ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Երևան (Նորանոր) — 2016թ-ին տեղի ունեցած երկու իրադարձությունների՝ Ապրիլյան պատերազմի ու «Սասնա ծռեր»-ի հուլիսյան գործողությունների արձագանքը Սփյուռքում ծնունդ տվեց մի նոր շարժման: Սեպտեմբերի 10-ին Տորոնտոյում «Հայկական վերածնունդ»-ի նախաձեռնած համաժողովի ժամանակ կանադահայ գործարար Վահան Կոլոլյանն առաջարկեց հիմնադրամ ստեղծել, որի նպատակը կլինի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մոնիթորինգ