Home / Canadahye  / Ինչպե՞ս աղետը կոտրեց Խորհրդային միության ու սփյուռքի միջև եղած պարիսպը. Լրանում է ոչ միայն երկրաշարժի, այլև աղետի հետևանքով ստեղծված կանադահայ բժիշկների ընկերակցության 30-ամյակը

Ինչպե՞ս աղետը կոտրեց Խորհրդային միության ու սփյուռքի միջև եղած պարիսպը. Լրանում է ոչ միայն երկրաշարժի, այլև աղետի հետևանքով ստեղծված կանադահայ բժիշկների ընկերակցության 30-ամյակը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ 30 տարի առաջ աշխարհում չկային կապի ժամանակակից տեխնոլոգիաները, սակայն Սպիտակի երկրաշարժի բոթը կայծակնային արագությամբ հասավ աշխարհի ցանկացած ծայր, ոտքի հանեց ամբողջ հայությանը, որը խորհրդային տարիներին նույնքան հանգիստ չէր կարող այցելել Հայաստան: Բայց երկրաշարժը կոտրեց պատնեշները, հիշում է Կանադահայ բժշկական ընկերակցության (Armenian Canadian Medical Association of Ontario ACMAO) նախագահ Անի Հասերջյանը:

 

Այլ օրերուն խորհրդային միության և սփյուռքի միջև գոյություն ունեցող պարիսպները ճեղքվեցին երկրաշարժի դղրդյունեն

 

«Հայրենիքի դղրդյունը պատճառ հանդիսացավ սփյուռքի հայ ժողովուրդի՝ հայրենիքին օժանդակելու, միասնական զգաստության, այլ օրերուն խորհրդային միության և սփյուռքի միջև գոյություն ունեցող պարիսպները ոչ միայն ճեղքվեցին երկրաշարժի դղրդյունեն, այլև Հայաստանեն մղոններ հեռու, սակայն հայության զարկերակին հետ բաբախող սրտին ու մտքին այդ պարիսպները փշրեց, և ամեն տեղե սփյուռքահայեր կայծակի արագությամբ հասան երկրաշարժի էպիկենտրոն իրենց աջակցությունը բերելու»,-պատմում է տիկին Հասերջյանը:

 

ՍՏԵՂԾՄԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

Անի Հասերջյանը ղեկավարում է մի ընկերակցություն, որի հիմնադրման շարժառիթը եղել է հենց երկրաշարժը: ACMAO-ն ստեղծվեց 88-ից հետո: Հայտնի է, որ երկրաշարժի պատճառով ավերվեցին Գյումրիի, Սպիտակի ու շրջակա բնակավայրերի ոչ միայն շենք-շինությունները, այլև կրթական ու առողջապահական հաստատությունները, ուստի առաջինն, ինչի կարիքն ամենաշատը զգում էին ավերակների տակ մնացած համայնքները, բժշկական օգնությունն էր:

 

Կանադայում ձևավորված այս կազմակերպության բժիշկներն առաջինը օգնության հասան Գյումրիին, ուստի պատահական չէ, որ այսօր լրանում է ոչ միայն երկրաշարժի, այլև այս կազմակերպության հիմնադրման 30-ամյակը: Երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություններ այսօր տեղի են ունենում նաև Տորոնտոյում: Անի Հասերջյանը պատմում է իրենց նախաձեռնությամբ, բայց միջհարանվանական մարնի կողմից իրականացվող նախաձեռնության մասին:

 

Անցկացնում ենք ոգեկոչման հավաք մը, Տորոնտոյի Սուրբ Երրորդության Հայաստանյայաց եկեղեցվո մեջ տեղի պիտի ունենա հավաքը

 

«Անցկացնում ենք ոգեկոչման հավաք մը, Տորոնտոյի Սուրբ Երրորդության Հայաստանյայաց եկեղեցվո մեջ տեղի պիտի ունենա հավաքը, որուն կմասնակցին Հայակական ամենօրյա վարժարանը որ ունի Կոլոլյան նախակրթարան, և Լափոյան երկրորդական վարժարան, ես ալ Օնտարիոյի կանադահայ բժշկական ընկերակցության անունից խոսք ունիմ, որուն ընթացքին պիտի խոսիմ այս ձեռնարկին կարևորության մասին, իսկ դա հետևյալն է.

 

Հայրենասիրական ոգիով վերապրողներու բարիությամբ օժտելու համար կփափագինք հաջորդող սերունդը թրծել հայեցի և քրիստոնեական դաստիարակությամբ և եղբայրասիրության վեհ արժեքներով

 

Տարեդարձները կամ ամյակները հատուկ առիթներ են կյանքին մեջ գործունեության վերարժեւորման, անոնք այդ կընծայեն՝ գնահատելով և հիշելով անցյալի արժեքներ կամ կորուստներ և անոնց բարի հիշատակը վառ պահելով՝ փոխանցել հաջորդ սերունդներուն, երկրաշարժի անմեղ զոհերը կհիշենք հարգանքով, մասնավորաբար հայրենասիրական ոգիով վերապրողներու բարիությամբ օժտելու համար կփափագինք հաջորդող սերունդը թրծել հայեցի և քրիստոնեական դաստիարակությամբ և եղբայրասիրության վեհ արժեքներով»,-ներկայացնում է ընկերակցության նախագահուհին:

 

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄ

Հիշողությունները, որոնց կապված են աղետի գոտուն աջակցելու հետ, մնացել են իր գործընկերներից, ովքեր հաջորդ օրն իսկ այցելել են Գյումրի և Սպիտակ, այն տարիներին ինքը ուսանող էր, 1992թ-ից դարձավ ակտիվ անդամ, և այսօր արդեն նախագահի կարգավիճակում պատմում է այն կենտրոնների բացման մասին, որոնց հիմնադրման պատճառ դարձավ երկրաշարժը:

 

Մեր հոգեբույժները և նյարդաբանները սկսան երթալ և հոնտեղի կարիքները սերտել

 

«Առաջին գացողները նախ դեղորայք տարին շտապօգնության համար և հազիվ ժամանակ անցավ, արդեն մեր հոգեբույժները և նյարդաբանները սկսան երթալ և հոնտեղի կարիքները սերտել, ադոր հիման վրա էր, որ Էրեբունի հիվանդանոցի մեջ բացումը եղավ լուսնոտության կենտրոնի, մեր բժիշկներեն ոմանք ժամանեցին, որ վերապատրաստեն հոգեբույժները այնտեղ, և հրավիրեցինք այստեղ բժիշկներ, որ թրեյնինգներ ունենան: Նաև բացինք շաքարախտի կենտրոնը, որ դիատեզ ունեցողները օգտվին, ավելի ուշ կազմվեցավ ատամնաբուժական ընկերակցությունը, սկսեցանք կլինիկաներին օգնել»:

 

ՈՉ ՄԻԱՅՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՆ

Հիմնադրմամբ ու առաջիկա տարիների աջակցությամբ չավարտվեց իրենց առաքելությունը, այսօր էլ, թեև ոչ ընկերակցության մակարդակով, այլ մասնավոր անձանց միջոցով հաղորդակից են աղետի գոտու խնդիրներին, ուստի 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված դրամահավաքի արդյունքում ստացված միջոցներն ամբողջությամբ կուղղեն ոչ միայն Գյումրիի, այլև արդեն նաև Արցախի առողջապահության զարգացմանը:

 

Գյումրիի շրջանին կփափագինք երկու բժշկական աշակերտների կրթաթոշակներ տալ

 

«30-ամյակի հետ կապված մենք շարք մը ձեռնարկներ ունեցանք, նաև դրամահավաք, և Գյումրիի շրջանին կփափագինք երկու բժշկական աշակերտների կրթաթոշակներ տալ: Սակայն այս ոգեկոչման հատուկ հավաքով կցանկանանք հիշել մեր ընկերակցության ծնունդ տվող դեպքը՝ աղոթքով, խորհրդածությամբ և նոր հանձնարարությամբ հայրենիքին ու Արցախին աջակիցելու և օժանդակելու վառ հույսերով»:

 

Միայն գյումրեցի ուսանողների կրթաթոշակների հատուցմամբ չեն սհմանափակվելու, այդ միջոցների մի մասն էլ կուղղվեն Արցախի շարժական կլինիկաները նոր սարքավորումներով համալրելու, ինչպես նաև Երևանի ատամնաբուժական բաժնում ամիսներ առաջ բացված կենտրոնի զարգացման նպատակներին: