Home / Armenia  / Կանադայի խորհրդարանի՝ Արցախի ժողովրդի բարեկամներ խմբակցության ստեղծումն ու ՀՅԴ կեցվածքը՝ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշման հանդեպ

Կանադայի խորհրդարանի՝ Արցախի ժողովրդի բարեկամներ խմբակցության ստեղծումն ու ՀՅԴ կեցվածքը՝ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշման հանդեպ

Արցախ (Նորանոր) _ Արցախյան հիմնահարցի խաղաղ ու հայանպաստ լուծումը հայ ժողովրդի համար այլընտրանք չունի, թեեւ պատերազմը մի կացություն է, որին շարունակաբար պատրաստվում են երկու երկրներն էլ: Իրավիճակն այսօր Հայաստանի դիրքորոշման պատճառով նոր փուլ է մտել:

 

«Արցախի անունից պետք է բանակցի միայն Արցախը», – պատճառն այս մոտեցումն է, որը որդեգրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ ինքը լեգիտիմություն չունի Արցախի ժողովրդի դեպքում: Իսկ հայկական կողմի առաջարկը Ադրբեջանի համար սառը ցնցուղ էր, որքան էլ որ սա մեզ համար ոչ թե նոր կարգավիճակ էր, այլ կարգավիճակի վերականգնում: Ինչպես հայտնի է, Արցախը եղել է բանակցային կողմ, հետագայում է այն դուրս մնացել բանակցային գործընթացներից:

 

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի քայլը, Ազգային անվտանգության խորհրդի նիստի անցկացումն Արցախում, դրանցից մեկն էր, որով շեշտվեց այս երկրի կարեւոր դերակատարությունը, իսկ վարչապետը ելույթ ունենալով, հանգիստ ու պարզ ընդգծեց հայկական կողմի պնդումը:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նրա հայտարարություններին հետեւում են տարբեր մեկնաբանություններ, որոնցում մի կողմից առաջ է քաշվսւմ պնդումը, թե Բաքուն երբեք չի համաձայնի Արցախի վերադարձին, այսինքն, սրանով այն կընդունի Արցախի լիարժեք ինքնավար Հանրապետություն լինելու հանգամանքը, մյուս կողմից առաջարկվում միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնել Հայաստանի այս կեցվածքը, փորձելով հենց միջազգային կառույցների միջոցով ազդել Ադրբեջանի վրա:

ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Կանադայում տարբեր խորհրդարանականներ ու իշխանության ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ ոչ միայն խոսում են Արցախյան հիմնահարցում Հայաստանի օգտին, այլեւ այցելում այս երկիր՝ մտավախություն չունենալով Ադրբեջանի, սեւ ցուցակում հայտնվելու ռիսկից: Այս կեցվածքը հիմա արդեն արատահայտվել է ավելի կոնկրետ քայլով՝ Կանադայի խոհրդարանում ստեղծվել է Արցախի ժողովրդի բարեկամության խմբակցություն: Վերջինիս հիմնադրման, նպատակների ու այլ հարցերի մասին Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է Օտտավայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը:

 

Աշխատանքը դեռ մեկուկես տարի առաջ էր մեկնարկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կողմից, թափ առել  2017թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում Արցախ և Հայաստան այցելած  կանադացի երեսփոխանների կողմից,-նկարագրում է Բելյանը և հավելում.

 

Անշուշտ այս հարթակը պիտի օգտագործվի, որ բարեկամությունն ավելի ամրանա երկու ժողովուրդներու միջև և հավելյալ քարոզչական աշխատանք տարվի կանադական խորհրդարանական շրջանակներու մոտ Արցախյան հիմնահարցի կարևորության մասին

 

«Սկսանք հետերնին միասնաբար աշխատիլ և այս գաղափարը առաջին իսկ օրեն օրակարգի վրա է, և ուրախ եք հայտարարելու, որ արդեն իրականություն դարձավ, երեքշաբթի, 19 մարտի խմբակցությունը ունեցավ իր հիմնադիր ժողովը: Նպատակը կամ գործունեության ուղղվածությունն այն է, որ ստեղծեն այնպիսի ընկերային ցանց Արցախի ժողովուրդի հետ, որտեղ ավելի դյուրությամբ Արցախի ժողովուրդի արդար պահանջքը պիտի բարձրաձայնվի նաև խորհրդարանեն ներս: Անշուշտ այս հարթակը պիտի օգտագործվի, որ բարեկամությունն ավելի ամրանա երկու ժողովուրդներու միջև և հավելյալ քարոզչական աշխատանք տարվի կանադական խորհրդարանական շրջանակներու մոտ Արցախյան հիմնահարցի կարևորության մասին»:

 

Նրա վստահեցմամբ՝ խմբակցությունն արդեն բավական ներկայանալի անդամացանկ ունի, որը ընդլայնման ենթակա է: «Նախնական քայլերեն մեկը պիտի ըլլա, որ այն ավելի լայնորեն բացվի խորհրդարանական շրջանակում, և հավելյալ անդամներ ներգրավվին այնտեղ, որպեսզի այդ ընկերային ցանցը ընդլայնվի և քարոզչական աշխատանքը հասնի իր նպատակին»,-ասում է նա:

 

«ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Որպեսզի Արցախը հնարավոր լինի դարձնել բանակցային կողմ, անհրաժեշտ է միջազգային համապատասխան ատյաններում հարցն առաջ տանել այնքան, մինչև զգալի լինի նրանց ազդեցությունը նաև Ադրբեջանի վրա: Այս գաղափարը հաճախ շեշտում են հայ պատգամավորները: Իսկ Կանադայի խորհրդարանականների դերակատարությունը, չի կարելի հերքել, որ հենց այդ նպատակն ունի: ՀՅԴ-ն ևս չի կարող դեմ լինել այս մոտեցմանը:

Հաստատած ենք, որ 100 տոկոսով համաձայն ենք, որ Արցախի Հանրապետությունն ամբողջովին ընդունվի որպես բանակցային կողմ

 

«Հաստատած ենք, որ 100 տոկոսով համաձայն ենք, որ Արցախի Հանրապետությունն ամբողջովին ընդունվի որպես բանակցային կողմ, ի վերջո բանակցությունները կվարվին Արցախի ժողովուրդին և Աշցախի շուրջ: Կարելի չէ երևակայել, որ Արցախի ժողովուրդը չի կարենա իր ըսելիքն ունենա, շատ կարևոր է, որ Արցախն ունենա բանկացային կողմ, բայց նաև հսկայական անելիք կա այնտեղ միջազգային հարթակներու վրա ևս, թե մանավանդ ՀՀ ԱԳՆ կողմե և անշուշտը այս պարագային արտերկրի մեջ հսկայական դեր ունեցող ՀՅԴ Հայ դատի գրասենյակներու կողմե, որ պետք եղած ճնշումը բանեցնե, որ Արցախը ի վերջո ընդունվի որպես բանակցային կողմ»,-կարծում է Օտտավայի գրասենյակի տնօրենը:

 

ՄԻԱԿԱՄ ԿԱՐԾԻՔ

Այստեղ հարց է առաջանում. արդյո՞ք Կանադայի Հայ Դատի քաղաքականությունը համընկնում է ներկա իշխանությունների քաղաքական գծին, այն դեպքում, երբ օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարում էր «ոչ մի թիզ հող» սկզբունքի, 42 000 քառ. կմ տարածքների ու 10 մլն-ոց հայ ունեցող երկրի մասին: Սևակ Բելյանը միանշանակ ընդգծում է, որ իրենց դիրքորոշումը չի կարող հակասել աշխարհի որևէ երկրում գործող ՀՅԴ-ականների մոտեցմանը:

 

Բոլոր հարցերուն շուրջ Կանադայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը չի կրնար տարբեր կարծիք ունենալ, քան մեր Հայաստանի գործընկերները

 

«Ընդհանուր առմամբ, բոլոր հարցերուն շուրջ Կանադայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը չի կրնար տարբեր կարծիք ունենալ, քան մեր Հայաստանի գործընկերները, բոլոր գրասենյակները միակամ կներկայանան այս հարցերուն: Առաջին օրեն ՀՅԴ կեցվածքը միշտ հստակ է, որ ոչ մի թիզ հող զիջելու անհրաժեշտությամբ, այսօր խախտող կողմը զիջելու կարիք չունի: Բանակցային գործընթացը պիտի ընթանա այնպիսի ուղղությամբ, որ հարցը խաղաղ ձևով կարգտավորվի, և կարգավորվի այն սկզբունքներու հիման վրա, որուն կհամաձայնի Արցախի ժողովուրդը և իշխանությունը՝ առանց զիջելու որևէ թիզ հող»,-նշում է կանադահայ գործիչը:

 

Միևնույն ժամանակ Սևակ Բելյանը չի հերքում, որ եթե գաղափարական այս գիծը պահպանում են իշխանությունները, ՀՅԴ-ն վերջինիս հետ համագործակցության որևէ խնդիր չի տեսնում: