Home / Canadahye  / Ինչո՞վ է մտահոգ սփյուռքը և ի՞նչ է ակնկալում Հայաստանի նոր իշխանությունից

Ինչո՞վ է մտահոգ սփյուռքը և ի՞նչ է ակնկալում Հայաստանի նոր իշխանությունից

 

Տորոնտո (Նորանոր) _ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին անմասն չի մնում նաև սփյուռքը, ոչ պակաս հետաքրքրությամբ էին նրանք հետևում ընտրություններին, որոնց արդյունքները կանխատեսելի էին:

 

Հետաքրքրություն կար Հայաստանում, բայց այն չարտահայտվեց մասնակցությամբ, քանի որ քաղաքացիների կեսից պակասը մասնակցեց, գրանցվեցին նաև խախտումներ, որոնք, սակայն, ինչպես տեղական ու միջազգային դիտորդները արձանագրեցին ամփոփիչ ասուլիսների ժամանակ, էական ազդեցություն չէին կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

 

Չնայած խախտումներին, ընտրությունները իրականում արտահայտում էին ժողովրդի կամքը, վստահ է քաղաքացիների մեծամասնությունը, թեև քաղաքական մրցակից ուժերի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ ժողովրդին ուղղորդել են ընտրատեղամասեր:

 

Հակասական մեկնաբանությունները միշտ էլ հաջորդում են ընտրություններին,  հնչում են հետընտրական շրջանում, որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա ժամանակի ընթացքում, սակայն մի մտավախություն ունեն շատերը. Արդյո՞ք բացարձակ մեծամասնությամբ անցնելով խորհրդարան՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը միանձնյա որոշումներ չի կայացնի: Իրական ընդդիմության կարիք կա:

 

Որքանո՞վ են կիսում այս մտավախությունը սփյուռքահայ գործիչները, Noranor.ca-ը զրուցել է Տորոնտոյի Հայ կենտրոնի նախկին ատենապետ Հակոբ Ջամբազյանին, ով հարում է ՀՅԴ կուսակցությանը,  զրուցեցինք նաև Տորոնտոյի հայ ակումբի ատենապետ Վահե Ծատուրյանի հետ, ով որևէ կուսակցության անդամ ու համակիր չէ:

 

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԻՄ ՔԱՅԼԻՆ

Անկախ նրանից, որ այն քաղաքական ուժը, որի մաս է կազմում Հակոբ Ջամբազյանը, չկարողացավ հաղթահարել նվազագույն անցողիկ շեմը, նա քաջալերված է ընտրությունների մասնակցությամբ, հաջողություն է մաղթում այն քաղաքական ուժերին, որոնք ներկայացված կլինեն ԱԺ-ում, ասում է.

 

Կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին և բոլոր անոնց, որոնք քաղաքական գործընթացին մեջ են

 

«Նորանոր հաջողություններ կմաղթեմ երեք կուսակցություններուն, որոնք կգլխավորեն մեր հայրենիքի քաղաքական գործընթացը: Կհավատամ, որ իմ կուսակցությունս առավել ևս պիտի հայրենիք-սփյուռք կապը ամրապնդելու քայլեր առնե, կհավատանք բոլոր այն ծրագիրներուն, որոնք ժողովորդի կամքով ընտրված պետական կառույցը պիտի իրագործե: Կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին և բոլոր անոնց, որոնք քաղաքական գործընթացին մեջ են»:

 

Ես՝ որպես ՀՅԴ անդամ, պիտի ջանամ իմ կարելիությունները գործադրել գաղութի մեջ՝ հաշվի առնելով, որ մեծ դերակատարություն ունինք քաղաքական գործընփթացի ճամփուն

 

Ջամբազյանը նշում է, որ իրենք էլ անելիք ունեն, սփյուռքի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի հայ ժողովրդի ինքնությունը ամրորեն պահպանվի: «Մենք արտերկրի մեջ պիտի ջանանք մեր կարելիությունը ի գործ դնել հայրենիքի ժողովուրդին հետ կամրջվելու, մեր ինքնության պաշտպանումին, և ես՝ որպես ՀՅԴ անդամ, պիտի ջանամ իմ կարելիութունները գործադրել գաղութի մեջ՝ հաշվի առնելով, որ մեծ դերակատարություն ունինք քաղաքական գործընթացի ճամփուն: Ուրախ եմ, որ  առանց ցնցումներու և առանց փոթորիկներ առաջացնելու կարողացանք մենք հայրենիքի մեջ  անգամ մը ևս ապացուցել, որ հայը կրնա հայորեն և ազատ ընտրությունների ճամփով կատարել իր պարտքը համայն հայության մտքին և ապագա ծրագիրներու գործընթացին»,-ասում է Ջամբազյանը:

 

Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԸ

Սփյուռքի վերաբերմունքն այսօր փոխված է հայրենիքի հանդեպ, ետդարձի ճանապարհներն ազատ են, Հայաստանը շատերի մտքերում է, ուրեմն ի՞նչ անելիք ունեն հայրենի իշխանությունները սփյուռքին հիասթափություն չպատճառելու համար, ի՞նչ է ակնկալում սփյուռքը:

 

Կհավատամ, որ սփյուռքի հետ միասին  ներկա ընտրված կուսակցությունը և ղեկավարությունը ջանք պիտի չխնայեն հայրենիքին գործընթացին սփյուռքը շաղկապելու

 

«Ես կկարծեմ,  նախկինում եղած են հեզասահ բոլոր գործընթացները, և կհավատամ, որ սփյուռքի հետ միասին  ներկա ընտրված կուսակցությունը և ղեկավարությունը ջանք պիտի չխնայեն հայրենիքին գործընթացին սփյուռքը շաղկապելու, երբ որ առավել ևս կապ տան անոր վերելքին և զարգացումին, կհավատամ, թե մեր միասնականությունը մեծ դեր պիտի ունենա բոլոր այն ծրագիրներուն, որոնք պիտի մշակեն մեր կառավարությունը»,-հույսով լեցուն խոսքեր է արտահայտում Տորոնտոյի հայ կենտրոնի նախկին ատենապետը:

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Անդրադառնալով մտավախություններին՝ Ջամբազյանը կիսում է դրանք, ցավով նշում, որ զգալի ընդդիմության բացակայությունը կարող է ծրագրերի վրա ազդել:

 

Մեծամասնություն ըլլալը լավ բան է կուսակցության համար, բայց կխոչընդոտե այն ծրագիրները, որոնք հավաքաբար ավելի զորավոր և ուժգին կրնային ըլլալ

 

«Մտահոգությունը այն է, թե մեծ մեծամասնություն եղող պետական կառույց կրնա շատ ավելի ինքնուրույն ձևով աշխատիլ, բայց եթե ըլլան մտքերու փոխանակում, հավաքական թիմ, ավելի կրնան վերելք արձանագրել բոլոր այն գործընթացները, որոնք պիտի կատարվեին ԱԺ կողմե: Մեծամասնություն ըլլալը լավ բան է կուսակցության համար, բայց կխոչընդոտե այն ծրագիրները, որոնք հավաքաբար ավելի զորավոր և ուժգին կրնային ըլլալ, այն ծրագիրները, որոնք պիտի իրականանային մեր կառավարության, կուսակցություններու կողմեն»,-վստահ է կանադահայ գործիչը:

 

Տորոնտոհայ Վահե Ծատուրյանը իր, այլ ոչ թե իր ղեկավարած միության տեսակետն է արտահատում, քանի որ միությունը չունի որևէ քաղաքական ուղղվածություն, չի  վայելում որևէ ուժի հովանավորությունը: Ինքը ևս մտահոգ է ոչ համազոր ընդդիմության բացակայությամբ, բայց առավել ուրախ է:

 

Հայ ժողովրդի մեջ Հայաստանում հույս է ստեղծել

 

«Վստահ եմ, որ շատ մեծ աշխատանք է տարել Փաշինյանը, ամենամեծ գործը, որ կարողացել է անել, հայ ժողովրդի մեջ Հայաստանում հույս է ստեղծել, ամենամեծ գործն է արել, գուցե աշխարհում առաջին անգամ լինելով՝ թավշյա հեղափոխության տեղի ունեցավ՝ առանց արյունահեղության: Միևնույն ժամանակ ճիշտ մտավածություն էլ կա, ես դա բաժանում եմ, բայց հույս ունեմ, որ այդպես չի լինի»,-նշում է Ծատուրյանը՝ խոսելով միանձնյա որոշումներ կայացնելու մտավախության մասին:

 

Միաժամանակ նրա համար ընդունելի է այն, ինչն արտահայտում է ժողովրդի կամքը, շեշտում է. «Հիմա հարգում եմ ժողովրդի կամքն ու ընտրությունը, հավատում, որ մյուս ընտրություններում ավելի մեծ ընդդիմություն կարող ենք ունենալ»: