Home / Canadahye  / Մինչ Կանադայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում կարգավորելու անշարժ գույքի շուկան, երկրում վարձով տների դեֆիցիտը խորանում է

Մինչ Կանադայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում կարգավորելու անշարժ գույքի շուկան, երկրում վարձով տների դեֆիցիտը խորանում է

Տորոնտո (Նորանոր) _ Կանադական կառավարության կողմից անշարժ գույքի շուկայի վերադասավորումները երբեմն հավասարակշռելու փոխարեն հանգեցնում են պասիվության: Մեկուկես տարի առաջ կառավարության միջամտությամբ տեղի ունեցած գների անկումը բերեց շուկայի անկայունության, իսկ այսօր հատկապես բարձր գներ ունեցող բնակարանների շուկան պասիվ է:

 

Ո՞ՒՄ ՎՐԱ Է ԱԶԴԵԼ

Նույնը չի կարելի ասել 7-800 մլն կանադական դոլարից ցածր արժեք ունեցող բնակարանների մասին: Կանադահայ Վարդան Քոթանջյանը, ով մոտ 7 տարի է՝ գործունեություն է ծավալում նշված շուկայում, էական տարբերություն չի նկատում, ազդեցություն բնականորեն ունեցել է, բայց ոչ մեծ:

 

Մեր գործունեության վրա չի կարող չազդել, բայց որ ասեմ՝ իմ վրա ունեցել է, ոչ, այնքանով, որքանով ամբողջ շուկայի վրա

 

«Ցածրարժեք տների վրա բավականին շարժ կար, որոշ տիպի տների մեջ, օրինակ՝ կոնդոների: Նրանք, որ ավելի էժան էին, աճ էր: Ինչ որ թանկ էր, 800-900 մլն, կանգնած էին գները կամ իջել են: Մեր գործունեության վրա չի կարող չազդել, բայց որ ասեմ՝ իմ վրա ունեցել է, ոչ, այնքանով, որքանով ամբողջ շուկայի վրա»,-ասում է Վարդան Քոթանջյանը:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՆ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ոչ ոչ միայն բնակարանների, այլև վաճառքի ծավալների անկում է տեղի ունենում, իսկ կառավարությունը դեռ չի սկսել, բայց պատրաստվում է երկու նոր նախաձեռնություններով հանդես գալ: Այս անգամ ևս նպատակը շուկայում կայունություն ապահովելն է, իսկ մասնագետները ակնկալում են, որ դա կբերի հետագայում գների աճի ու պահանջարկի մեծացման:

 

«Վերջերս կառավարությունը նորից սկսել է քայլեր ձեռնարկել ակտիվացնելու շուկան, նախնական վիճակում են նախագծերը, բայց ուզում են փոխել: Նախաձեռնություններից մեկը վերաբերում է կենսաթոշակային միջոցներից թույլատրելի գումարի սահմանաչափի բարձրացմանը՝ 35 հզր դոլար նախկին 25 000-ի փոխարեն,  երկրորդն առնչվում է ապահովագրությանը: Սկզբի համար շուկան կակտիվանա, իսկ որպես արդյունք գների բարձրացում էլ տեղի կունենա»,-կարծում է անշարժ գույքի գործակալը:

 

ՎԱՐՁՈՎ ՏՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏ

Իսկ ներկայում ստեղծված իրավիճակը հետաքրքիր ազդեցություն է թողել անշարժ գույքի շուկայի մեկ այլ ճյուղի՝ բնակարանների վարձակալության վրա: Պարզվում է՝ շատ դժվար է հիմա վարձով բնակարան ձեռք բերելը Կանադայում, քանի որ անկայունության պատճառով նրանք, ովքեր մտադիր են եղել տուն գնել, սպասում են և այս ընթացքում ապրում վարձակալած բնակարաններում: Արդյունքում ստեղծվում է հետևյալ իրավիճակը, որի մասին պատմում է տորոնտոհայ մասնագետը.

 

Վարձով տուն գտնելը հիմա հեշտ չի ու էժան չի

 

«Շուկայի վերադասավորում եղավ այն առումով, որ որոշ մարդիկ, որ պլանավորում էին գնել, պլանները դրեցին մի կողմ, ու ի՞նչ տեղի ունեցավ շուկայում. վարձով բնակարանների գները բարձրացան, որովհետև վարձերը թանկացան, քանի որ մարդիկ, ովքեր պլանավորում էին տներ գնել, իրենք վարձում էին, ու բնականաբար շուկան, համեմատած նախորդ տարիների՝ 2017թ-ի ամռանն ու հիմա, բավականին աճ ունեցավ: Շուկայում վերադասավորումներ եղան. շատ վաճառողներ սպասում են, բավականին թվով գնորդներ, սպասում են, իսկ այն մասը, որ մտնում է շուկա վարձելու, իրենք էլ գումարվում են, հետևաբար վարձով տուն գտնելը հիմա հեշտ չի ու էժան չի»:

 

Ինչպես բոլոր կանադացիները, հայերը ևս՝ նորեկ կամ հնաբնակ, ենթարկվում են խաղի կանոններին: Վարդան Քոթանջյանին ևս դիմում են հայ հաճախորդները, ովքեր բնակարաններ են վարձում՝ հետագայում գնելու հեռանկարով: իսկ տեսականորեն դժվա”ր է արդյոք ներգաղթյալի համար բնակարան գնել կանադայում, Քոթանջյանը կարծում է, որ ոչ: Ասում է.

 

Հեռավոր երազանբք չի, ամեն ինչ կախված է աշխատանքից ու եկամտից

 

«Հեռավոր երազանբք չի, ամեն ինչ կախված է աշխատանքից ու եկամտից, եթե զույգ է ՝ ամուսին ու կին, որ աշխատում են, միջին աշխատավարձ ստանում, բավականին արագ՝ մեկ-երկու տարում կարող են գնել, բնակարան կամ տուն: Կատռավարությունը օգնում էկախված է իրենց աշխատանքից, վարկային պատմությունից, անհնար չէ»: