Home / Canadahye  / Կանադայում ադրբեջանական հոսանքների «անհեթեթ քայլն» ու համայնքի դերը նվազեցելու ապարդյուն փորձերը. Սևակ Բելյան

Կանադայում ադրբեջանական հոսանքների «անհեթեթ քայլն» ու համայնքի դերը նվազեցելու ապարդյուն փորձերը. Սևակ Բելյան

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն է արել, որում ներկայացնում է, որ ադրբեջանական հոսանքները բողոք են ներկայացնում հայկական կազմակերպություններում Արցախի դրոշների տեղադրման դեմ:  Անդրադառնալով խնդրին՝ Հայ Դատի հանձնախումբը նշում է ի գիտություն, որ այդ դրոշները մշտապես ծածանվելու են հայ կենտրոնների վրա:

 

Իսկ թե ինչն է եղել Ադրբեջանի նրկայացուցիչների կողմից նման քայլի պատճառը, ինչպե՞ս են արձագանքել տեղի իշխանությունները, Noranor.ca-ը պարզել է Օտտավայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանից:

 

ԱՆՀԵԹԵԹ ՔԱՅԼ

Անհեթեթ քայլ. Այսպես է որակում Բելյանը այն գործելաոճը, որով շարժվել են ադրբեջանական հոսանքները, ըստ էության, ըստ նրա, չարժե անգամ ուշադրության արանացնել այն սադրիչ գործողությունները, որոնք նրանք կատարում են համայնքի աչքին բարձրանալու և հայ համայնքի դերակատարումը նվազեցնելու ուղղությամբ:

Այդ փորձը ապարդյուն մնաց և որևէ արձագանք չեղավ կառավարական հոսանքներեն

 

«Կարգ մը ադրբեջանական հոսանքներ քաղաքապետարանին բողոք ներկայացրած էին, որ այդ դրոշները վար առնվին, բայց այդ փորձը ապարդյուն մնաց և որևէ արձագանք չեղավ կառավարական հոսանքներեն, այսինքն՝ կփորձեն հրահրել համայնքը, ինչպես միշտ, մենք արձագանքեցինք, որ անկարելի է, որ այդ դրոժշները վար առնվին»:

 

Հայաստանի ու Կանադայի պետական դրոշների կողքին պարտադիր տեղ է զբաղեցնում նաև Արցախի դրոշը՝ 90-ականներից ի վեր: Հայկական բոլոր կազմակերպությունների համար է դա սրբազան պարտք, որ կատարում են մոտ երեք տասնամյակ:

 

Հերթական փորձ մըն , որ կուզեն ապատեղեկատվություն տարածելով փորձեն մեր աշխատանքները խոչընդոտել

 

«Արցախյան պատերազմի օրերից ու առաջ ալ միշտ այնտեղ եղած են, բոլոր կենտրոններու մուտքին Արցախի դրոշը կա,ՀՀ և Կանադայի դրոշներու կողքին, բոլոր կենտրոնները նաև Արցախի դրոշակը տեղադրած են, բայց տխուր փորձ մըն էր իրենց կողմե, պարզապես հրահրելու համայնքը, կարևորություն տալն անգամ շատ է, որովհետև հերթական փորձ մըն , որ կուզեն ապատեղեկատվություն տարածելով փորձեն մեր աշխատանքները խոչընդոտել»:

 

ՀԻՄԱ ԵՆ ՀԻՇԵԼ

Իսկ ինչո՞ւ հանկարծ հիմա հիշեցին ադրբեջանցիները, որ պետք է դրանք հեռացվեն այդ տարածքներից: Բելյանի համար պատասխանը հստակ է. Սա հակահարվածի փորձ է այն աշխատանքի, որ հաջողվել է հայ համայնքին նախորդող ժամանակահատվածում:

 

Արցախի հիմնահարցի ուղղությամբ տարած աշխատանքը, վստահ եմ, որ անհանգստացուցած է իրենց, և հավանաբար հիմնական պատճառն այդ է

 

«Նախորդ կարճ ժամանակահատվածին ընթացքին Կանադայի մեջ աննախադեպ աշխատանք տարվեցավ Արցախի հիմնահարցի գծով՝ ըլլա խորհրդարանբական կարգ մը այցելություններ, ըլլա խորհրդարանեն ներս հայտարարություններ, որ տեղի ունեցան ի նպաստ Արցախի ինքնորոշման իրավունքին, և ընդհանրապես, Արցախի հիմնահարցի ուղղությամբ տարած աշխատանքը, վստահ եմ, որ անհանգստացուցած է իրենց, և հավանաբար հիմնական պատճառն այդ է, որ փորձեցին այդպիսի սադրանքով մը անհանգստացնել մեզ»,-ասում է Օտտավայի հանձնախմբի տնօրենը:

 

Այս ամենին Կանադայի իշխանությունները նույնիսկ հարկ չեն համարել արձագանքել:

 

ԱՐՑԱԽՑԻՆ ՊԻՏԻ ՈՐՈՇԵ

 

Արցախի հարցը ոչ միայն սփյուռքում է տարատեսակ մեկնաբանությունների առիթներ տալիս, այլև Հայաստանում, որ ուղեկցվում է բացասական տրամադրություններով: Ընտրական շրջանում ներքաղաքական բուռն զարգացումները, որտեղ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում, ուղեկցվում էին նաև Արցախի հարցի շահարկումներով: Հայ Դատի գրասենյակի Կանադայի ներկայացուցիչը կարծում է, որ անկախ իրավիճակից, հայ ժողովրդի համար, աշխարհի որ մասում էլ գտնվի, առաջնային հարցը պիտի լինի Արցախի անվտանգությունը:

 

Արցախը այն հիմնահարցն է, որի կապակցությամբ կարելի չէ որևէ շահարկում

 

«Արցախի ժողովուրդի ոգին, կամքը պետք չէ խառնել ներքին ու արտաքին քաղաքականության հետ, այստեղ հստակ պետք է ըլլա բոլորին, որ Արցախը այն հիմնահարցն է, որի կապակցությամբ կարելի չէ որևէ շահարկում:  Հույսով ենք, որ հարցի խաղաղ կարգավորման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուղղությամբ տարվող աշխատանքները նույն թափով շարունակվին, որովհետև ի վերջո, ինչպես միշտ ըսած ենք, արցախցին է, որ պիտի որոշե և արդեն իսկ որոշած է, և մեր պարտականությունն է նեցուկ կանգնել»:

 

Արցախի Հանրապետության ապագայի մասին է բանակցությունը, և կարելի չէ երևակայել, որ Արցախն այնտեղ ներկա չըլլա

 

Ասել է, թե Արցախը պետք է որոշի իր անելիքն ու ճակատագիրը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման սկզբից հայտարարում էր բանակցությունների մաս կազմելու մասին: Բելյանը կողմ է այդ առաջարկին. «100 տոկոս համաձայն եմ, առաջին իսկ օրեն ըսած ենք, որ Արցախի Հանրապետությունը պետք է բանակցային սեղանի վրա որոշիչ դեր խաղա, որովհետև վերջիվերջո Արցախի Հանրապետության ապագայի մասին է բանակցությունը, և կարելի չէ երևակայել, որ Արցախն այնտեղ ներկա չըլլա»: