Home / Canadahye  / Կանադահայ ֆուտբոլիստուհի Լարա Ղազաչյանը, ով աշխարհի խաղերում 2 գոլ է խփել Կանադայի կազմում, շուտով կուսանի Ամերիկայի լավագույն համալսարաններից մեկում

Կանադահայ ֆուտբոլիստուհի Լարա Ղազաչյանը, ով աշխարհի խաղերում 2 գոլ է խփել Կանադայի կազմում, շուտով կուսանի Ամերիկայի լավագույն համալսարաններից մեկում

 

Մոնրեալ (Նորանոր) _ Յուրաքանչյուր ձախողում կանադահայ 16-ամյա ֆուտբոլիստ Լարա Ղազանչյանի համար դառնում է նոր մարտահրավեր, յուրաքանչյուր հաջողություն՝ նոր հնարավորությունների ասպարեզ: Վերջինները հաճախ են պատահում աղջկա կյանքում, որի պատմությանը Noranor.ca-ը մեկ անգամ արդեն անդրադարձել է:

 

Այս անգամ առիթը նրա հերթական հաջողությունն է: Լարա Ղազանչյանն օրեր առաջ FIFA U-17 աղջիկների աշխարհի գավաթի ֆուտբոլի մրցաշարի ընթացքում երկու գոլ խփեց՝ լուրջ հաջողություն բերելով Կանադայի թիմին:

 

ԳԵՐԶԲԱՂՎԱԾ ՄԱՐԶՈՒՀԻՆ

Աղջկա հաջողությունների մասին դարձյալ զրուցեցինք նրա մայրիկի՝ Ռաշել Խալաֆյանի հետ, Լարան շարունակ պարապմունքների է մասնակցում, հանդիպումների, այնուհետ ժամանակ անցկացնում գրադարանում դպրոցում դասերից ևս հետ չմնալու համար, ուստի ազատ ժամանակ գրեթե չի ունենում: Տիկին Ռաշելը պատմում է.

 

Առաջին անգամ էր, որ այս տարիքի խումբը առաջացավ

 

«Կանադայի խմբում առաջին շրջանը Կորեայի դեմ գոլ խփեց, այդ ձևով վստահեցավ, որ Կանադան գնա կիսաեզրափակիչ:  Առաջացավ իրենց խումբը: Կիսաեզրափակիչը խաղացին Մեքսիկայի դեմ, բայց 1-0 տարվան, վերջին խաղը, որ խաղում էին երրորդ տեղի համար, բրոնզի համար, այդտեղ էլ Լարան գոլ արավ, ¼-րդ եզրափակիչ ելան, առաջին անգամ էր, որ այս տարիքի խումբը առաջացավ»:

 

Կորեայի դեմ խաղում Լարան արժանանում է նա Լավագույն խաղացող» տիտղոսին: Նրա մասնակցությունը աննախադեպ հաջողություն բերեց, այնինչ մինչ այդ աղջիկը չէր ընտրվել որպես աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի խաղացող, բայց չէր հուսահատվել, միայն համառ աշխատանքի շնորհիվ վաստակեց հնարավորություն:

 

Հեշտ ճանապարհով չէր, պետք է շատ ջանք գործեր, որ հասներ դրան, բայց Լարան երբ մտքի մեջ դնում է և նպատակ ունի հասնելու, շատ է պայքարում

 

«Երբ որ չընտրվեց, ավելի շատ ջանաց, որ կարողանա աշխարհի խաղերի մեջ ընտրվի: Իրեն ըսին, թե ինչպես պետք է ավելի արագ գործի, և ինքը շատ ջանք թափեց, որ ավելի ուժեղանա, վերջը որ նորից ընտրություն եղավ, մեյլը եղավ Կանադայի կողմից, որ աշխարհի խաղերի մեջ մասնակցի: Հեշտ ճանապարհով չէր, պետք է շատ ջանք գործեր, որ հասներ դրան, բայց Լարան երբ մտքի մեջ դնում է և նպատակ ունի հասնելու, շատ է պայքարում»,-պատմում է մայրը:

 

ԼԱՐԱՆ՝ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՓՈՔՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամեն մի հաջողությունից հետո մեծանում է նրա հանդեպ հետաքրքրությունը, այսօր Լարան արդեն օրինակելի ֆուտբոլիստ է փոքրերի համար, ովքեր հետաքրքրված են ոտնագնդակով, հպարտությամբ ասում է մայրը և պատմում.

 

Ինքը 16 տարեկան է, բայց այնպես են նայում, որ իրենք էլ կուզեն Լարայի պես ընեն

 

«Հատուկ շատ հիմա իրեն կհետևեն, մանավանդ փոքր աղջիկները քաղաքի մեջ: Այդ կողմից շատ ոգևորող է Լարայի համար, ինքը 16 տարեկան է, բայց այնպես են նայում, որ իրենք էլ կուզեն Լարայի պես ընեն, էդ կողմից իր համար մեծ պարծանք է, երկու շաբաթ է, որ վերադարձել է, կկանչեն, որ փոքր աղջիկների հետ հաղորդակցվի, պատմի իր անցած ճանապարհի մասին, ինչ պետք է ընեն, որպեսզի իրենք էլ հասնեն դրան»:

 

ՈՒՐԻՇ ԴՌՆԵՐ ԲԱՑՎԵՑԻՆ

Այս ամենին զուգահեռ ուսումը երկրորդ պլան չի մղվում: Սպորտով զբաղվելը ոչ միայն չխանգարեց նրան, ավելին, նոր հնարավորություններ ընձեռեց հետագայում բուհում սովորելու համար: Ռաշել Խալաֆայանը պատմում է, որ սպորտում առաջատար մարզիկ լինելը նպաստեց, որպեսզի համալսարաններից մեկում անվճար ուսանելու և համալսարանական թիմը ներկայացնելու առիթ ունենա: Բազմաթիվ են հրավերները, բայց աղջիկը արդեն ընտրել է բուհը Ամերիկայում:

 

Հարցազրույցներ, մարզումներ, մրցումներ, դասեր, այս ամենը դարձել են Լարայի խիտ առօրյայի անբաժանելի մասը, բայց մոր համար ամենակարևորն այն է, որ աղջիկը շարունակ ձգտում է հասնել առավելագույնին, իսկ սպորտով զբաղվելը լավագույն որոշումներից մեկն էր տաղանդավոր մարզուհու կյանքում: Ասում է.

 

Շատ մեծ սեր ունի դեպի մարզաձևը, որի շնորհիվ շատ ուրիշ դուռեր բացվան իր համար

 

«Լարան շատ-շատ հաճույք է ստանում խաղալուց, դա իր համար մեծ բան է, իսկ ամենամեծ բանը համալսարանից ստացած հրավերն էր: Շատ մեծ սեր ունի դեպի մարզաձևը, որի շնորհիվ շատ ուրիշ դուռեր բացվան իր համար»: