Home / Canadahye  / Ինչո՞ւ է տարիներ շարունակ ձգձգվում Հայոց Ցեղասպանությանը նվիրված «100 վերապրած իր» առցանց թանգարանի բացումը.

Ինչո՞ւ է տարիներ շարունակ ձգձգվում Հայոց Ցեղասպանությանը նվիրված «100 վերապրած իր» առցանց թանգարանի բացումը.

Մոնրեալ (Նորանոր) _ «100 վերապրած իր» վիրտուալ թանգարանի ստեղծման աշխատանքները ավարտին հասցնել չի հաջողվում: ինչպես հայտնի է, ծրագիրը դեռ 5 տարի առաջ, 2015 թ-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ էր նախաձեռնվել: Առանց ֆինանսավորման, կամավորական ջանքերով մոնրեալահայ մի խումբ գործիչներ, ովքեր նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի անդամներ էին, սիրով ստանձնեցին աշխատան ավայան

 

Ինչ աշխատանքներ են կատարվել մինչ այժմ, վերջին շրջանում ինչ նոր համալրումներ են եղել, ինչու է ուշանում նախաձեռնությունը. հարցերի շուրջ Noranor.ca- ը զրուցել է նախաձեռնության հեղինակներից մեկի` Սիմա Աբրահամյան-Հովհաննիսյանի հետ:

 

ՄԻԱԿ ԱՌԻԹԸ

Խոսելով կատարված աշխատանքների մասին ՝ նա ներկայացրեց, որ դրանց հիմնական մասն արված է. դեռ մինչև 100-ամյակն արդեն սկսել էին աշխատել, ու 2016-ին հաջողվել է մի ցուցադրություն կազմակերպել:

 

Կազմակերպեցի ցուցահանդես, հրավիրեցինք այդ ընտանիքները, որ շատ իրեր ունեին, ներկայացան 2016-ի օգոստոսին «Երբ իրերը կխոսին»խորագրով

 

«Բավական մեծ խանդավառություն կար, ընտանիքներ, որոնք շատ իրեր ունեին, խնդրեցին, որ երթանք իրենց տուները, իրերը հոնտեղ նկարահանենք եւ պատմությունները գրենք: ՀՕՄ-ի հետ կազմակերպեցի ցուցահանդես, հրավիրեցինք այդ ընտանիքները, որ շատ իրեր ունեին, ներկայացան 2016-ի օգոստոսին «Երբ իրերը կխոսին »խորագրով, իսկական իրերը բերինք ամբողջ Մոնրեալի Հայ կենտրոնի մարզասրահեն ներս, ամբողջ չորս դին ստեղծած էինք ցուցադրության հարմար միջոցներ, ընտանիքները բերեցին իրերն ու պատմեցին դրանց մասին», – ներկայացնում է Սիմա Աբրահամյանը:

 

Սա եղավ միակ դեպքը, երբ մոնրեալահայ հասարակությունն առիթ ունեցավ կենդանի շփվելու այդ իրերի հետ, ցավով է այս մասին ասում տիկին Սիման, բայց նաեւ վստահեցնում, որ այս ընթացքում աշխատանքներ կատարել են, իսկ համալրումները շատ կարող են լինել, քանի որ ոչ միայն, այլ Ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր իրեր են հանգրվանել Կանադայում:

 

«Ճիշտ 100-ե ավելի են, որովհետեւ ընտանիքներ կան, որ ունին 100 իրեն ավելի: Բացառիկը չեն զատած մեջեն, Բաղանոսյանի 1915-ի Ցեղասպանության սպասման կայարանեն արված նամակը իր սիրելի տիկնոջը եւ այն ատենը կինը զավակն ունեցած չէր, իր նահատակումեն վերջը ծնած էր զավակը, եւ այդ նամակը կա, ուղղակի ճամփին փրկված իր սիրելի տիկնոջն ուղարկված նամակը կար: Ամբողջ նամնակը լույս տեսավ եղածին պես, եւ կարգ մը իրերու պատմություններ, որ ժողովուրդը չգիտեր », – պատմում է հանձնախմբի անդամը:

 

Ամեն ինչ պատրաստ է, բացի ընդհանուր համաձայնությունից հանձնախմբի անդամների միջեւ: Չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Թե ինչումն է անհամաձայնությունը, ներկայացնում է.

 

«Հանձնախումբն այս պահին որոշած չէ, ինչ ձեւով հանրոթյան հետ ներկայացնե ադ առցանց թանգարանը, որովհետեւ իմ առաջարկս էր հետեւիլ ասկե առաջ Արազ Արթինյանի գործին , եւ իր ընտանեկան մեկ պատմությունն ու իրը դրած է , Շաքե անունով ընտանեկան պարագային, շատ պարզ է, նկարը եւ պատմությունը, այդ ձեւով ուզեցի, բայց տարակարծիք են հանձնախումբի անդամները, կուզեն բլոգի ձեւով ըլլա եւ ամեն 15 օրը մեկ անոր պատմություն զետեղենք, մեր ունեցած շատ պատմություններ մեջեն: Այս խոսակցություններու մեջ ենք, շատ մարդ են, ամեն մեկը կամավոր է, հետեւաբար կկաղա գործը, ամեն մեկն իր կարծի ն ունի: Ա ս է հիմա իմ հարցս: Որպես հանձնախումբի պատասխանատու, դժվար վիճակի մեջ եմ »:

 

ՍԵՂՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ու ոչ միայն այս պատճառով: Խնդիրն այն է, որ բոլոր անդամները կամավորներ են, ովքեր հստակ ժամանակացույցով աշխատանք չեն տանում, ինչն էլ հետաձգման պատճառ է դառնում: Noranor.ca- ն առիթ ունեցել է խոսելու այն մասին, որ եթե ֆինանսական ներդրումներ լինեին, ծրագիրն ավելի արագ կիրագործվեր: Տիկին Սիման հավելում է.

 

Եթե որոշեն ու շատերու կարծիքին համաձայն ըլլան, որ ամեն 15 օրը մեկ նոր պատմություն դրվի, ավելի կշատնա գործը

 

«Խնդիրը նաեւ ժամանակի սեղմ վիճակն է: Եթե որոշեն ու շատերու կարծիքին համաձայն ըլլան, որ ամեն 15 օրը մեկ նոր պատմություն դրվի, ավելի կշատնա գործը, քան թե պարզապես դնենք բոլորը մեկ անգամ եւ ցուցադրենք բոլոր իրերը, ինչպես որ նկարահանված էին իրենց բացատրություններով եւ հարցազրույցներով եւ հետևելով պարզ ներկայացման ձևի մը, ամենապարզ ձևով, ոչ թե ամեն անգամ նոր բան դնելով »:

 

Հիմա, ասում է՝ սպասում են, որ ընդհանուր հայտարարի գան, իսկ ինքը բազմիցս առաջարկել է որևէ հստակ ժամկետ սահմանել ու իրականացնել աշխատանքը: 

 

Իսկ Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ամենամյա միջոցառումներ են նախատեսված, որոնցից գլխավորը լինելու է ամենամյա ավանդական երթը Օտտավայում, բողոքի ակցիան Թուրքական դեսպանատան առջեւ, կլինեն նաեւ մշակութային ու այլ միջոցառումներ:

 

Ես ամեն տարի կներկայացնեմ Ցեղասպանության հետ կապված իմ ներկայացումս

 

«Կուսակցական, միջհարանվանական ձեռնարկներն ամեն տարի կըլլան, Համազգայինն արդեն մեկ անգամ եղավ,«Թեյ սուրճ կարծիքներ»ձեռնարկներով Անթուրայի որբանոցի մասին, որ դոկտոր Հարբոյանի ներկայացումը, աս նաեւ տեղի պիտի ունենա ապրիլին ավելի լայն շրջանակով միջհարանվանական եւ միջմիութենական ձեւով: Ես ամեն տարի կներկայացնեմ Ցեղասպանության հետ կապված իմ ներկայացումս, այս անգամ պիտի կենտրոնանանմ բանաստեղծության մասին », – ասում է մոնրեալաբնակ կինը: