Home / Canadahye  / Կանադայում ծնված սիրիահայն ու նրա հնգամյա հայկական բիզնեսը. Միհրան Բուդաղյանի ձգտումը

Կանադայում ծնված սիրիահայն ու նրա հնգամյա հայկական բիզնեսը. Միհրան Բուդաղյանի ձգտումը

Տորոնտո (Նորանոր) _ Տորոնտոյում գործող «Մամաջուն» ռեստորանն առաջին հայացքից որեւէ կապ չունի հայկական միջավայրի հետ, բայց հիմնադիրը, սիրիահայ Միհրան Բուդաղյանը, այստեղ մատուցում է զուտ հայկական ուտեստներ, անգամ Հայաստանից բերված, այսպես կոչված, «լեչո» ու «աջիկա», իսկ հիմնական մատուցվող ուտեստը լահմաջոն է, որը եւս հայկական է համարում: Ռեստորանի անունն էլ մայրիկ եւ լահմաջո բառերի ձեւափոխված տարբերակն է, այնպես, որ կանադացիների համար հեշտ լինի այն արտասանելը:

 

ԱՊՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Միհրանը 1974-ին Կանադայում է ծնվել, ծնողներն ավելի վաղ Հալեպից Լիբանան, այնտեղից էլ մոնրեալ են գաղթել: սկզբնական շրջանում Մոնրեալում էր նույն աշխատանքը կատարում, աշխատում էր ֆրանսիական ռեստորաններում, իսկ այնուհետեւ երբ տեղափոխվեց Տորոնտո, այստեղ ամուսնացավ ու որոշեց սեփական ռեստորանը բացել: դա 5 տարի առաջ էր:

 

Բավական հայաստանցի կան, որ կապրին այս կողմերը, բարեբախտաբար կու գան, կգնեն այս ապրանքները, շանական ,ատաոան ,ար

 

«3-4 ընկերություններ կան, նորեն կբերեն Հայաստանեն կոնտեյներով ապրանք, քիչ մը դժվար է, որովհետև մեծ կոնտեյներներ պիտի բերեն, և այնքան ժողովուրդ չկա, որ կարենան ծախել, շատ ատեններ հարկերու պրոբլեմներ կունենան, ադոր համար 4 տարբեր ընկերության հետ կաշխատիմ, որ այս պրոբլեմները չունենամ: Այս կողմի իշխանությունները՝ Կանադա, ԱՄն, ապրանքներուն կնայեն, եթե անուշեղեն գնենք, ասոր վրա հարկ դնելը ավելորդ է, ամենը շաքար է, բայց այս ապրանքներու համար կդնեն հարկերը, և ընկերությունները որ կուզեն ապրանք բերել Հայաստանեն, դժվարություններ կունենան, բայց բավական հայաստանցի կան, որ կապրին այս կողմերը, բարեբախտաբար կու գան, կգնեն այս ապրանքները, շատ ուրախ են, որ տեղ մը կա, որ կրնան առնել»,-Նորանոր-ի հետ զրույցում պատմում է Միհրան Բուդաղյանը: :

 

ՀԱՅԿԱԿԱՆԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ

Դժվարություններից մեկն էլ այն է, որ ստիպված են օրվա մեծ մասն աշխատել, օրական 12-15 ժամ: Բայց դժգոհ չէ, քանի որ նպատակ ունի իրագործելու, այն է՝ ճանաչելի դարձնել հայի պատրաստած ուտեստները:

 

Ինչպես Մոնրեալի մեջ «Պիցցա Արմենիան» կըսեն, ֆրանսիացիները այլևս գիտեն այս ճաշը, նույն բանը կուզեմ հոս տեղը ընել

 

«Կուզեմ որ ինչպես Մոնրեալի մեջ «Պիցցա Արմենիան» կըսեն, ֆրանսիացիները այլևս գիտեն այս ճաշը, նույն բանը կուզեմ հոս տեղը ընել, Տորոնտոյի մեջ, որ ամեն օտարներ այս ճաշը գիտնա»,-ասում է ռեստորանի հիմնադիրը:

 

Իսկ այստեղի հաճախորդները միայն հայերը չեն, հայերը ուրախությամբ գալիս և գնում են Հայաստանից բերված մթերքները, իսկ տեղացիները համար հետաքրքիր է օտարազգիները ճաշատեսակները համտեսել, ասում է տորոնտոբնակ սիրիահայը:

 

«Ամեն տեսակ անձ կու գան, շատ հայ կան, բայց շատ ալ օտար կու գա: Շատ կհետաքրքրվին, հոստեղի ժողովուրդը օտարների ճաշերը փորձել շատ կուզեն, չինացիները շատ կսիրեն: Տարբեր տեղերե կու գան, համը տեսնելեն վերջ կհամոզվին, որ լավ ճաշեր ունինք ու ետ կու գան»,-ասում է նա:

 

ԻՐԱՐ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Մամաջունը Տորոնտոյի միակ հայկական ռեստորանը չէ, բայց այդպիսիք շատ էլ չեն: Թեև այդ հանգամանքը բոլորովին չի հխանմգարի գործունեության ծավալման, կարծում է ռեստորանի հիմնադիրը: Ավելացնում է.

 

Այնքան ժողովուրդ կա քաղաքի մեջ, որ իրար չեն խանգարեր

 

«Շատ չկան հայկական ռեստորաններ: Տորոնտոն շատ մեծ քաղաք է, լահմաջունի տեղ երկու հատ կա: Արաբներն ալ կշինեն, թուրքերն ալ, բայց հայկական լահմաջուն միայն երկու հատ ենք, նոր քեբաբի տեղեր կբացվին, ոչ հայ, բայց կարևոր չէ, այնքան ժողովուրդ կա քաղաքի մեջ, որ իրար չեն խանգարեր»:

 

Նրանց շարքերում վերջին տարներին ավելացել են սիրիահայերը, որանց