Տորոնտո (Նորանոր) — Հոկտեմբերի 23-ին կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի դրամահավաք-ճաշկերույթը՝ նվիրված հայկական երկու հանրապետությունների անկախության 25-ամյակին: ՀԲԸՄ Մանուկյան կենտրոնում տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթին ռեկորդային 1,220,200 կանադական դոլար (915,000 ԱՄՆ դոլար) է հանգանակվել: Ավելի վաղ Noranor.ca-ի հետ զրույցում հիմնադրամի Տորոնտոյի վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը հայտնել էր,