճարությունը դժվար էր հավաքել, որն այսօր շատ ավելի դյուրին է»:

 

Այսքանով չէին սահմանափակվում խնդիրները, ամենակարևորը տարբեր աշխարհամասերից հավաքված արհեստավորների տարբեր մոտեցումներով ընդհանուր հայտարարի գալն էր: Աքքելյանը ամենամեծ խնդիրն այդտեղ է տեսնում, որն իր բացասական հետևանքները մինչև այսօր էլ ունենում է, ու իր՝ միությունից ժամանակավոր հեռանալը նաև այդ պատճառով է: Ասում է.

 

Մարդիկ կան, որ կմիանան մեզի, ըլլա Ռուսաստանեն կամ Հայաստանեն, և իրենց առաջին մտածումը՝ ինչպես կրնամ օգտվիլ

 

«Քանի մը անձեր, որ ղեկ առած են ոսկերչության, Ռուսաստանի անձ մըն է, տարիներու իմ փորձառության ընթացքին ձեռք բերածը մեկ բան ցույց տվեց. Մենք երբ որ հայկական միություններու մաս կկազմենք, մեր մոտեցումն այն է, թե ինչպես կրնանք օգտակար ըլլալ ազգին, բայց մարդիկ կան, որ կմիանան մեզի, ըլլա Ռուսաստանեն կամ Հայաստանեն, և իրենց առաջին մտածումը՝ ինչպես կրնամ օգտվիլ, այդ է, որ այդ անձինք մասնակցեցան ու ղեկը առին մեր ձեռեն, այդ մտածումի մարդիկ էին»:

 

Մենք ալ հետևինք այսօրվա հեղափոխության և կարենանք ավելի լավ ձևով վերադարձնել մեր շատ սիրելի միությունը

 

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստան այցելած Աքքելյանը համոզվել է, որ հիմա կարող են նորից աշխատել գաղափարների իրագործման ուղղությամբ: «Հիմա որ Հայաստանը կապրի նոր վերելք, բաց, ազատ աշխատանք, այս ամբողջը կբերե նրան, որ մենք ալ հետևինք այսօրվա հեղափոխության և կարենանք ավելի լավ ձևով վերադարձնել մեր շատ սիրելի միությունը, վերջերս Փաշինյանի հետ հանդիպումներ ունեցանք, ազնիվ ձևով կհրավիրե, որ նոր ուժերով հավաքվինք և կարենանք պետք եղածին չափ վերականգնել այդ գաղափարը»,-ասում է Կանադայի ոսկերիչների միության առաջին հայազգի նախագահը:

 

ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Նա հույս է հայտնում որ պիտի կարողանան շարժումը ետ բերել, ասում է. «Ատկից զատ մենք ուրիշ բան մը ստեղծեցինք, Հայ ոսկերիչներու հիմնադրամը, որուն նախագահն եմ, ստեղծեցավ, որովհետև նկատեցինք, որ մեր պատմության մեջ վերջին 7-800 տարիներին հայերն ամենակարևոր դերն են կատարած աշխարհի ոսկերչության մեջ, ամբողջ Օսմանյան կայսրության լավագույն ոսկերիչները հայերն էին, Պարսկաստանի կայսրության ևս՝ Ջուլֆայի հայերը, իսկ Եւրոպայի լավագույն ոսկերիչները եղած են հայերը»:

 

Ամերիկացի մըն է, ոչ հայ, իրեն հրավիրեցի Հայաստան, եկավ, այնքան սիրեց Հայաստանը, որ հիմա իրեն հետ կփորձենք կազմակերպել, որ լավագույն տեխնոլոգիան Ամերիկայի բերենք ու Հայաստանի մեջ կարենանք առաջ տանիլ

 

Ժամանակն է, որ այս ժառանգությունը դառնա պատմական հարստություն, փոխանցվի սերունդներին, իսկ արհեստը՝ նոր թափով զարգանա: «Դարերու սովորությունները կամ գաղտնիքները իմաստ չունին այլևս ապագայի աշխարհի մեջ, ապագայի աշխարհն ամբողջը համակարգիչներով կըլլա, մենք ՝ հայերս պետք է տիրապետենք, մենք ունինք Թումո ոսկերչության համար, ադիկա է մեզի համարհաջողության ուղին ոսկերչության մեջ: Ծրագիրները, որ կան, աշխարհի լավագույն, ադոր տերը ամերիկացի մըն է, ոչ հայ, իրեն հրավիրեցի Հայաստան, եկավ, այնքան սիրեց Հայաստանը, որ հիմա իրեն հետ կփորձենք կազմակերպել, որ լավագույն տեխնոլոգիան Ամերիկայի բերենք ու Հայաստանի մեջ կարենանք առաջ տանիլ»,-պատմում է Canadian Gem՝ Կանադայի ամենահզոր ոսկերչճական ընկերություններից մեկի նախագահը:

 

Եթե նույնիսկ կառավարությունը չօգնե մեզի, գոնե չկրնա արգելել

 

Այս ամենը կյանքի կոչելու համար Աքքելյանը կարծում է, որ ամենակարևորը երկրի նկատմամբ վստահությունն է, որի բարձրացումը կբերի ներդրումների: Կարևորում է՝ ասելով. «Մեկը, որ գա ու ներդրում ընե, վստահ ըլլա, որ խոչընդոտներ չկան: Այս շարժումը որ եղավ, ներշնչում կու տա, որ կարելիությունները հոն են, արգելքները պիտի նվազին, ու եթե նույնիսկ կառավարությունը չօգնե մեզի, գոնե չկրնա արգելել, ու ոչ թե կառավարությունը, այլ նրանք, որ կխոչընդստեն, չըլլան, որ մարդիկ կորսնցնելով, հուսահատվելով չթողնին- երթան:  Հայաստանցիներու մտահոգությունն ալ ադ է»: