ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Մոնրեալ (Նորանոր) _ Սուրբ Սարգսի տոնն օրեր առաջ Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր համախմբել ավելի քան 200 մոնրեալահայերի: Եկեղեցական տոնի խորհուրդն ու ավանդական հայկական ծիսակարգը միավորելով՝ հայ համայնքը հնարավորություն ուներ զգալ քրիստոնյա Հայաստանի շունչը: Միջոցառումը նախաձեռնել ու կազմակերպել էր Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ